Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարար Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ) Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Վահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն Բաբայան 

Եվրոպական խորհրդարանում անդրադարձ է եղել Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը

Աշխարհ

Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության հովանավորությամբ տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը։

Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգություն․ միջազգային համակարգում գործող պաշտպանության մեխանիզմներ՝ միտված պահպանելու ժառանգությունը» խորագրով գրքի հեղինակ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպա Նոստրա կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։

Համաժողովին ներկա էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպա Նոստրա կազմակերպության ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դեսպան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հայերի ներկա իրավիճակին, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հույժ կարևորությանը։ Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի կրել ծանր հետևանքներ իր կործանարար և աղետալի գործողությունների համար, Ալիևի ռեժիմը կշարունակի խախտել միջազգային իրավունքը, միջազգային իրավական կարգը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները։

Դեսպան Բալայանը ներկայացրել է իր հայրենի գյուղի եկեղեցու նկարները, որն, ըստ արբանյակային նկարների, քանդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և հավելել, որ նրանք միտված են շարունակել այս աղետալի քաղաքականությունը, քանի որ մնում են անպատիժ։ Դեսպան Բալայանը նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի վրա՝ մատնանշելով վերջինիս իրականացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։

Միրիամ Լեքսմանը, իր հերթին, մատնանշել է անպատժելիության աղետալի հետևանքները և անդրադարձել երկակի ստանդարտներին և եվրոպական արժեքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու անթույլատրելիությանը։

Պիեռ դ՚Աղժանը ներկայացրել է հարցի իրավական ասպեկտը և անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանում սույն հարցի քննարկման մանրամասներին և ադրբեջանական կողմի հակադիր հայցերին։ Նա նշել է, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հայցերին հայելային սկզբունքով հակադարձելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։

Հայր Գարեգինն անդրադարձել է հոգևոր ժառանգությանը և կարևորել վերջինիս պահպանության հարցը։ Նա նաև ներկայացրել է մի շարք մշակութային կոթողներ, որոնք կա՛մ ոչնչացվել են, կա՛մ օտարվել, կա՛մ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։

Արմինե Տիգրանյանը ոչ միայն ներկայացրել է բուն կոթողների վտանգված լինելու հանգամանքը, այլև ԼՂ հայերի ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ ավանդույթների և համայնքային կյանքի պահպանման կարևորությունը։ Հեղինակի գրքերը բաժանվել են համաժողովի բոլոր մասնակիցներին։

Եվրոպա Նոստրայի Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ իր ղեկավարած կազմակերպությունը բազմիցս ահազանգել է իրականացվող ոտնձգությունների մասին՝ շեշտելով ԼՂ մշակութային ժառանգության կարևորությունը եվրոպական քաղաքակրթության համար։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ «հայկական ժառանգությունը նույն եվրոպական ժառանգությունն է»։

Իր եզրափակիչ խոսքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելյամին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ իր պատմական բնօրրանը վերադառնալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ԲԵլգիայում ՀՀ դեսպանությունից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)
Ամենադիտված