Բորելը զսպվածության կոչ է արել
ԱշխարհԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից հութիներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ միաժամանակ ընդգծելով «պետությունների՝ իրենց նավերը պաշտպանելու» իրավունքը հութիների հարձակումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«ԵՄ-ն հութիներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա էսկալացիան Կարմիր ծովում և ամբողջ տարածաշրջանում»,- ասվում է փաստաթղթում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Կարմիր ծովում հարձակումները դատապարտող 2722 բանաձևի ընդունումը։
Միևնույն ժամանակ, Բորելն ընդգծել է պետությունների իրավունքը՝ պաշտպանելու իրենց նավերը հութիների հարձակումներից՝ ուղղակիորեն չմատնանշելով Եմենի թիրախներին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները։
«Ինչպես հիշեցնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2722 բանաձևը, պետություններն իրավունք ունեն պաշտպանել իրենց նավերը նման հարձակումներից՝ միջազգային իրավունքի համաձայն», - ասվում է փաստաթղթում։
Բորելի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը։