Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը 

2023-ին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք. Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին:

Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։

Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։ Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։

Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծման և ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվել է Շիրակի մարզում գտնվող ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ինտեգրում ազգային գեոպորտալին։

Կատարվել է կադաստրային քարտեզների ճշգրտում և համադրում օրթոֆոտոհատակագծերի հետ, միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհների հստակեցում և մակնշում, ճանապարհների արտապատկերում ազգային գեոպորտալում։

Նախորդ տարվա ընթացքում թվայնացվել են 93 օբյեկտներ` ընդհանուր 701,669 կմ, 1 միջպետական, 12 հանրապետական և 80 տեղական ճանապարհներ։

Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 35,8 տոկոսը ներկայացվել է առցանց):

Ընդլայնվել է առցանց տրամադրվող տեղեկությունների ցանկը, մշակվել են նոր տեղեկատվական փաթեթներ։ Ներդրվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը։

Նախորդ տարիների համեմատ Էապես ավելացել է maparmenia և e-cadastre.am հարթակների այցելությունների քանակը. Maparmenia՝ 2022թ․ 1,883, իսկ 2023-ին՝ 28,936: E-cadastre.am կայք 2022-ին այցելությունները կազմել են 855 հազար 708, իսկ 2023-ին՝ 1 մլն 159 հազար 406:

Ավելացել են նաև տեղեկատվության տրամադրման առցանց հարցումները (ինքնաշխատ պատասխան)․ եթե 2020-ին ստացվել է 3 հազար 203 առցանց հարցում, ապա 2023-ին՝ 43 հազար 199։

Իրականացվում է նաև ինքնակամ կառույցների հաշվառման գործընթաց, դրանք գույքային հարկման բազայում ներառելու նպատակով: Սա կնպաստի նաև համայնքների բյուջեների ավելացմանը:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Գործարքների թիվը նվազել է Երևանում՝ 6 տոկոսով: Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Երևանում իրականացվել է անշարժ գույքի 60 հազար գործարք, 2022-ին՝ 64 հազար: Նշվել է, որ գործարքների քանակով ակտիվացել են Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: 2023-ին Կադաստրի կոմիտեն սպասարկել է գործարքների 800 հազար դիմում՝ 2022-ի 700 հազարի փոխարեն:

Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց նախորդ տարի հավաքագրվել է 7,5 միլիարդ դրամ, ինչն ըստ պատասխանատուների, աննախադեպ է:

2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10 հազար 121 բնակելի տարածք։ Այս առումով, վարչապետը նշել է. «Ընդ որում, վիճակագրությունը շատ հետաքրքիր է։ 2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար 364, 2022-ին՝ 6 հազար 463, 2023-ին՝ 10 հազար 121: Այսինքն`2018 թվականից 32 հազար 714 նորակառույց բնակելի տարածք է շահագործման հանձնվել։ Սա շատ հուսադրող թիվ է»:

Նախատեսվում է ընթացիկ տարում բարեփոխումներ իրականացնել ծառայությունների մատուցման, գրանցման ոլորտներում, մշակել տարածական տվյալների փոխանակման և ինտեգրման ռազմավարական փաստաթուղթ, իրականացնել տվյալահեն քաղաքականություն` քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
Ամենադիտված