Չավին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Բարսելոնան
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Այս մասին 44-ամյա մասնագետը հայտարարել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (3-5) մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ցանկանում եմ հայտարարել, որ հունիսի 30-ից այլևս չեմ լինի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։ Այս որոշումը քննարկել ենք ակումբի նախագահի և աշխատակազմի հետ։ Թիմը փոփոխության կարիք ունի. Ֆուտբոլիստներն ավելի հանգիստ կլինեն։ Ակումբն ինձնից բարձր է: Կարծում եմ՝ սա կօգնի փոխել իրավիճակը։ Ես պատասխանատվություն եմ զգում սրա համար։ Լավ աշխատանք է արվել, բայց իմ նախագիծը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին։
Ֆուտբոլիստներն իրենց ավելի ազատ կզգան։ Ինչ-որ առումով ես էլ ավելի ազատ կլինեմ։ «Բարսելոնային» բացի լավագույնից ոչինչ չեմ ցանկանում, և լավագույն որոշումը թիմում աշխատանքը չշարունակելն է մրցաշրջանի ավարտից հետո»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։