Արմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Մեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. Սրբազան Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) 

Ովքեր են գրում Հայաստանի պատմությունը. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկում էր ընթանում, գրեթե խաչակրաց արշավանք՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի դեմ։

Այդ ընթացքում, բոլորիս աչքի առաջ ու բոլորիս համահեղինակությամբ արդեն 3-4 տարի է՝ գրվում է ոչ թե պարզապես հայոց պատմության դասագիրք, այլ՝ մեր խայտառակության, ամոթի ու ստորացման բազմահատորյակը։  Գալիք բազմաթիվ սերունդներ մեծանալու են այսօր ստեղծվող պատմությամբ, որտեղ անարժանապատվությունը, անողնաշարությունը, մանր-մերկանտիլ հայի որակը հիմնական հերոսներն են լինելու։ Հայտնի դասագիրքն իրոք հաջող չէ, բայց հատորները, որոնք մենք գրում ենք այսօր մեր ամենօրյա կյանքով, սերունդների վրա անջնջելի հետք են թողնելու։

Ի՞նչ են հասկանալու մեր մասին հետագա սերունդները և օտարազգի հետազոտողները, երբ արխիվներում կարդան արտառոց փաստեր.

- Հայ ժողովուրդը հանդուրժում է նույն ղեկավարին, երբ նա ասում է «Արցախը Հայաստան է, և վերջ» իսկ կարճ ժամանակ անց՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դա բանակա՞ն մարդկանց հասարակություն է եղել։

- 9 ամիս Արցախը շրջափակման մեջ էր. հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն անտարբեր էր։

- 2023 թ-ի օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարում է. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»։ Այս խոսքերից հետո Երևանը չի պայթում, ընդդիմությունը չի կազմակերպում կոնսոլիդացված հարցապնդում՝ որտե՞ղ են մշակվում նման ծրագրեր, ո՞րն է ինֆորմացիայիդ աղբյուրը, ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ իշխանությունը, և այլն։

- Նույն մարդը ՄԱԿ-ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր է մտնում, որպեսզի աշխարհին հայտնի, թե Արցախում քաղաքացիական բնակչությանը որևէ ֆիզիկական վտանգ չի սպառնում։ Դրանից օրեր անց Ադրբեջանի կատաղի ագրեսիայի հետևանքով Արցախը դատարկվում է։ Այդ խոսքերը որևէ հետևանք չեն ունենում այդ վարչապետի համար։

- 2 օրում շքեղ Արցախը դատարկվում է, մեր շքեղ քաղաքներն ու գյուղերը, Ամարասը, Գանձասարը մնում են անտեր, իսկ մենք Երևանում տոնածառ ենք խաղացնում։

- Արցախի հայաթափումից հետո ոչ մի հրաժարական չկա իշխանությունից. մեկը չասաց՝ ես այսքանից հետո չեմ կարող այս իշխանության մեջ լինել։ Այդ մեկ մարդը չգտնվեց։

- Արցախի հայաթափումից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո  խորհրդարանական ընդդիմությունը հանգիստ աշխատում էր իշխանության հետ, հանձնաժողովի անդամ են ընտրում, կառուցողական զանգեր անում։

- Բաքվի բանտերում են պետական-ազգային գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ գերիներ. մենք արդեն չենք էլ հիշում նրանց։

- Հայաստանի բանտերում ցուցադրաբար պահվում են ամենատարբեր կալիբրի գործիչներ՝ հայտնի քաղաքական դեմքերից մինչև պարզ արցախցի երիտասարդներ, որովհետև կարծիք ու սկզբունք ունեն։ Հանդուրժում ենք։

- Պատմության այս փուլի մասին գրելու են, որ մենք ունեցել ենք պատվազուրկ գեներալներ, որոնք մի քանի օրվա ընդմիջումով Նիկոլին համարում էին պետության սպառնալիք, իսկ օրեր հետո նրան հոտնկայս դիմավորում

- Մենք ունենք քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր կալանավորում են անխտիր բոլորին, ում մասին հրահանգ կլինի

- Կարսի կորստից հետո գոնե մեկ գնդապետ Մազմանյան եղել է, ու նաև մեկ Եղիշե Չարենց։ Արցախի կորստից հետո ի՞նչ եղավ։

- 200-ից ավելի արցախցիներ սեպտեմբերի 19-20 իրենց կյանքի գնով հայի վերջին արժանապատիվ կռիվը տվեցին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ, իսկ նրանց անունները Երևանում չգիտեն, երևի չեն էլ ուզում իմանալ։

Ոչ միայն պատմաբանները, այլև սոցիոլոգները, հոգեբանները և բազմաթիվ այլ գիտակարգերի ներկայացուցիչներ բազմահատոր աշխատություններ են գրելու՝ փորձելով հասկանալ համընդհանուր հաշտվածությունը՝ ո´չ ինտելեկտով, ո´չ պարկեշտությամբ ու ոչ էլ այլ որևէ լուրջ արժանիքով չփայլող քաղաքական ուժի տևական իշխանության փաստի հետ։

Պատմության այս հատորյակներում առանձնանում է թերևս միայն եկեղեցին, որի դերակատարումը ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ, որպես ապագա վերելքի հենք, ու  նաև մի երկու տասնյակ անհատներ, ովքեր  անմարդկային պայմաններում մնացին մարդ՝ տարբերվելով իրենց սկզբունքներով ու սթափ մտքով։

Լայն հասարակությունը շարունակում է գրել իր բաժին պատմությունը, իսկ իրենք իրենց կոչումներ, տիտղոսներ շնորհած իբր վերմնախավերը, պարզվեց, ոչինչ չունեն ասելու և ունակ չեն հասկանալու-կասեցնելու ընթացքը, ու  որևէ դասագրքի հեղինակ երբևէ չի կարողանա շտկել-վերախմբագրել այս ամենը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ Արցախը հանձնողին անգամ թուրքը դավաճան կհամարի, այս կրկնակի դավաճանները պետք է հեռանան. Մանուկյան (տեսանյութ) Ձկան գլուխը փտած է, որպես մշակութային գործիչներ, պիտի գլուխը բուժենք, նոր թեփուկների մասին խոսենք (տեսանյութ) Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ է ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Այսօր խաղադրույքը եկեղեցին է, վաղը կլինի լեզուն, կկորցնենք եկեղեցին, կկորցնենք հայ լինելու իրավունքը
Ամենադիտված