Ռոնալդուն բաց կթողնի Մեսսիի դեմ հանդիպումը
СпортՍաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» թիմի դեմ ընկերական հանդիպումը։ Այս մասին հայտնում է Goal-ը։
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուն հայտնել է, որ Ռոնալդուն վնասվածք է ստացել և գտնվում է վերականգնման վերջին փուլում, սակայն առաջիկա օրերին չի կարողանա դաշտ դուրս գալ։ Հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին։