Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ» «Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ» 

2024 թվականը հայտարարել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի, հետամուտ եղեք այդ գործին

Արցախ

««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպության հայտարարությունը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2023թ. մեր հիշողությունների մեջ կմնա որպես համազգային ողբերգության տարի. 9-ամսյա շրջափակման ու լիակատար պաշարման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի արդյունքում, չնայած համառ դիմադրությանը, ամբողջովին հայաթափվեց հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը:

2020թ. ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի, տարածքի զգալի մասի բռնազավթման հետևանքով Արցախն ունեցել է մարդկային, քաղաքական, ռազմական, նյութական ծանր կորուստներ, իսկ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը բնաջնջման՝ ցեղասպանության սպառնալիքի տակ հայրենազրկեց շուրջ 120 հազար արցախցիների: Բաքվի իրականացրած հանցագործությունների ցեղասպանական բնույթը հաստատվել է ոչ միայն նշանավոր ցեղասպանագետների, այլև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Ավելին, նույն Ադրբեջանի հանցավոր արարքների ու քաղաքական ճնշումների արդյունքում Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մի մասը գտնվում է գերության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված ողջ բնակչությունը (շուրջ 150 հազար) ցրված է ամբողջ Հայաստանով: Տեղահանված արցախցիների մի որոշ մասն էլ ստիպված է եղել արտագաղթելու արտերկիր:

Արցախի իրենց հայրենակիցներին հարազատի պես են ընդունել և նրանց հոգսերի թեթևացմանը լծվել մայր հայրենիքի հարյուրավոր համայնքների տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Որոշ ծրագրեր իրականացվել են պետական մակարդակով, սակայն, դրա հետ մեկտեղ Հայաստանում տարատեսակ խմբեր և ուժեր փորձում են թույլ չտալ նոր իրավիճակում Արցախի պետական հաստատությունների ինքնակազմակերպումն ու քաղաքական ներուժի ձևավորումը՝ զուտ Արցախին վերաբերող խնդիրների առնչությամբ:

Երբեք հայկական իրականությունն այսքան պառակտված ու բաժանված չի եղել: Ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել որևէ ողջամիտ հայի և այս մտահոգությամբ էլ մենք դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհի բոլոր կողմերում, դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հայրենակցական, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մեր բոլոր գործընկերներին. մենք իրավունք չունենք մոռացության տալու մեր ազատագրական պայքարի փառավոր էջերը, մեր հերոսներին, մեր պատմական տարածքները: Մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք նաև ամեն կերպ պահպանել ներքին ինքնակազմակերպման այն կառույցները, որոնք արդեն իսկ ունենք։ Դրանք առաջին հերթին համայնքներն են, ստեղծագործական միությունները, արհմիությունները, մշակութային խմբերը և այլն։

Բոլոր ժողովուրդների մոտ էլ լինում են ձախողումներ, պարտություններ ու անհաջողություններ, բայց այդպիսի պահերին ազգերն ավելի են համախմբվում իրենց վեհ նպատակների, ինչպես նաև պատմական անցյալի և ապագայի մասին իրատեսական գաղափարների շուրջ: Մենք պարտավոր ենք առաջ շարժվել միասնական, այսինք՝ շատերի համար ընդունելի օրակարգով, որի ցանկում, մեր պատկերացմամբ, կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն.

1. Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան ու մշտական բնակության վայրեր վերադառնալու նպատակը: Այս խնդիրը միայն ու միայն արցախցիների և նրանց կողմից ընտրված օրինական իշխանությունների միջև քննարկումների և հայության բոլոր հատվածների հետ համախոհությամբ ընդունված որոշումների արդյունք կարող է լինել: Պետք է ձգտենք միջազգային կառույցների և ազդեցիկ դերակատարների շահագրգռվածությունն այս հարցում դարձնելու իր պատմական հայրենիքում անվտանգ և ապահով ապրելու հուսալի երաշխիքներ:

2. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված տեսանելի ու գործնական քայլեր: Խոսքը՝ բնակության համար բավարար պայմանների և աշխատանքի նոր հնարավորությունների ստեղծման մասին է, և այդ ուղղությամբ համալիր միջոցառումների ու ծրագրերի գլխավոր հանձնառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Տեղահանված արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու միջազգային ծրագրերի ընթացքը և առանձին երկրների հատկացրած գումարներից ծախսերը պետք է թափանցիկ լինեն հանրության համար:

3. Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախի մշակութային, հոգևոր, նյութական արժեքների պահպանության խնդիրը: Այս ուղղությունը կարող է դառնալ Սփյուռքի հայկական կազմակերպությունների և նրանց ներկայացմամբ՝ ոչ հայկական կառույցների հոգատար վերաբերմունքի և ցանցային գործունեության գլխավոր թեմաներից մեկը՝ Արցախ վերադառնալու նախապայմանի տեսքով: Մեր վանքերն ու եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանատները, հարուստ պատմամշակութային ժառանգությունը չպիտի բաժին դառնան վանդալիզմի և կեղծարարության, դրանք պետք է ներառվեն միջազգային պաշտպանություն ապահովող կառույցների ցանկում:

Վերոնշյալ ուղղությունները միայն ընդհանրական պատկերն են այն առաջնահերթ անելիքների, որոնց մշակումն ու իրականացումը պահանջում են լուրջ և հետևողական ջանքեր հայության բոլոր հատվածների կողմից: Մեր համադրված աշխատանքով անհրաժեշտ է հավաքագրել ականատեսների վկայություններն ու փաստերը և փաստաթղթերի, տեսանյութերի միջոցով դրանք ներկայացնել միջազգային դատական ատյաններ՝ հանցագործությունների մասին կազմված փաթեթների տեսքով:

2023թ. Արցախում մեր հայրենակիցները դիմավորել են շրջափակման պայմաններում, բայց մեծ հույսերով, որ անկախ հանգամանքներից՝ ապրելու են իրենց նախնիների հողում՝ շարունակելով դարավոր ավանդույթները:

Մենք առաջարկում ենք, որ 2024 թվականը հայության բոլոր հատվածները հայտարարեն «Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի» և ամեն ինչ ձեռնարկեն տեղահանված մեր հայրենակիցների կամքն ու վճռականությունը վերադարձնելու, Արցախի հանդեպ աշխարհասփյուռ հայության սերն ու վստահությունն ամրապնդելու և Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

կոչ ենք անում արցախյան համառությամբ, հետևողականությամբ հետամուտ լինելու այդ գործին՝ որպես գործունեության սկզբունք որդեգրելով «Արցախ վերադարձի մեր ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով» կարգախոսը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափըԱմեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. մաս 203«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել«Հրապարակ». Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերումՀրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԱյսօր, ժամը 17:30-ին մենք՝ մի խումբ բժիշկներով ավտոերթով մեկնելու ենք Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միանալու. Գևորգ ԳրիգորյանՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
Ամենադիտված