В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа 

Ովքեր և ինչ նպատակով են «մսխել» հարկատուների գրպանից ստացված գումարները

Аналитический

2018 թվականին` հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ ի տարբերություն ՀՀԿ-ական քաղաքապետերի` ՔՊ-ական քաղաքագլուխները պաշտոնները ստանձնելուց հետո մի լումա անգամ չեն մսխելու քաղաքային բյուջեից, բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ, բաց և հաշվարկված, և որն ամենակարևորն է՝ արդյունավետ:

Դիցուք՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետն ինքն ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման, անշուշտ, ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում Հայաստանը ստացել էր 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Թե որքան արդյունավետ է այն ժամանակվա ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ծախսել այդ գումարները, դժվար չէ կռահել։ Անտառների վերականգնման հարցը նույնիսկ 2023-ին դեռևս լուծված չէր։
 
ՀՀ ՊԵԿ-ը 1,600,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Արթուր Թամազյան ԱՁ-ից։ Կրկին ՊԵԿ-ը 1,217,700 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ից, 1,200,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ էլ ձեռք են բերվել Գաֆեսչյան հիմնադրամից:
 
Հակակոռուպցիոն կոմիտեն 1,781,470 դրամ է վճարել «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ին՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կարիքների համար վարչական սարքավորումների մատակարարման դիմաց:
 
ՊՎԾ-ն 630,000 դրամի համակարգչային աթոռ է ձեռք բերել «Լեվան» ՍՊԸ-ից։
 
Նախորդ տարվա հունվարի 29-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ «ԷՔՍՊՈ 2020–Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաշվետվություն է ներկայացրել այցի վերաբերյալ: Հաշվետվության մեջ կարդում ենք. «Վ․ Քերոբյանը ս.թ. հունվարի 31-ին Դուբայում գտնվելու ընթացքում հանդիպել է Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթում անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։ Պաշտոնական բացման արարողության ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ»։  Հիշեցնենք, որ սույն էքսպոյում հայկական տաղավարը ներկայացնելու համար բյուջեից հատկացվել է 834,726.0, որից 180 միլիոնը գնում է մեկ անձից առանց մրցույթի: Այսինքն՝ Վահան Քերոբյանը ներկայացնում է մի հաշվետվություն, համաձայն որի` նա պետության կողմից հատկացված գումարները ծախսել է մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով, կարծես թե, մոռանալով, որ ոլորտն է ինքը ղեկավարում:
 
Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով հեղափոխությունից առաջ էլ էր ղեկավարում համայնքը, նույնպես մեծ սեր ուներ ճոխ ու անիմաստ ծախսերի հետ, որոնք ոչ այլ ինչ էին, քան քաղաքի բյուջեի մսխում։ Մասնավորապես, նա պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան ձեռք բերել, որից յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ:
 
Մամուլը ամիսներ առաջ գրել էր, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են: Բացի այդ, Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին 20-35 հազարական դրամ է տրամադրել։ Տարբեր հաշվարկներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
 
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Մամուլի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Ինչպես հասկանում ենք` հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Սակայն, ուշագրավ է, որ պետական միջոցների նման մսխումն ու վատնումը որևէ կերպ չի կասեցվում և չի պատժվում պատկան կառույցների կողմից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из Азербайджана
Самое популярное