Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) 

«Ինձ թվում էր՝ ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն». ավագ լեյտենանտ Արթուր Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք ու հանգիստ երեխա էր Արթուրս: Երեք-չորս տարեկանում արդեն բանաստեղծություններ էր արտասանում, չորս տարեկանում տառերն ու գումարում-հանում գիտեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Արթուրի մայրիկը:

Արթուրը ծնունդով Արցախի Հանրապետությունից է՝ Մարտունի քաղաքից: Մարտունիի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ մեկ դպրոցն է հաճախել: «Բոլոր առարկաներն էլ սիրում էր, բայց հիմնականում ավելի «ուժեղ» էր լեզվից: Տատիկը՝ իմ մայրը, լեզվի մասնագետ էր, գուցե Արթուրի մեջ հենց նա է յուրահատուկ վերաբերմունք սերմանել լեզվի նկատմամբ: Բայց արդյունքում Արթուրս ընտրեց մաթեմատիկան: Ընդունվեց Արցախի պետական համալսարան՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Մագիստրատուրան էլ ավարտեց, բայց տարբեր պատճառներով չկարողացավ խորանալ իր մասնագիտության մեջ: Արդյունքում ընտրեց զինվորական ծառայությունը: Արթուրը շատ էր սիրում կարդալ, նաև բանաստեղծություններ ընթերցել։ Նրա ընթերցած վերջին գիրքը «Մուսա լեռան 40 օրն» էր: Ասում էր, որ ամեն հայ պետք է կարդա այդ գիրքը, շեշտում՝ այդ օրերը պետք է չկրկնվեն»,-նշում է զրուցակիցս:

Երբ աչքի եմ անցկացնում Արթուրի կենսագրական տվյալները, հասկանում եմ, որ զինվորականի մասնագիտության ընտրությունը բոլորովին էլ պատահական չէր, չէ՞ որ Արթուրի հայրը՝ Գարիկը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, վիրավորում ստացել և, ավաղ, հաշմանդամություն ձեռք բերել, ու նրանց ընտանիքում մեծացող երեխաները չէին կարող շեղվել հայրենիքի պաշտպանության գաղափարից: Արթուրի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Շուշիի հակաօդային պաշտպանական զորամասում։ 2018 թ.-ին հինգ ամիս սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հրետանավորի մասնագիտությամբ։ Արթուրը կենտրոնական զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի 82 մմ-անոց ականանետային մարտկոցի դասակի հրամանատարն էր։ Նա համատեղում էր կրթությունը և զինվորական ծառայությունը, արդյունքում երկուսից որևէ մեկը չէր տուժում: Սկսվեց 44-օրյա պատերազմը: Արթուրն իր ծառայակից ընկերների հետ մեկնեց պատերազմի թեժ կետեր: Նրանց մարտկոցը մարտեր է մղել ճակատային տարբեր գծերում՝ Մարտակերտ, Շուշի, Մարտունի:

«44 օր դիմադրեց տղաս ու նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ թվում էր, թե պատերազմն ավարտվել է, թշնամու ավիառումբի հարվածից զոհվեց Կարմիր շուկայի մատույցներում: Թշնամին թիրախավորել էր Արթուրի և նրա ծառայակից ընկերների գտնվելու վայրը»: Տիկին Հասմիկը մասնագիտությամբ բուժքույր է, ասում է՝ Մարտունիի հիվանդանոցում բոլոր մեր զինվորներին ու սպաներին առաջին օգնություն են ցույց տվել, անհրաժեշտության դեպքում վիրահատություն կատարել: «Հետո քովիդով հիվանդացա և տասն օր շուտ տեղափոխվեցի Երևան: Այնքան ուշադիր էր, որ անգամ այդ ծանր օրերից մեկում զանգահարեց ինձ՝ մա՛մ, մորքուրի ամուսնու ծննդյան օրն է: Ապշում էի, թե այդ ծանր պահերին ինչպես կարող էր մտածել ուրիշների մասին, նման բաներ հիշել: Բայց այդպիսին էր: Բոլորի տեղը գիտեր, բոլորի մասին մտահոգվում էր, մտածում: Բարի էր, համեստ, հանգիստ, կարգապահ զինվորական»: Մայրիկն ասում է՝ Արթուրին շատ էին հարգում և սիրում:

