Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին Կիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ) Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ) 

Նոր ուժի ձևավորման և բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր կլինի հասնել ՝ Արցախի հարցում հայանպաստ լուծումների

Վերլուծական

Օրեր առաջ անրադարձել էինք այն թեզին, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է նոր, այլընտրանքային քաղաքական ուժի կամ ուժերի երևան գալը, որոնք էլ նոր շունչ կհաղորդեն քաղաքական գործընթացներին և կկարողանան երկիրը դուրս բերել ստեղծված ծանր իրավիճակից:

Ի թիվս մի շարք փաստարկների նշել էինք նաև այն հանգամանքը, որ պատերազմում պարտություն կրած, կապիտուլյացիա ստորագրած և Հայաստանին նորանոր զիջումների շեմին կանգնեցրած իշխանությունները չեն կարող շարունակել ներկայացնել մեր երկիրը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և հավուր պատշաճի առաջ մղել Հայաստանի և Արցախի շահերը: Այս իշխանությունները ակնհայտ կերպով ձեռքերը լվացել են արցախահայության խնդիրներից և բանակցային գործընթացում՝ արցախահայության ոտնահարված իրավունքների ցանկացած հիշատակում նրանց կողմից համարվում է Հայաստանի շահերի դեմ արված քայլ: Ավելին, գործող իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, ասես Արցախի էջը վերջնականապես փակված է , ինչը անշուշտ այդպես չէ:

Հենց այս համատեքստում էլ կարևոր է, որպեսզի օր առաջ փոխվի հայկական կողմի բանակցողը: Փորձագիտական հանրությունը միակարծիք է, որ այդ դեպքում ավելի քան հնարավոր է բեկում մտցնել բանակցային գործընթացում: Հայաստանյան հանրության մեծ մասը անընդունելի է համարում իշխանությունների` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մոտեցումը, առավել ևս, որ այդ քայլը որևէ կերպ չի հանգեցրել Հայաստանի տարածքների դեօկուպացիային։ Ասվածի վառ վկայությունը պատերազմից հետո անցկացված սոց. հարցումներն են:  Gallup International Association-ի կողմից 2023 թ. հունվարի 17-ից 24-ն անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ 94,0%-ը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում (2022թ. մայիսին նրանց թիվը կազմում էր 83,3%-ը:  Այնուհետ (2023թ. մայիս) ԱՄՆ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI) հրապարակեց Հայաստանում 2023 թ. հունվար-մարտի ամիսների հերթական սոցհարցման արդյունքները: Ըստ IRI-ի՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին վեց ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՀՀ քաղաքականությանը» հարցին` հարցվածների 87%-ը հավանություն չի տվել այդ քաղաքականությանը, իսկ 69%-ը` նկատել է հետընթաց։ Ադրբեջանական վերջին ագրեսիայից և Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո անցկացված սոց.հարցումների տվյալներով հարցվածքների 46.6 տոկոսը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները: Ասել է թե՝ հանրության մեծամասնությունը չի ընդունում այն կեցվածքը, որն այսօր իշխանությունները որդեգրել են Արցախի հարցում:

Հետևաբար, բանակցողի փոփոխությունը առաջին հերթին հենց հանրային պահանջ է, որը հստակ կերպով ձևակերպված է հայ ժողովրդի մեծամասնության կողմից: Գործող իշխանությունները այնքան սխալներ են արել, այնքան ստվերային պարտավորություններ  ստանձնել, միևնույն ժամանակ իրենց վարած անհաշվենկատ արտաքին քաղաքականության արդյունքում այնքան ցածր վարկ ունեն գործընկերների և այնքան ցածր վստահություն՝ հանրության շրջանում, որ այլևս ի վիճակի չեն ներկայացնել հայ ժողովրդի շահերը Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում:

Միայն նոր, երրորդ ուժի ձևավորման և այդ ուժի կողմից իշխանությունը ստանձնելու պարագայում Հայաստանը հնարավորություն կստանա բանակցություններին մոտենալ նոր, ավելի ուժեղ և համոզիչ փաստարկներով: Հայկական շահով առաջնորդվող բանակցողի դեպքում հնարավոր կլինի Հայաստանի և Արցախի համար անընդունելի հունով ընթացող բանակցային գործընթացը դարձնել առավել հայանպաստ և բեկում մտցնել այդ գործընթացի մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
Ամենադիտված