Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Այս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ) Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) 

Եվրոպան երես է տվել Բաքվին ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։ Ադրբեջանը չի վարանում դատապարտել Բորելի և ԵՄ այլ պաշտոնյաների՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։ Միաժամանակ Բաքուն ազդարարում է, թե Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Իսկ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը մեկ տարով կասեցնելուց հետո Ջեյհուն Բայրամովն արդեն ընդգծում է, որ «տարբեր հարթակներում իրենց երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է»:

Բաքուն տարբեր հայտարարությունների միջոցով փորձում է նշել, որ Եվրոպան իրենց հետ չի կարող այնպես վարվել, ինչպես որ հիմա է վարվում՝ սպառնալով, թե կդադարեցնի Եվրոպայի հետ համագործակցությունը։ Փաստացի Ադրբեջանը հրապարակայնորեն հակադարձում է Եվրոպային ու «հաթաթա» տալիս: Եթե հաշվի առնենք ԵՄ-ի ու Ֆրանսիայի աշխարհաքաղաքական մեծ կշիռը, որի միջոցով իրենք կարողանում են տարբեր տարածաշրջաններում մեծ ներգործություն ունենալ, ապա կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է իրենից ոչինչ չներկայացնող Ադրբեջանը այս աստիճան լկտի պահվածք դրսևորում և սպառնում Բրյուսելին ու Փարիզին։ Ճիշտ է, Ադրբեջանն իր թիկունքում ունի Թուրքիայի աջակցությունը, և պաշտոնական Բաքվից հնչող հռետորաբանության տոնայնությունը նման է և ինչ-որ տեղ նաև գերազանցում է Անկարայից հնչող հայտարարություններին, բայց նույնիսկ այս հանգամանքը հազիվ թե հիմք լինի Ադրբեջանի այդքան սանձարձակ պահվածքի։

Իրականում Բաքվի լկտի պահվածքի առաջին պատճառն այն է, որ հենց Եվրոպան է դրա համար անհրաժեշտ ու բարենպաստ պայմաններ ստեղծել ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները: Եվրոպան լուռ էր, երբ 2020 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ նախաձեռնեց Արցախի դեմ ու տարբեր հանցագործություններ իրագործեց խաղաղ բնակչության դեմ։ Նույն կերպ էլ եվրոպական համայնքը որևէ կոշտ քայլեր չձեռնարկեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, իսկ Արցախի շրջափակումն ու հայաթափումը սահուն «մարսեց»։ Անդեմ հայտարարություններից ու կոչերից բացի եվրոպական երկրներն ու կառույցները ոչինչ չարեցին։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ըստ էության, եվրոպական համայնքի կողմից ավելի շատ արժևորվեց ադրբեջանական գազն ու նավթը, քան իր կողմից հռչակված մարդու իրավունքների պաշտպանության արժեհամակարգը։ Ավելին, ԵՄ անդամ պետություններում գրկաբաց ընդունում են Ալիևին, հռչակում որպես վստահելի գործընկեր, ընդգծում, որ Ադրբեջանն իրենց մեծապես օգնում է ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրող եվրոպական երկրները նույնիսկ չեն էլ հիշում, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ իրենց ագրեսիայի ընթացքում վարձկան ահաբեկիչների էին բերել Սիրիայից ու Լիբիայից։ Ու բացառված չէ, որ մի օր էլ արդեն Թուրքիան նման վարձկան ահաբեկիչների ներմուծի Եվրոպայի տարածքում անկայունություն հրահրելու համար։ Իսկ հիմա, երբ արդեն Ալիևն է երես դարձնում Եվրոպայից՝ հրաժարվելով ԵՄ միջնորդությամբ եռակողմ կամ այլ ֆորմատով հանդիպումներից, եվրոպական կառույցներն ու Ֆրանսիան հազիվ սկսել են տեղից շարժվել, այն էլ՝ առավելապես միայն կիսաքայլերի միջոցով։ Անընդհատ նշվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, բայց այդպես էլ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, որոնք կոնկրետ տնտեսական ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա։ Եթե ժամանակին կոնկրետ գործողություններ ձեռնարկվեին, Ադրբեջանն այսքան լկտի ու սանձարձակ չէր դառնա: Իսկ երբ Եվրոպան անընդհատ փաղաքշում է, երես է տալիս Ադրբեջանին, ապա Բաքուն դրանից ավելի է ոգևորվում ու առիթավորվում։ Գուցե հիմա՞ եվրոպական պետությունները վերջապես հասկանան, թե ինչ հանցագործ երկրի հետ գործ ունեն, ու սկսեն առարկայական քայլերի դիմել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ Արցախը հանձնողին անգամ թուրքը դավաճան կհամարի, այս կրկնակի դավաճանները պետք է հեռանան. Մանուկյան (տեսանյութ) Ձկան գլուխը փտած է, որպես մշակութային գործիչներ, պիտի գլուխը բուժենք, նոր թեփուկների մասին խոսենք (տեսանյութ) Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ է ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Այսօր խաղադրույքը եկեղեցին է, վաղը կլինի լեզուն, կկորցնենք եկեղեցին, կկորցնենք հայ լինելու իրավունքը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Աֆղանստանում հեղեղումների պատճառով` 50 մարդ է մահացել Հնարավոր չէ Հայաստանում ապրել, եւ մշակույթը չլինի քաղաքականացված. Լիլիթ Բլեյան Կիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես առաջադրվելու ցանկություն չունեմ, պաշտոնականացված որոշում. Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին. սա ազգային ազատագրական պայքար է՝ հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (տեսանյութ) Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (տեսանյութ) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցը ՌՕՈւ հրամանատար է նշանակվել
Ամենադիտված