Մոուրինյուն՝ «Նապոլիի» գլխավոր մարզչի թեկնածու
ՍպորտԻտալական «Ռոմայից» հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Իտալիայի չեմպիոն «Նապոլին», հաղորդում է Sport Mediaset-ը։
Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցում է «Նապոլիի» նախագահ Աուերլիո Դե Լաուրենտիսի հետ։ Նշանակմանը կարող են խանգարել Մոուրինյուի բարձր պահանջները աշխատավարձի հարցում։
Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Նապոլին» 31 միավորով 8-րդն է, «Ռոման» 9-րդն է՝ 29 միավոր։