ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Մայիսի 17-ի աստղագուշակ Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) 

Փաշինյանի 2 սցենարները 2024-ի համար՝ իշխանության փոխանցում կամ վերարտադրություն

Վերլուծական

Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի ֆոնին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ապագայի հետ կապված երկու հնարավոր սցենարներ են քննարկվում, որոնք կարող են կյանքի կոչվել 2024 թվականին: 

Այդ սցենարներից առաջինն արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է, որը վերջին շրջանում դաշտ է նետվել հենց իշխանական լրատվամիջոցների կողմից և ակտիվորեն քննարկվում է: Շատերի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ չնայած առկա մեծ դժգոհություններին՝ նա եւս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաեւ խորհրդարան կբերի ՔՊ-ի սատելիտ քաղաքական ուժերին, որոնք ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի իր համար: Եթե Փաշինյանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել՝ դե-յուրե նվիրելով Արցախն Ադրբեջանին, կամ եթե ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել, ապա նրան անհրաժեշտ է նախ և առաջ փոխել խորհրդարանի խճանկարը: Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունը հաստատում է նաեւ այն, որ վերջին շրջանում նա հաճախակի է հանդիպում կուսակցության վարչության, ինչպես նաեւ մարզային ակտիվի հետ, որպեսզի, նախ տրամադրություններ ստուգի, բացի սա, քննարկի արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Մեկ այլ ցուցիչ էլ կարելի է համարել ընդդիմադիր համայնքապետերի դեմ ՔՊ-ականների ծավալած արշավը․ վերջիններիս փորձում են չեզոքացնել, խլել նրանցից իշխանությունը՝ ամրապնդելով ՔՊ դիրքերը նաև մարզերում: Անշուշտ, այս սցենարի քավորը Արևմուտքն է՝ մասնավորապես ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնց օգնությամբ էլ Փաշինյանը փորձելու է վերարտադրել իր իշխանությունը, չնայած հանրության լայն շրջանակների մոտ նրա թիմի հանդեպ առկա բացահայտ դժգոհության, եթե չասենք՝ ատելության: Այս սցենարը, սակայն, մի շարք ռիսկեր է պարունակում, քանի որ կարող է ստեղծվել անկանխատեսելի իրավիճակ, որի դեպքում Փաշինյանը պարզապես չի կարողանա պահպանել իշխանությունը, ինչպես դա եղավ Սերժ Սարգսյանի դեպքում, ով, հիշեցնենք, ընտրվելով ՀՀ վարչապետի պաշտոնում՝ օրեր անց ստիպված հրաժարական տվեց:

Մյուս սցենարն էլ կազմված է հենց վերը նշված բացասական հանրային տրամադրությունները հաշվի առնելով:  Ըստ դրա՝ եթե ՔՊ-ականները հասկանան, որ առկա իրավիճակում իշխանությունը պահպանելը դառնում է այլևս անհնարին, ապա Փաշինյանը կգնա ուշագրավ քայլի՝ փոխվարչապետի պաշտոնում նշանակելով Արևմուտքի վստահությունը վայելող թիմակցի՝ փաստացի իշխանությունը փոխանցելով հենց նրան: Այս սցենարի քավորը, ինչպես հասկացաք, կրկին Արևմուտքն է, որն էլ Փաշինյանին անձնական անվտանգության երաշխիքներ է խոստանում՝ ընդհուպ մինչև ապաստարանի տրամադրում: Հիշեցնենք, որ մամուլում առկա բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, ով անձնական լավ հարաբերություններ ունի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի հետ, դեռ մեկ տարի առաջ էր այդ երկրում անշարժ գույք ձեռք բերել: Ավելին՝ համացանցում պտտվում էր նաև  Նիկոլ Փաշինյանի «կանադական անձնագրի» լուսանկարը, որին կից օգտատերերը գրում էին, թե նա շուտով պատրաստվում է փախուստի դիմել։ Ինչպես տեսնում ենք, եթե կյանքի կոչվի Արևմուտքի կողմից մշակված երկրորդ սցենարը, ապա հենց այդպես էլ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կվարվի:

Թե որ սցենարը ի վերջո կյանքի կկոչվի 2024-ին՝ ցույց կտա ժամանակը, սակայն մի բան ակնհայտ է՝ Փաշինյանի և նրա թիմի համար մանևրելու հնարավորությունները գնալով սպառվում են:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելու
Ամենադիտված