Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Գեղամ Գևորգյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության մեր վերլուծությունը՝ այսօր կանդրադառնանք ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին:

Պաշտոնը ստանձնելով՝ Գևորգյանը  հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա, կա գերիշխող դիրք, սակայն, վերջինիս դեմ էլ ՏՄՊՊՀ նախագահի պայքարը, եթե այդպիսին, իհարկե, ընդհանրապես կար, տապալվեց: Եվ դա ստիպված էր ընդունել ինքը՝ Գևորգյանը, իր իսկ տարածած հաշվետվություններում: Հիմնական շուկաներում, այնտեղ, որտեղ մշտապես նշմարելի են եղել  ներմուծող մի շարք օլիգարխների շահեր, փոփոխություններ տեղի չունեցան: Շուկաներում խաղացողների թվի ավելացումը, որը կառույցում ներկայացնում են իբրև մեծագույն ձեռքբերում, իրականում մեծագույն մանիպուլյացիա էր: Դիցուք՝ 2017-ի համեմատ՝ 2018-ին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել նաև մասնակիցների փոփոխություն: 2018-ին ներկրող ընկերութունների ցանկում ավելացել է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում:

Թեև ՄՊՀ նախագահը ինքը բազմիցս է հայտարարել, որ ամեն բան անելու է թափանցիկության ավելացման համար, այդ թվում՝ իր կառույցի աշխատանքներում, ՄՊՀ-ն որոշել է, որ հետհեղափոխական Հայաստանը չպետք է հրապարակայնացնի այն վարչական ակտերը, որոնք առնչվում են շուկայում խոշորացող ընկերությունների հետ, ինչի իրավունքը բացարձակապես չունի՝ թե՛ հանրային շահի դիտանկյունից, թե՛ տեղեկատվության ազատության մասին օրենքը խախտելու առումով: Սա հակասում է ՀՀ գործող բոլոր իրավական նորմերին՝ թաքցնել հասարակությունից՝ արդեն ուժի մեջ մտած գործարքի բոլոր մանրամասները: Նշենք, որ նույն խնդիրը կարող է ծագել ապահովագրումների, բանկերի և հանրային սպասարկման ցանկացած ոլորտում, ուստի փակ և գաղտնի պահել հասարակությունից ուղիղ իրեն առնչվող տեղեկատվությունը, ոչ մի ռացիոնալ հիմնավորում չունի, որքան էլ վարչապետին կամ մեզ «նորեկ չինովնիկները» փորձեն կերակրել «առևտրային գաղտնիք», «կոմերցիոն շահ» անհեթեթ ձևակերպումներով:

Մեկ այլ օրինակ՝ վերջին  շրջանում, երբ թանկացել էր բենզինը, քաղաքացիները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել: Սակայն, ուշագրավ է, որ ՄՊՀ-ն, որը պետք է զբաղվեր թանկացումները ուսումնասիրելով, դրանց պատճառները վերհանելով և մեղավորներին պատժելով, մտահոգվել է ոչ թե բենզինի գնի թանկացմամբ, այլ հակառակը: «Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»,- օրերս Ազգային ժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեղամ  Գևորգյանը։

Կասկածները հիմնավորելու համար նա բերում էր նաև Վրաստանի օրինակը, որտեղ բենզինն ավելի թանկ է, քան Հայաստանում։ Հայաստանում «ռեգուլյար» տիպի բենզինի գինը 330-370 դրամ է, Վրաստանում՝ 364-365 դրամ։ Հանձնաժողովն այս ամենի մեջ կասկածելի, նաև դեմպինգային երևույթներ էր տեսնում։ Իհարկե, ցանկացած դեպքում, դեմպինգը վատ երևույթ է շուկայի համար, որովհետև հետագայում դա շատ ավելի բացասական հետևանքների կարող է հանգեցնել։ Սակայն, եթե անգամ դա դեմպինգ է՝ արդյո՞ք Գեղամ Գևորգյանը և նրա ղեկավարած կառույցը նոր են նկատում այդ երևույթը, երբ ինչպես ասում են՝ բանը բանից անցել է: Առավելապես տպավորություն է ստեղծվում, որ ՄՊՀ նախագահը հերթական անգամ զբաղված է խոշոր բիզնեսի շահերը պաշտպանելով:

Միևնույն ժամանակ, ՄՊՀ-ը նախագահը, անշուշտ, աչքի է ընկել նաև որոշակի դրական քայլերով: Դիցուք՝ հասարակությունը մոլորեցնելու համար մի շարք ՍՊԸ-ներ պատժվել են: Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր: Մեկ այլ օրինակ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված