Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» «1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...» Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցի Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ) Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ) «Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է 

Եթե Հայաստանում տանս հարցը լուծեմ, յոթերորդ երեխային էլ ուրախությամբ կսպասեմ. տեղահանված արցախցի

Հասարակություն

Արցախի Վաղուհաս գյուղից բռնի տեղահանված Մանուշակ Ասլանյանը 6 անչափահաս երեխաների մայր է: Նա երկար տարիներ ապրել է գյուղի, մեղմ ասած, ոչ շքեղ տներից մեկում: Պատմում է, որ նախորդ տարի Արցախի կառավարությունը, հաշվի առնելով իր բազմազավակ մայր լինելն ու ապրելու պայմանները, նոր տուն էր կառուցել ու գեցեղիկ վերանորոգել իր բազմանդամ ընտանիքի համար, սակայն մեկ օր էլ չեն հասցրել մնալ այդ տանը` Արցախի բռնի հայաթափման պատճառով:

«Մեր գյուղում՝ Վաղուհասում, շատ էին բազմազավակ մայրերը՝ 8, 9, 10 երեխաներ ունեին, ու ոչ մեկը չէր դժգոհում երեխա պահելուց, մարդիկ իրենց աշխատանքով պահում էին իրենց երեխաներին։ Իմ երեխաներին մեծացնելու գործում էլ բացի ամուսնուցս նաև սկեսուրս է օգնել, ինքն էլ հինգ երեխաների մայր է, և բոլոր երեխաներն ունեն իրենց ընտանիքը»,- հպարտորեն ասում է Մանուշակն ու շեշտում, որ իր մայրն էլ վեց երեխա է ունեցել ու իր քույրերն ու եղբայրներն էլ միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ են:

37-ամյա բազմազավակ վաղուհասցին ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ չի ու չէ էլ եղել, սակայն շեշտում է` հավատում է Աստծուն.

«Իմ խղճին չէր նստի, որ ես իմ հղիությունն ընդհատեի, երբեք նման քայլի չեմ գնացել`աղջկան քույր է պետք, տղային՝ եղբայր։ Գյուղում ես էլ էի աշխատում, ամուսինս էլ, երեխաների համար նպաստ էինք ստանում, և մեր ապրուստից երբեք չենք դժգոհել»:

Մանուշակը թեպետ ամուսնացել է վաղ տարիքում` տասնութ տարեկանում, և չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց ընդգծում է, որ երեխաների կրթությանը մեծ ուշադրություն է դարձնում և հիմա մեծ աղջկա` Լարիսայի, հետագա ուսման հարցերով է զբաղված:

«Աղջիկս ուզում է Շիրակի պետական համալսարան ընդունվի՝ պատմության ֆակուլտետ: Վաղուհասի դպրոցում 11-րդ դասարանից «Հայոց պատմություն» ու «Հայոց լեզու» առարկաներն էր պարապում: Մեր դպրոցի ուսուցչուհին դասերից հետո երեխաների հետ անվճար պարապում էր, ասում էր` թող առաջ գնան»,-պատմում է` տեղահանվելուց հետո Մեծ Սեպասար գյուղում իր հարազատի տանը ժամանակավոր ապաստանած արցախցին: Աղջիկը`Լարիսան, ով փոքրուց Արցախին նվիրված ստեղծագործություններ է գրում, մեզ հետ զրույցում պատմեց, որ պատմության ֆակուլտետ ընդունվելու որոշումն ինքն է կայացրել.

«Ուզում եմ Արցախի պատմության մասին գրքեր գրեմ ու դրանք ներկայացնեմ արտասահմանում»: Լարիսան խոսելով իր բազմանդամ ընտանիքից` նշեց, որ շատ քույրեր ու եղբայրներ ունենալը հետաքրքիր է, երբեք ձանձրանալու առիթ չի լինում, գրեթե ամեն օր խաղեր են կազմակերպում ու խմբով խաղում .

«Իհարկե ընկերներ էլ ունենք, բայց երբ որևէ մեկն օգնության կարիք է ունենում, մինչև ընկերները կհասնեն` մենք իրար օգնում ենք»: Մանուշակի վեց երեխաներն էլ դպրոցում են սովորում, ու բոլորն էլ սիրում են երգել: Մեծ երեխան` Լարիսան, նախընտրում է հատկապես հայրենասիրական երգերը.

