Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում Դոհա Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Աստղագուշակ մայիսի 20-ի համար Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին 

Հայաստանը միանում է ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանում առաջին անգամ անցկացվեց աշխատանքի միջազգային համաժողով: Համաժողովի, դրա կարևորության, Հայաստանի՝ Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային անդամակցելու մասին զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի հետ: Նախ՝ հետաքրքրվում ենք, թե ինչո՞վ է կարևորվում այս համաժողովի անցկացումը մեր երկրում:

«Հայաստանում առաջին անգամ անցկացված աշխատանքի միջազգային համաժողովն իրականացվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Արաբական Միացյալ Էմիրությունից, Կատարի Պետությունից, Հնդկաստանի Հանրապետությունից, Շվեդիայից, Սինգապուրից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից։ Համաժողովի անցկացումը Հայաստանում կարևոր էր մի քանի տեսանկյունից. առաջինը՝ այն, որ աշխատանքի ոլորտի վերաբերյալ նմանօրինակ լայնամասշտաբ համաժողով չէր կազմակերպվել Հայաստանում։ Կարևոր էր նաև այն, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն անձամբ մասնակցեց միջոցառմանը. մինչ այս ԱՄԿ-ից որևէ ներկայացուցիչ չէր այցելել Հայաստան։

Հայաստանում համաժողովի կազմակերպումը նպատակ ուներ քննարկել արագ փոփոխվող համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաներում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են հասարակությունները։ Այն դիտարկվել է նաև արդյունավետ հարթակ՝ քննարկումների արդյունքում գտնելու աշխատանքի ոլորտին վերաբերելի այնպիսի լուծումներ, որոնք ժամանակակից աշխարհի զարգացման միտումների և մարտահրավերների պայմաններում հնարավորություն կտան հասնել սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի ապահովմանը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին սոցիալական արդարության ապահովմանն առնչվող կարևոր հարցեր՝ գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների, կանանց տնտեսական հզորացման, աշխատանքի ապագայի համատեքստում։ Եվ այդ ամենի իրականացման ճանապարհին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևոր է համարել բոլոր շահագրգիռ կողմերի՝ թե՛ համապատասխան պետական կառույցների, թե՛ աշխատողների և գործատուների ներկայացուցիչների, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերի և ռեսուրսների ներդրումը՝ առավելագույն արդարացի և արդյունավետ լուծումներ ունենալու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուչարյանը:

Համաժողովների, հանդիպումների ու քննարկումների պարագայում առավել հետաքրքիր է խոսքից գործին անցնելու միտումը: Այս համաժողովի արդյունքներով ի՞նչ գործնական քայլեր կարող ենք ակնկալել մեր աշխատանքի ոլորտում: «Համաժողովի ընթացքում նախ տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան անձինք, փորձագետները, սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականություն մշակողները հնարավորություն են ունեցել ծավալել կառուցողական երկխոսություններ՝ արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորություններ ստեղծելու հարցերի վերաբերյալ։ Համաժողովի անցկացումը կարևոր էր նաև փորձի փոխանակման, նորարարական լուծումներ գտնելու, ոլորտային առաջնահերթությունները վեր հանելու տեսանկյունից։ Համաժողովի՝ Հայաստանում անցկացնելը կարևոր էր աշխատանքի ոլորտում միջազգային կապերի հաստատման և զարգացման տեսանկյունից։ Հիմքեր ստեղծվեցին համաժողովին մասնակից երկրների ներկայացուցիչների հետ իրականացնել ոլորտային փորձնական ծրագրեր, գիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև փորձի փոխանակում։ Սա կնպաստի զարգացնել Հայաստանում ոլորտային քաղաքականություն մշակողների մասնակցայնությունը, լավարկել ոլորտային քաղաքականությունը և այլն։

Միջոցառումը նաև հնարավորություն տվեց նպաստել Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիայի գործունեության իրազեկման արշավին, ներկայացնել նպատակներն ու առաջնահերթությունները»,-նշում է մեր զրուցակիցը: Հայաստանը միանում է ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային: Ի՞նչ է նշանակում Հայաստանի համար այս կոալիցիային անդամակցելը և ի՞նչ կտա այն մեր երկրին։ «Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային անդամակցությունը հնարավորություն է տալիս տարբեր երկրներին, միասին համագործակցելով, վեր հանել ոլորտային խնդիրները, գտնել մեխանիզմներ և համատեղ արձագանքել առկա մարտահրավերներին։ Այն նաև հնարավորություն կտա կանխարգելիչ քայլեր ձեռնարկել և նպաստել անհավասարության և սոցիալական լարվածության նվազմանը, ինչպես նաև կայունության, խաղաղության, ներառականության, կայուն սոցիալ-տնտեսական քաղաքականությունների մշակմանը և այլն։ Հարթակը մասնակից պետություններին հնարավորություն է տալիս միավորվել և համատեղ քայլեր ձեռնարկել սոցիալական արդարության հասնելու նպատակով։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ կոալիցիան մասնակից պետություններին հնարավորություն կտա ներգրավված լինել միջազգային գործընթացներում, որոնք միտված են համատեղ լուծել սոցիալական արդարության խնդիրները, առկա մարտահրավերները, համատեղ ռեսուրսների հիման վրա ավելի արդյունավետ արձագանքել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ առկա մարտահրավերների կամ կանխատեսվող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,-եզրափակում է նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ Տավուշում թեժ «հերոսամարտեր» են, Սրբազանին արգելում են մտել Կիրանց, իսկ տավուշցի ՔՊ-ական պատգամավորը աղբի մասին քննարկում է անում Երևանում (տեսանյութ)Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն ԱյվազյանԻրանում երկիրը կառավարելու համար 6 հատուկ կոմիտե է ստեղծվելՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Ախպեր, խի՞ կանգնեմ, ես իմ տուն գնալու իավունք չունե՞մ. ջուջևանցի Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում (տեսանյութ)Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Բա ով ա որոշում, օրենքով ստեղ մենակ ես եմ որոշում. ոստիկանները ճնշում են գործադրում պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)Սրբազանը, իբր պատգամավորներին բարևելով, ճեղքեց ոստիկանական պատը եւ մտավ արգելված Կիրանց. իրավիճակը շարունակում է ավելի թեժանալ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազիՀակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է, մենք ոչ մի տեղ չենք գնալու. Սրբազան (տեսանյութ)Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ)Մենք ընդդիմադիր չենք, մեր կյանքն ենք միայն ուզում, պետությանն ընդդիմադիր այդ մարդն ու իր խմբակն է (տեսանյութ)Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում ԴոհաՈՒՂԻՂ․ Դեպի Կիրանց ճանապարհը փակ է, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարասյանը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղՈւժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն ՎրթանեսյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԽորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն ՄանուկյանՀամոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, մենք կիսում ենք ձեր վիշտը. Ալեն ՍիմոնյանՄեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»․«Հինգ իրավապաշտպաններ»Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահԻրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն ՊետրոսյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ)Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ)Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան ԱբրահամյանԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումըՋուր չի լինիԱբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դիԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըԷս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան խնդիրներ առաջացել. Ավինյան (տեսանյութ)Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ)Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում ինդուստիալ չափերի. Ավինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը շարժվում է Կիրանց (տեսանյութ)Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)Հյուսիս-հարավի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԻրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի ՈւՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանում նիստ է անցկացնում«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
Ամենադիտված