Ուկրաինայում նշել են առաջնագծում առաջացած խնդիրների պատճառը
МирՌուսական անօդաչու սարքերի պատճառով` առաջնագծում ուկրաինական բանակի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին Direct հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների և հարկադիր վերաբնակների գծով նախկին փոխնախարար Գեորգի Տուկան։
«Ընդհանուր առմամբ՝ վիճակը ծանր է։ Ոչ մի հիմք չկա՝ ասելու, որ հաջորդ տարի մենք կվերագրավենք Ղրիմը, իսկ մեկ տարի անց կլինենք Մոսկվայի մերձակայքում։ Օբյեկտիվորեն նման հիմքեր չկան»,- պարզաբանել է նա։