«Ես գնացել եմ երգի անհատական դասերի, երգը կշարունակեմ, բայց որպես երկրորդ մասնագիտություն։

Շատ եմ սիրում երգել՝ Արաբո Իսպիրյանի ՝ «Տուն իմ հայրենի» և Գայա Արզումանյանի՝ «Այայի երկիր Արցախ» երգերը: Եղբայրներս էլ են լավ երգում, օրինակ` Միքայելը, ով տասներկու տարեկան է, դպրոցի դասերից հետո երգի անհատական դասերի է հաճախում»:

37-ամյա Մանուշակի տղաներից մեծը` 16-ամյա Վանին, Արցախում Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում է սովորել` մեկ տարի, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ դիմել է Գյումրու Կարա- Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ, առաջարկել են նորից առաջին կուրսում սովորի, քանի որ երկրորդ կուրսում տեղ չեն ունեցել.

«Տղաս շատ լավ ձայն ունի` աշուղական երգեր է երգում, բայց չհամաձայնվեց նորից առաջին կուրսում սովորել, հիմա որոշել է ավտոմեխանիկ դառնալ» ,-ասաց Մանուշակը: Բազմազավակ մոր աղջիկներից` Անին, ով 15 տարեկան է ևս կողմնորոշվել է մասնագիտության հարցում` տոնական սեղանների ձևավորմամբ է ուզում զբաղվել:

Իսկ մյուս երեխաները դեռ փոքր են` Գրիգորը` 11, Օֆելյան` 6 տարեկան: Հիմա, Մանուշակն ու իր երեխաները Հայաստանում փաստթաղթերի խնդրի առաջ են կանգնել, միայն ամուսնուն է հաջողվել ստանալ փախստականի կարգավիճակ, իսկ իրեն ու երեխաներին փախստականի կարգավիճակ չեն տալիս:

Պատմեց, որ Անձնագրային և վիզաների վարչության Աշոցքի բաժնում պատճառաբանում են, թե ինքը Հայաստանում` Չարենցավանում, է ծնվել և պետք է դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար.

«Ծնողներս Արցախից են եղել, ուսանողական տարիներին Հայաստանում են ապրել` Չարենցավանում, ես էլ այնտեղ եմ ծնվել, բայց 1999թ. տեղափոխվել ենք Արցախ ու մինչ 2023թ. սեպտեմբերյան դեպքերն այնտեղ եմ ապրել: Հիմա քույրս, որը Ռուսաստանում է ծնվել, իրեն տալիս են փախստականի կարգավիճակ, իսկ ինձ` ոչ: Ես էլ չեմ ուզում ՀՀ քաղաքացիություն ստանամ, որովհետև ես իմ ողջ ունեցվածքը թողել եմ Վաղուհասում` մեկ ձեռք հագուստ ենք վերցրել ու դուրս եկել, ու եթե հետագայում փոխհատուցման հնարավորություն լինի` ես կզրկվեմ այդ հնարավորությունից»:

Բազմազավակ մայրն արդեն երեք ամիս է` չի ստացել երեխաների նպաստը` փաստաթղթերի խնդրի պատճառով, իր խոսքով` չի ստացել նաև բռնի տեղահանված արցախցիներին պետության կողմից տրվող վեցամսյա սոցիալական աջակցությունը՝ 40 հազար դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար, ինչպես նաև չի ստացել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հատկացված լրացուցիչ 50 հազար դրամը:

Դիմել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքի տեղավորման հարցով, և թեպետ այնտեղ ասել են, որ դիմում գրի այն մասին, որ պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, բայց մինչ օրս չեն զանգել: Ասում է`ամուսնու աշխատանքը սեզոնային է, քանի որ շինարարություն է անում, ու եթե ինքը կարողանա իր ու երեխաների փաստաթղթերի հարցը լուծել, աշխատանք գտնի ու տուն ձեռք բերեն` նույնիսկ յոթերրորդ երեխային էլ ուրախությամբ կսպասի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)
Ամենադիտված