Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել 

Պետք է դադարեցնել անցյալի և ներկայի կռիվը, եթե ուզում ենք կասեցնել պետականության սրընթաց անկումը

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. 

«Թակարդ 1 և դրա լուծումը

Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։

Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը։ Եթե ուզում ենք կասեցնել պետականության սրընթաց անկումը, սա պետք է արվի։ Բայց սրա գիտակցումը միայն բավարար չէ։ Պետք է գտնել մեխանիզմը, հարցի կիրառական կողմը։ Դա բարդ խնդիր է, որովհետև բազմաթիվ նրբերանգներ կան՝ միտումնավոր կամ անգիտակցաբար հյուսած, կա ծանր ֆոն, բազմամյա նեղվածություն ու պարտադրված նարատիվ։

Այն անհատները, ուժերը, միավորները, որոնք զգում են պատասխանատվություն, ստանձնում են առաքելություն, հայտ են ներկայացնում գալիք սոլիդ իշխանություն (կամ իշխանության մաս) լինելու, պարտավոր են հստակ ձևակերպել իրենց դիրքորոշումը՝ երեք հիմնական թակարդների նկատմամբ, և ոչ թե խուսափել դրանցից։ Խուսափելով (ինչը 4-5 տարի է՝ արվում է)՝ նախաձեռնությունը փոխանցում են իշխանությանը, որն էլ ամենագռեհիկ ձևով դրանից օգտվում է։

Պետք է մի կետից սկսել քանդել գորդյան հանգույցը։

Անկախ Հայաստանի առաջին փուլում մենք եղել ենք հաղթած պետություն, և այդ հանգամանքը միավորում է բոլոր գիտակից մարդկանց, այդ թվում՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահներին։ Մենք պիտի ֆիքսենք սա, և պայմանավորվենք, որ այս իշխանություններին մերժելուց հետո հաջորդ կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է հաղթած պետության՝ Հայաստանի երեք նախկին նախագահներին պետության բարձրագույն կոչման արժանացնելը։ Այստեղ պետք է մի կողմ դնենք բոլոր տեսակի անհատականացված (օբյեկտիվ և սուբյեկտիվ) մոտեցումները։ Սա նախ ազգային հարգանքի ժեստ է՝ դեպի Հայաստանի պատմության, պետականության այն փուլը, երբ մենք արժանապատիվ էինք, հաղթած, ունեինք հայկական Արցախ ու կանխատեսելի պետություն։ Միաժամանակ դա կծառայի որպես երաշխիք՝ երկրի հետագա կայունության, ներքին ցնցումներից զերծ մնալու, նաև երկրի ներքին կայունության և որակի մասին ազդակ կուղարկի միջազգային հանրությանը։ Այս պարզ մոտեցումն ընդունելն արդեն հսկայական կոնսոլիդացիոն հենք կապահովի.

1. Սրանով կդադարեցվի նախկին նախագահների կողմնակիցների, գաղափարակիցների, թիմերի ներքին անհանդուրժողականությունը։ Դա արդեն պատմական ատավիզմ է, երբ երկիրն այս վիճակում՝ շարունակում ենք ապրել հին պատկերացումներով։ Թե´ նախկին նախագահներն են փոխվել, թե´ բոլորս ենք փոխվել, թե´ Հայաստանն է փոխվել։ Բոլոր հակասություններով հանդերձ՝ ընդհանուրը, միավորողն ավելի շատ է ու կարևոր, քան՝ տարաձայնությունները։

2. Սա թույլ է տալու, որ բազմաթիվ նորմալ մարդիկ կարողանան հանդարտ, խելամիտ ձևով համագործակցել՝ թոթափելով 20-30 տարվա կաղապարները։

3. Սա էապես կփոխի մթնոլորտը հանրային ակտիվ շրջանակներում և, հետևաբար, կազդի հանրային տրամադրությունների վրա։ Այն էֆեկտը, որը մենք ուզում էին ստանալ երեք նախկին նախագահների համագործակցության ֆորմատով, և որը չստացանք, կարելի է ստանալ հակառակ կողմից՝ թիմերից, որպես սկզբունք ընդունելով նրանց ժամանակվա Հայաստանն ըստ արժանավույնս պատվելը։

4. Այս համատեքստում նույն պետական բարձրագույն կոչմանը պետք է արժանանա ՀՀ առաջին վարչապետՎազգեն Մանուկյանը։

Կարելի է վստահ լինել, որ այս պարզ մոտեցումը բերելու է նկատելի արդյունքի՝ որպես ազգային կոնսոլիդացիայի ուղերձ՝ պետականության շուրջ։ Կարելի է վստահ լինել նաև, որ իշխանությունն ամեն կերպը խոչընդոտելու է, որովհետև իր սարքած թակարդներից դուրս գալը նշանակում է իր ավարտը։ Բայց մեզ բոլորիս պատմությունն առաջիկայում դնելու է ընտրության առաջ, ու ճիշտ կլինի, որ դա անենք գրագետ։

Հաջորդ անգամ կխոսեմ մյուս թակարդի մասին՝ թալանի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ
Ամենադիտված