Մեսսին բաց կթողնի ՖԻՖԱ-ի արարողությունը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պարտվելուց հետո
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի 2023-ի The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությանը՝ ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պարտվելու պատճառով: Այս մասին հայտնում է DSports-ը։
Արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին Լոնդոնում։ Հրատարակության տվյալներով՝ այս որոշման պատճառ է դարձել քվեարկության արդյունքը, որում Մեսսին հաղթող չի դարձել։
Արգենտինացուց բացի մրցանակին հավակնում են նաև ֆրանսիացի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։ Մեսսին երկու անգամ դարձել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ։