ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ս․ Ծննդյան այրը Բեթղեհեմում (Սուրբծննդյան տաճար), որի խորանին ամեն օր Սուրբ Պատարագ են մատուցում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության զինվորյալ միաբանները՝ վկայելով քրիստոնեական մեր ինքնության մասին:
Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը` Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Աստծո զորությունն ու օրհնությունը բոլոր ընտանիքներին:
Այս դժվար ժամանակներում թող Տերն անսասան պահի մեր ժողովրդի հավատքն ու քրիստոնեական նկարագիրը»։