Ես ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին և մենք մրցույթների ժամանակ մտածում էինք ոչ թե մեր վերջին հանգրվանի, այլ հաջորդ խաղի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներ Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ) Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ) Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Աղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Բացառիկ հարցազրույց համաշխարհային աստղերի «Event Planner» Էդգար Հայի հետ (լուսանկարներ)

Լուսանկարներ

Ամենաշքեղ միջոցառումները համաշխարհային աստղերի համար կազմակերպում է ազգությամբ հայ` Էդգար Հայրապետյանը։ Միջոցառումները իրական հեքիաթի վերածող Էդգար Հայրապետյանի հետ բացառիկ հարցազրույց է ունեցել Armday.am -ը։

 -Էդգար ծնվել և մեծացել եք հայաստանում, ե՞րբ եք տեղափոխվել ԱՄՆ

-Այո, ծնվել և մեծացել եմ Հայաստանում, հենց Հայաստանում է իմ սիրտն ու հոգին, իմ մտքերն ու աղոթքները, ամեն ինչ Հայաստանի մեջ է և Հայաստանի հետ է։ Կյանքիս հիմնական տարիները անցկացրել եմ իմ հայրենիքում, տեղափոխվել եմ ԱՄՆ 12 տարի առաջ և այդ 12 տարվա ընթացքում դեռևս հետ չեմ գնացել։

-Հե՞շտ էր հայրենիքից հեռու ապրելը 

-Շատ  դժվար է, լինելով հայրենիքից շատ հեռու դու գտնվում ես հայրենիքին շատ մոտ, քանի որ հայրենիքով ես ապրում, հայրենիքի նորություններով ես ապրում, հայրենիքի ցավերով ես ապրում: Հայրենիքից հեռու ապրելը հեշտ բան չէ, դա շատ դժվար է, որքան էլ որ մենք փորձում ենք մեզ համոզել, որ այո սա է մեր տունը հիմա, սա է մեր ապրելակերպը, բայց մեր արմատները այնտեղ են՝ մեր հայրենիքում։

-Ի՞նչպես որոշեցիք զբաղվել այս գործով, ով կամ ինչը Ձեզ բերց այս մտքին

-Պատահական, քանի որ իմ մասնագիտությամբ ես «Event Planner» չեմ, բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում այդպիսի մասնագիտություն գոյություն չուներ և չկա տեղ, որ գնաս սովորես և այդ մասնագիտությամբ աշխատես, այս գործով զբաղվեցի շատ պատահական, ընկերևներիցս մեկը խնդրեց, որ օգնեմ իրեն՝ գնացի օգնեցի և ինքը ասեց, որ ինձ մոտ դա հիանալի է ստացվում  և սա պետք է ինձ համար աշխատանք դառնա, որպեսզի կարողանամ նաև  գումար աշխատել։ Դե բնականաբար ես պնդում էի, որ դա իմ համար աշխատանք չի կարող լինել, բայց մեկ-երկու տան փոքր առիթնեռր պլանավորելուց հետո եղան նաև մեծ կորպորատիվ առիթներ և իմ հաճախորդները ստիպեցին ինձ, որպեսզի ես սկսեմ կազմակերպել  հարսանիքներ. իրականում ինձ իմ հաճախորդները ասում էին, որ պետք է իրենց երեխաների հարսանիքները պլանավորեմ։ Կարճ ձևակերպեմ (ժպտում է, խմբ.) իմ հաճախորդների ցանկությամբ` ես դարձա  «Event Planner»։

-Կհիշե՞ք արդյոք որքան է եղել Ձեր առաջին հոնորարը, և ի՞նչի վրա եք այն ծախսել

-Իմ առաջին հոնորարը որպես «Event Planner» եղել է 3000$, և ես այն ծախսել եմ կոշիկի վրա, կոշիկ եմ գնել։

-Այսօր Դուք շատ ճանաչված եք, Դուք Հոլիվուդյան և համաշխարհային աստղերի միջոցառումներ եք կազմակերպում, կհիշեք ո՞վ է եղել առաջին հայտնի մարդը, ով Ձեզ հետ համագործակցել է։

-Այո, այսօր ես համաշխարհային աստղերի համար՝ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, գրողներ, իսկապես ցանկը մեծ է, կազմակերպում եմ տարբեր առիթներ։ Իմ կյանքի  առաջին հայտնի մարդը, ում համար ես կազմակերպել եմ առիթ, եղել է դերասանուհի՝ Շերոն Սթոունը, կարող եմ ասել ինքն է բացել ինձ համար այդ ճանապարհը դեպի Հոլիվուդյան աստղեր, դեպի համաշխարհային մեծություններ, որի համար ես շնորհակալ ու երախտապարտ եմ, իսկ մեր հանդիպումը եղել է շատ պատահական՝ լանչի ժամանակ, ընկերոջս միջոցով։

-Ի՞նչ դժվարությունների միջով եք անցել այս ճանապարհին:

-Շատ դժվարությունների միջոցով եմ անցել, առաջին դժվարությունից մեկը եղել է հենց լեզվի իմացությունը, երկրում հարմարվելու ՝երկրի մեծության առումով, քանի որ մենք Հայաստանում՝ Երևանում ապրելով, սովոր ենք եղել բոլորին ճանաչելով,  բոլոր տեղերում հնարավորություն և կապեր ենք ունեցել։ Դժվարություններից էր նաև այն, որ այս գործում ինձանից ավելի վաղ սկսած մարդիկ կային, հրեաներ, սևականներ, և իրականում մտնել այդ գործի մեջ և դառնալ այն ինչ ես այսօր դարձել եմ՝ դա շատ դժվար է եղել, այս երկիրը անսահմանափակ է թե' սահմանների, թե' մարդկանց ու մարդկանց հնարավորությունների առումով։ Ամենամեծ դժվարություններից մեկը հայ համայնքում եղել է այն, որ ես ընտանեկան կարևոր միջոցառումներ կազմակերպող  միակ հայ տղան եմ, իհարկե շատ հայ աղջիկներ կան, բայց ես դեռևս միակ տղան եմ։ Մի խոսույթ կա, որ ասում են տղայի ձեռքը միշտ ուրիշ է. իմ կազմակերպած առիթները միշտ տարբերվել է, մարդիկ դա սիրել և գնահատել են։ Ամենաբարձր որակ գնահատող հաճախորդները դիմում են ինձ և դա ասում եմ մեծ հպարտությամբ։

-Ձեր կազմակերպած միջոցառումները հեքիաթային են, դժվար է ա՞րդյոք այդ ամենը իրականացնելը։

-Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, իրականում հեշտ չէ, քանի որ ամեն անգամ հանդիպում ես մարդկանց, ովքեր ասում են ես ուզում եմ բան, որ երբևէ չի եղել, անկրկնեկլի երեկույթ, և այո՛ այդ պատասխանատվությունը շատ դժվար է վերցնել և շատ դժվար է դա իրականացնել, բայց ինչպես ասում են, եթե կա ցանկություն, ապա կա նաև հնարավորություն այն իրականացնելու։ Ցանկացած առիթի ժամանակ ես օգտագործում եմ իմ ամբողջ ռեսուրսը, և փորձում եմ ամեն ինչն անել, որ պատվիատուի երազանքն ամենամանրամասը դետալներով իրականություն դառնա։  Հարսանիքների ժամանակ պատասխանատվությունը էլ ավելի շատ է լինում, քանի որ դա իրենց կյանքի ամենակարևոր օրն է, պետք է անել  ամեն բան, որ հաճախորդը իր հարսանիքը ամբողջ կյանքում հիշելուց՝ ապրի և զգա այդ նույն էմոցիաները ինչ հարսանիքի ժամանակ, և ես պարտավոր եմ դա անել լավ և հեքիաթային, որպեսզի իրենք կարողանան ունենալ իրենց կյանքի հեքիաթը։

-Կխնդրեմ նշեք, որ աստղերի համար եք միջոցառում կազմակերպել:

-Աստղերի իմ ցուցակում շատ մարդիկ կան՝ Նիկի Մինաժ, Շերոն Սթոուն, Բրեդ Փիթ, Քրիստինա Ագիլերա, Լեոնարդո Դիկաբրիո, Քիմ Քարդաշյան, Մայլի Սայրուս, Քորթնի Քարդաշյան, հաշխարային ֆուտբոլիստեր և այլն։ Շատերն են, հիմա չեմ կարող բոլորին հիշել, բայց Հոլիվուդյան աստղերի շրջանակում իմ հաճախորդների քանակը շատ մեծ է։ 

-Ի՞նչպիսին է լինելու Ձեր հարսանիքը

-Երբ որ պատրաստ լինեմ ամուսնանալու, իմ հարսանիքը կլինի շատ յուրահատուկ, շատ ճոխ, շատ կազմակերպված, շոուներով, միանշանակ կլինի շատ դրամատիկ, ես դրամատիկ հարսանիքների սիրահար եմ. այդ օրը ես կկարողանամ վայելել՝ վստահ լինելով, որ իմ օգնականները լիարժեք կվերահսկեն իրավիճակը։

-Ի՞նչ երազանք ունեք

-Երազելը, նախ շատ կարևոր բան է, ցանկացած բան, որ երազում ես և հավատում ես քո երազանքին, դա իրականություն է դառնում, ես խորը համոզմունք ունեմ դրանում, հավատում եմ և իմ կյանքում կարող եմ ասել, որ իմ բոլոր ցանկություններն ու երազանքները, որոնք ես իրոք ունեցել եմ, հավատացել եմ, Աստծուն խնդրել եմ և աղոթել,  բոլորը իրականություն են դարձել։ Ունեմ շատ երազանքներ իմ անձնականի և աշխատանքիս հետ կապված, իմ ընտանիքի հետ կապված։ Ես Հայաստանում մեծացել եմ արցախյան առաջին պատերազմի ժամանակ և վերջին տարիների պատերազմն ու իրավիճակը հաշվի առնելով, իմ հայրենիքի հետ տեղի ունեցողը գիտակցելով, որքան էլ պրիմիտիվ թվա կարդացողին, բայց դա խաղաղությունն է, միայն խաղաղության ժամանակ է, որ ես ու  իմ նման մարդիկ կարող են արարել և ստեղծել, երազել, ստեղծագորել, ամուսնացնել և վայելել։ Եթե մարդու մտքում, տարածքում, հայրենիքում, տանը խաղաղություն և հանգստություն չկա՝ այդ բոլորը դառնում են երկրորդական։ Դրա ապացույցը եղավ այն, որ 44- օրյա պատերազմի ժամանակ, ես բոլոր կանխավճարները հետ վերադարձրեցի մարդկանց և պարզապես չէի կարողանում աշխատել և ստեղծագործել. հոգում և մտքում խաղաղություն պետք է լինի: Կուզեմ, որ համաշխարահային այս խժդժություններն ավարտվեն, բոլոր երեխաները ապրեն ապահով և առանց վախի։ Կուզեմ համաշխարհային խաղաղություն լինի։

-Ամփոփելով զրույցը Էդգար, ի՞նչ եք մաղթում Հայաստանի մեր հայրենակիցներին և աշխարհասփյուռ հայությանը։

-Կուզեմ մենք վերջապես հասկանանք և գիտակցենք, որ հայրենիքը մեկն է, չկա սև և սպիտակ, չկա իմ ու քո,  բավական է բաժանել ժողովրդին նախկինի և ներկայի, հնի ու նորի, կա մեկ հայ, և ինչքան շուտ սա մենք հասկանանք ու գիտակցենք, այնքան ավելի շուտ մեր խնդիրների գոնե կեսը լուծում կգտնի, աղոթում եմ իմ հայրենիքի համար ամեն օր, որ հայրենիքումս լինի խաղաղություն, մեր հայ երեխաներն ու հայրենակիցները ապրեն խաղաղ երկնքի տակ, որպեսզի կարողանան զարգանալ և բարգավաճել։ Կուզեմ, որ հայրենիքում դադարեն այդ բաժանարար ուժերը և դառնա մեկ բռունցք՝ միասնական Հայաստան, որպեսզի հզորանանք, երջանիկ, կայուն և զարգացած երկրում ապրենք և հպարտ լինենք թե՛ մեր երկրում, թե՛ երկրից դուրս, ինչու չէ նաև այնքան հզորանանք, որ գնանք և ետ բերենք այն ամենը, ինչը կորցրեցինք։

Աշխարհասփյուռ հայությանը կցանկանամ, որ շարունակեն պահպանել հայկականը։ Իմ բիզնեսումամեն տեղ ես  ներկայանում եմ որպես հայ։ Մի փոքր հայկականը՝ փոքրիկ նոտաներարվեսիմշակույթիերաժշտությանայսինքն ամեն տեղ փորձում եմ ընդգծել հային ու հայի տեսակըանգամ հասարակ սուրճի մեջ դա կա։ Ես ինձ հպարտ եմ զգում, որ ունեմ հնարավորություն իմ աշխատանքի շնորհիվ ծանոթացնել օտարներին մեր մշակույթի, արվեստի  և հայ տեսակի հետ։ Կուզեմ աշխարհասփյուռ հայությունը՝ ամեն մեկը իր գործով լինի լավագույն հայըկատարի լավագույն աշխատանքը և բարձր պահի հայի անունը աշխարհի ցանկացած անկյունում։

Էդգար Հայրապետյանի ինսթագրամյան էջին կարող եք հետևել՝ այստեղ

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նախագահն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ումԵս ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին և մենք մրցույթների ժամանակ մտածում էինք ոչ թե մեր վերջին հանգրվանի, այլ հաջորդ խաղի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ-ում նախորդ տարվա ապրիլի համեմատ 24 թվականի նույն ժամանակահատվածում սննդամթերքն ավելի էժան է եղելՈւկրաինայում ավելի քան 400 000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականությանՀայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետներըՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարություն300 մլն դրամի ներդրում սահմանամերձ համայնքում. կնքվեց խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրըՎիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, եկել է միանալու երթին (տեսանյութ)ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներՄեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Այսօր զանգը խփեց, ազգը զարթնեց, պետք է համախմբվենք ու պահենք մեր հողերը (տեսանյութ)Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)Երգիչ Արամոն, Աշոտ Գևորգյանը ու այլ մշակութային գործիչներ միացան երթին (տեսանյութ)Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ)Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացավ Սրբազանին (տեսանյութ)Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ովՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնելԱնհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանըԱղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գավառցիները դիմավորեցին Սրբազան Հորն ու նրա ղեկավարած Շարժմանը (տեսանյութ)ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ Ֆեյքերի գրոհումը՝ ընդեմ Սրբազանի պայքարին․ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալԻ՞նչ պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չի հետաքրքրում, էդ իրենց ծնկներն է դող ընկել աթոռի համար (տեսանյութ)Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ ՄանթաշյանՇարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն ՄանուկյանԱպրի Սևանը, էս մարդիկ մեզ պահել են, երբ ուսանող էինք. Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով Արյունաքամությունը պիտի դադարեցվի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբՊատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)
Ամենադիտված