«Նրա մասին գովասանքով են խոսում նրա մարտական ընկերները, հրամանատարական կազմը։ Աչքի էր ընկնում մեծ պատասխանատվությամբ։ Պահանջկոտ էր, բայց և սիրված իր զինծառայողների կողմից։ Իր ծառայությունը փայլուն էր կատարում: Վերջերս մի տղա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկով, հարցրեց, թե Արթուրի ի՞նչն եմ, պատասխանեցի՝ մայրը, ասաց, որ ուզում է ինձ տեսնել: Այնպես եմ կարոտում Արթուրին, որ իր կարոտը փորձում եմ իր ընկերներից ու զինվորներից ստանալ: Օրերս էլ երազ եմ տեսել, չեմ էլ հիշում, թե ինչ եմ տեսել, բայց Արցախում էի, դա հստակ հիշում եմ: Չեմ կարողանում քնել, կոպերս չեն փակվում, ախր երկու կորուստ միանգամից, ինչպե՞ս դիմանալ»: Մայրիկը լավ է հիշում այն օրը, երբ իմացավ, որ որդին զոհվել է: «Իմ եղբայրներն էլ էին այնտեղ, զանգեցի իրենց, հարցրեցի, թե ուր են, ասացին, որ գալիս են: Ես էլ մտածում էի, որ երեխուս մասին ինչ-որ լուր կբերեն: Արթուրին զանգում էինք, անհասանելի էր, զանգում էինք ընկերներին, ծանոթներին, ոչ ոք չէր ցանկանում մեզ ասել, թե ինչ է տեղի ունեցել: Այդ օրը փոքր տղաս էլ եղբայրներիս հետ էր: Զանգեց՝ մա՛մ ջան, դուռը բաց, գալիս ենք: Ներս մտան, ուրախությունից իրենց գրկել էի, բայց զգացի, որ իրենք ինձ սովորականից պինդ են գրկում: Հետո արդեն ասացին, որ բալես չկա, չգիտեմ էլ, թե ինձ հետ ինչ կատարվեց…»:

Զոհվելուց հետո օրերի ընթացքում Արթուրն արդեն Հայաստանում էր: «Բայց չթողեցին, որ երեխուս տեսնեմ, չգիտեմ՝ դա լավ էր, թե վատ: Վերջին անգամ Արթուրիս չտեսա: Հարսս այդ ընթացքում հղի էր, սպասում էր իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Արթուրը գիտեր, որ աղջիկ են ունենալու, շատ էր սիրում աղջիկ երեխա, անհամբեր սպասում էր դստեր ծննդին, որին, ավաղ, այդպես էլ չտեսավ: Իր զոհվելուց ամիսներ անց ծնվեց իմ Տաթևիկը»: Արցախի համար մարտնչած ու զոհված արցախցի հայորդիներից շատերն իրենց հավերժական հանգիստն են գտել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այդ փաստը հիմա ծնողներից շատերի համար մխիթարանք է դարձել, քանի որ կարողանում են այցելել իրենց որդիներին ու ամուսիններին, չէ՞ որ շատերը նաև իրենց սիրելիների շիրիմներին այցելելու հնարավորությունից զրկվեցին:

«Շրջափակման օրերին այնքան վատ էր ինքնազգացողությունս: Խնդրում էի հարազատներիս, ծանոթ ու անծանոթներին այցելել տղայիս, գոնե մի ծաղիկ տանել: Հիմա արդեն ինքս եմ գնում իր մոտ: Հաճախ նաև Արթուրի խոսքերն եմ հիշում, ասում էր, որ Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր տանող ճանապարհներն ամեն հայ պետք է աչքերը փակ էլ կարողանա գնալ, նաև հավելում՝ այնպիսի մահով պիտի մահանա, որ ննջի Եռաբլուրում»։ Տիկին Հասմիկն ասում է, որ որդու մասին խոսելիս մշտապես ցանկանում է հիշել ու անուն առ անուն նշել այն տղաներին, որոնք զոհվել են Արթուրի հետ: «Արթուրի դասակից նրա հետ նույն օրը զոհվել է չորս զինծառայող՝ Սարգիս Թոմբուլ յան, Գառնիկ Ղանդիլ յան, Արման Գևորգյան, Դմիտրի Մարտիրոսյան։ Այդ պահին տասից ավելի զինծառայող էլ վիրավորում է ստացել։ Տղաներից երեքի մասին տեղեկություն ունեմ, շփվում եմ ընտանիքների հետ, բացի Դմիտրիից, շատ կցանկանայի որևէ տեղեկություն ստանալ նաև նրա մասին, ծանոթանալ ընտանիքի անդամների հետ, բայց, ավաղ, չեմ կարողանում իր մասին որևէ տեղեկություն գտնել»:Իսկ վերջում ապրելու համար ուժ տվողի մասին: «Ինձ միշտ թվում էր, որ ես ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն: Հիմա մխիթարվում եմ իմ թոռնիկներով՝ Տիգրանով և Տաթևով»:

Հ.Գ. - Ավագ լեյտենանտ Արթուր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով: Ծառայության ընթացքում ևս պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ամենադիտված