Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Ինչ վնաս է հասցրել Տիգրան Ավինյանի 4 ամսվա կառավարումը երևանցիներին

Аналитический

Երևանցիներին լուսավոր ապագա խոստացած Տիգրան Ավինյանը ընդամենը մի քանի ամիս է ինչ ստանձնել է Երևանի կառավարման ղեկը, սակայն, արդեն իսկ պարզ է, որ լուսավոր ապագայի փոխարեն երևանցիները բախվել են բազմաթիվ տհաճ անակնկալների, անլուծելի թվացող խնդիրների և ամենաթողության դասական դրսևորումներին: Թվարկենք Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանցիների շահերին հարվածող քայլերի 10-յակը:

1) Երևանի ավագանին ընդունել է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով նախատեսվում էր 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24000 դրամ։ Փաստացի՝ կարմիր գծերի վճարը Երևանցիների վրա 13 անգամ ավելի թանկ է նստելու:

2)  Քաղաքապետի հանձնարարականով փողոցները սկսեցին հարմարեցվել հանրային տրանսպորտի առանձնացված երթևեկին, ինչի արդյունքում՝ առաջին գիծ կանգնելով ավտոբուսները քաղաքում հսկայական խցանումներ են ստեղծում և բարդացնում երևանցիների, առանց այդ էլ խնդիրներով լի կյանքը: Չենք խոսում նաև այն մասին, որ տրանսպորտային բարեփոխված ցանցը որևէ կերպ չի լուծել երևանցիների խնդիրները՝ կանգառներում ժամերով սպասելն ու մի կերպ ավտոբուս խցկվելու ավանդույթը ոչ մի տեղ չի վերացել:

3) Երևանցիները շարունակում են սուր ընկալել նաև թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ քաղաքապետարանի մտադրությունը։ Երևանի իշխանությունը չգիտես ինչու որոշել է, որ կորտերը չեն տեղավորվում Օղակաձև զբոսայգին բարեկարգելու նախագծի տրամաբանության մեջ և որոշել են տեղափոխել դրանք այլ վայր։Մինչդեռ մասնագետները պնդում են, որ կորտերը ոչ միայն համապատասխանում են այգու տրամաբանությանը, այլ նաև մեր քաղաքի մշակույթի մի մասն են, Երևանի պատմական խորհրդանիշներից մեկը։

4) Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնումով երեւանցիների գրպանից հափշտակել է ավելի քան 87 մլն դրամ նոր քաղաքապետի ուրարտական երդմնակալության համար:  Այս չհիմնավորված եւ ավելորդ ծախսը կատարվել է այն հումանիտար աղետի օրերին, երբ Երեւանում ապաստանել է Արցախից բռնի տեղահանված 35 հազար անձ։

5) Բացի այդ, Երևանում ամանորյա միջոցառումների համար Տիգրան Ավինյանը երևանցիների գրպանից ծախսել է 419,5 մլն դրամ:

6) Երեւանի ավագանին կառուցապատողների համար նոր ֆինանսական ծախսեր է սահմանել, որոնք կհանգեցնեն բնակարանների գների էական բարձրացումների։ Ավագանու որոշմամբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար գործակիցներ են սահմանել, որոնցով հաշվում են դրա դիմաց վճարվող տուրքը, եւ Երեւանում կառուցվող շենքերի պարագայում այդ գումարը կարող է հասնել 100 եւ ավելի մլն դրամի, մինչդեռ հայտնի չէ, թե քաղաքապետարանն այդ ինչ ծառայություն է մատուցում կառուցապատողներին, որ դրա դիմաց գումար է պահանջում, այն էլ՝ այսքան մեծ գումար։

7) Շրջիկ առևտրով զբաղվող և օրվա հացը այդպես վաստակող քադաքացիներին այլընտրանք չառաջարկած քաղաքապետը,  որոշել է էլ ավելի կոշտ միջոցները և չբավարարվել այդ առևտուրը արգելելով: Առաջարկվում է առգրավել այդ ապրանքը՝ էլ ավելի մեծ հարված հասցնելով օրվա հացը մի կերպ վաստակող քաղաքացիների գրպանին:

8) Չի լուծվել անգործության մատնված համատիրությունների հարցը, որոնք շարունակում են ոչինչ չանելու դիմաց երևանցիներից կլորիկ գումարներ գանձել: Քաղաքապետարանը չի կարողանում որոշել՝ պահել համատիրությունները, թե փոխարինել դրանք այլ կառույցով: Իսկ մինչ այդ հարված է հասցվում երևանցիների գրպանին:

9) Երևանի քաղաքապետարանը 2024 թվականի համար այնպիսի «աննախադեպ» բյուջե է հաստատել, որ  մի շարք կարևոր եկամտային ուղղություններով ակնկալվում է մուտքերի նվազում։ Օրինակ՝ պաշտոնական դրամաշնորհների ծավալը 2023թ. համեմատ նվազելու է 29.7%-ով կամ 6.7 մլրդ դրամով, իսկ միջազգային կազմակերպություններից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհների ծավալը նվազելու է 100%-ով (2023-ի բյուջեում դրանք շուրջ 1.4 մլրդ դրամ են)։ Բնական է՝ բացը լրացվելու է երևանցիների գրպանի հաշվին՝ վերջիններիս նոր տուգանքների մատերիալ դարձնելով:

10) Տիգրան Ավինյանը արդեն իսկ անոնսել է Երևանում տրանսպորտի վարձավճարի հավանական թանկացման մասին: Վերջինս չի հերքել, որ քաղաքապետարանը նման ծրագրեր է փայփայում, նշելով, որ տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։ Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։ «Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,– հայտարարել է Ավինյանը, փաստացի հաստատելով, որ բեռը ավելանալու է։

Այս տաս կետերը վստահաբար կարելի է կոչել՝ տաս վատություն երևանցիներին: Նախընտրական շրջանում ճոխ խոստումներ տված ՔՊ-ն ու անձամբ Տիգրան Ավինյանը շատ արագ մոռացան այդ խոստումների մասին և կառավարման մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ հասցրել են լուրջ հարվածներ հասցնել երևանցիների գրպանին և շահերին: Ինչ՞ է սա, եթե ոչ դիլետանտիզմի և պոպուլիզմի վառ դրսևորում, համեմված՝ քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելու և նրանց առանց այդ էլ ծանր սոցիալական բեռը ավելացնելու անթաքույց ցանկությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в Газе
Самое популярное