Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը Մայիսի 26-ին` ժամը 16:00-ին, հրավիրում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակ, այն մեր ինքնության օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը «Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք»․ Բագրատ Սրբազան Օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսը հավաք կանցկացնեն Մարսելում Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ARARAT-ի հատուկ երեկո` նվիրված Շառլ Ազնավուրի 100 ամյակին Մենք կազմում ենք մեր կյանքի, մեր ժողովրդի հավաքական նկարագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր. Անահիտ Մինասյան 

«Կոռուպցիա կա կոռուպցիա», բայց այն համակարգային չէ՞.... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ իշխանությունները (կարևոր չէ, թե՝ որ) խրոխտ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մտապատկերում առաջ է գալիս սեփական պոչը բռնել ցանկացող շունիկի պատկերը: Սա տողերիս հեղինակի պատկերավոր դիտարկումը չէ, բայց այն չափազանց դիպուկ է՝ հատկապես փաշինյանական կառավարության վերջին նիստի ընթացքում հնչած որոշ «հակակոռուպցիոն» հայտարարությունների նախաբնութագրման համար: Հարցն այն է, որ երբ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչներն են խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, ապա այստեղ միայն գեղարվեստական պատկերով դժվար է բնութագրել երևույթը: Դա երևի այդպիսի գիտափորձ է՝ եփած հավերի ծիծաղը շարժելու նպատակով, ըստ որում՝ ոչ թե փոխաբերական, այլ ամենաուղիղ իմաստով:

Լավ, դեռ մի կողմ ենք դնում էկոնոմիկայի նախարարությունում «բռնոցի-կալանոցին», դրան շաղկապված թեմատիկ ճյուղավորումներն ու այլ ճառագայթները: Ինչ-որ բան հուշում է, որ իշխանամերձ ու իշխանամեջ անձանց հետ կապված այդ պատմության խմորը դեռ «ցիստեռններով» ջուր է քաշելու: Այնպես որ, դրա հետ կապված անդրադարձերի պակաս չի լինի:

Վերցնում ենք զուտ պետական գնումների հետ կապված դիտարկումը, որ կառավարության վերջին նիստում բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Քննարկվում էր գնումներին, կոռուպցիոն ռիսկերին առնչվող հարց, Փաշինյանը, որպես իրեն հենց նոր հայտնի դարձած մի մեծ գաղտնիք, նկատեց, թե գործարարները պետական գնումներին մասնակցելու հետ կապված ասում են. «Լավ, է՜, ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն գալու են, մամուլը գրելու է...»:

Մի փոքր բացենք ասվածը: Խոսքն այն մասին է, որ ինչ-ինչ գործարարներ ասել են, որ եթե իրենք ներգրավվեն պետական գնումների գործընթացում, ապա իշխանության պատժիչ մարմինները կընկնեն իրենց ու իրենց ընկերությունների ետևից: Քավ լիցի, նման մարմինների պակասություն չկա՝ հարկային, վերահսկողական, ոստիկանություն, ԱԱԾ և այլն: Այստեղ հետաքրքիրը «եթե պետական գնումների մրցույթին մասնակցենք» ձևակերպումն է: Մենք, իհարկե, հակված չենք նրան, որ պետական գնումներին չմասնակցողները ճնշումների չեն ենթարկվում, սակայն հետաքրքիր է, թե ինչու են գործարարները շեշտադրում հենց պետական գնումները: Այ, այստեղ հետաքրքիր շերտեր կան: Եկեք մի պահ «հանգիստ թողնենք» Հայաստանում կոռուպցիան հաղթահարած լինելու մասին դեռ քանի տարի առաջ հպարտ-հպարտ ազդարարած Փաշինյանին ու մի փոքր բացենք նրա ականջին գործարարների հասցրած դառը ճշմարտությունը:

Այդ մարդիկ ի՞նչն են սխալ ասել:

Ակնհայտ է, որ «Նիկոլի թվի» Հայաստանում տնտեսավարումը, առավել ևս՝ պետական պատվերների հետ կապված գործընթացները քաղաքականացված են: Այդ ասպարեզում պատահական անձինք կամ ընկերություններ չեն էլ կարող հայտնվել: Նախ՝ այո, գործարարները միանգամայն հիմնավոր մտավախություններ ունեն, որ այս կամ այն պետական պատվերն ստանձնելու համար պայքարի մեջ մտնելու դեպքում իրենց դեմ կկիրառվեն զանազան ճնշումներ՝ «ֆավորիտ» ընկերության օգտին:

Երկրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ իր ընկերության մասնակցությունը կամ ավելի ճիշտ՝ հայտ ներկայացնելը չի օգտագործվելու ներկայացրած առաջարկությունները կամ գաղափարները կրկնօրինակելու և յուրացնելու, աշխատանքի կամ ծառայության գները նախապես պարզելու և դրանցից ավելի ցածր գներ նշելու, ինչպես նաև՝ գնման գործընթացին օրինականության պատրանք հաղորդելու նպատակով: Այսինքն՝ իբր, տեսեք, ամեն ինչ լավ է, մի քանի հայտ է եղել, մրցակցություն է եղել, ընտրվել է ամենից ցածր գին առաջարկողը, կա ամենից ձեռնտու տարբերակ առաջարկողը:

Երրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ եթե նույնիսկ ինքը մասնակցի գնման գործընթացին, չի հայտնվելու քաղաքական պարտադրանքի տակ, այսինքն՝ չեն ստիպելու իրեն, որ դառնա, կոպիտ ասած, «նիկոլական»: Դե, հրաժարվելու դեպքում... տեսեք վերը՝ ստուգումների մասին գործարարների խոսքերը՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ:

Եվ վերջապես, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի կառավարության հետ գործ բռնելու դեպքում չի «քցվելու»: Այդ գործում, ի վերջո, փաշինյանական իշխանությունը չեմպիոնների չեմպիոն է: Է՛լ ավելին, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի իշխանության պայմաններում «պետական պատվեր» ստանձնելու դեպքում հարկադրված չի լինելու պարբերաբար չնախատեսված մուծումներ անել հանրահայտ որոշ հիմնադրամների:

Շարունակությունն ավելի ճո՛խ է:

Եկեք միասին շնչադադար վերցնենք ու ինքներս մեզ հարց տանք. իսկ այդ ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետն է խոսում պետական գնումների ժամանակ մրցակցությունից և ՄՐՑՈՒՅԹԻՑ:

Սա այն կառավարությունն է, որն ուղղակի կարելի է անվանել «մեկ անձից գնումների» կառավարություն: Այսինքն, այս կառավարությունը պետական միջոցներով աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնումները, որպես կանոն, իրականացնում է առանց մրցույթների, իբրև թե՝ հրատապության կարգով, «մեկ անձից»: Մամուլը պարզապես հեղեղված է այդ մասին հրապարակումներով: Ու կապ չունի՝ ինչ-որ հուշանվերներ է ձեռք բերո՞ւմ ինչ-որ նախարարություն, թե՞ օտարերկրյա պատվիրակության են «ռեստորան տանում»: Արդեն չենք խոսում ասֆալտի, դպրոց կառուցելու, մոդուլային շինություն հավաքելու մասին, ցնցուղն ու կախիչն էլ՝ ձեզ փեշքեշ: Մեկ անձից գնել է, որ գնում են:

Ի՜նչ մրցույթ, ի՜նչ մրցակցություն...

Այնպես որ, եթե անգամ գործարարները Փաշինյանի կամ նրա որևէ կարկառունի ականջին բան են ասել, այդ «բանը» ակտուալ է և դեռ այնքան ակտուալ կլինի, որքան գոյություն կունենա այս իշխանությունը:

Վերադառնանք Փաշինյանին ու կոռուպցիան հաղթահարած լինելու մասին մի ժամանակվա նրա պնդումներին, նաև սրբագրումներին, թե՝ չէ, ոնց որ կոռուպցիա դեռ կա, բայց այն համակարգային չի... Հա, իր նախարարներից մեկն էլ էր նախօրեին այդ մասին խոսում՝ հենց վերջին «բռնոցի-կալանոցիի» թեմայի մեջ:

Իյա՜, իրո՞ք: Այսինքն, համակարգ արդեն չկա, դրա համար՝ համակարգային չէ՞, թե՞ մեկ այլ հասարակ մահկանացուներիս անհասկանալի նրբերանգ կա: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որն ընդամենը «օրինականացրել» է անհիմն բարձր պարգևավճարումները, որի ներկայացուցիչները թանկարժեք անշարժ գույք ձեռք է, որ ձեռք են բերում, ի լրումն՝ կասկածելիորեն նպաստավոր պայմաններով վարկավորվելով: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որի բարձրաստիճան ներկայացուցիչների ազգականները, բարեկամները, ընկեր-խնամիծանոթները ներգրավված են նույն իշխանության մեջ, այս մի քանի տարվա մեջ բիզնես «վերելք» են արձանագրել և այդպես շարունակ: Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, քանզի իրապես շատ տխուր է: Ու ոչ միայն այս առումով...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանըՄայիսի 26-ին` ժամը 16:00-ին, հրավիրում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակ, այն մեր ինքնության օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը«Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք»․ Բագրատ ՍրբազանՕլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսը հավաք կանցկացնեն ՄարսելումՀետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ARARAT-ի հատուկ երեկո` նվիրված Շառլ Ազնավուրի 100 ամյակինՄենք կազմում ենք մեր կյանքի, մեր ժողովրդի հավաքական նկարագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր. Անահիտ ՄինասյանԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից. Դանիելյան (տեսանյութ)Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթելՄբապեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնումՄեր շարժման գույնը մանուշակագույնն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Նրանք գործի չեն գնում, գնում են հայհոյելու․ Խորհրդարանի ամբիոնը դարձրել են հայհոյախոսության պատվանդան»․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասինԲագրատ Սրբազանը և շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են (ուղիղ եթեր)Այս իշխանությունը իր բոլոր մեղքերը բարդում է շարժման վրա, բայց մեղավորն իրենք են. զոհվածի մայր (տեսանյութ)ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան Զգում են, որ իշխանությունը կորցնում են, ուզում են իրենց թիմակիցներին «դուխ» տան. Արա Ռոստոմյան (տեսանյութ) Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ Շարժումը չի մարել, չի մարում, հասնելու է դրական հանգուցալուծման. Աստղ Գալեյան (տեսանյութ) Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը Նախագահն ու ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը քննարկել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռիցԻրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցության պատճառով Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն էս շանսը պտի օգտագործի, հետո էլ ուրիշ շանս չի լինելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Էդ քուչի շներին նայում եմ ու ուզում, որ երկրի թիվ 1 ամբիոնից սրանք խոսելու հնարավորություն չունենան Շուռնուխում 2021-ից ադրբեջանցի սահմանապահը 15 մ․-ի վրա է կանգնած, մինչև հիմա ոչ մի միջադեպ չկա (տեսանյութ)Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելուԱԽ քարտուղարն ընդունել է Դեյվիդ Քոհենին ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի տեղակալին «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ Մոդուլային զորանոցների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆ Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին 2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպքԳերմանիայի հայոց թեմի և քրիստոնեական հարանվանությունների միջև առկա է ջերմ փոխգործակցություն․ Վեհափառ Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն Իշխանության ռազմական աննախադեպ ձեռքբերումները. ՔՊ-ական պատգամավորի ցանկը Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է Ադրբեջանի բոլոր պահանջները կատարողներն այլոց անվանում են գործակալ. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Դուք ոչ միայն հեռանալու եք, այլ նաև պատասխան եք տալու ձեր բոլոր արածների համար. Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Վայ ձյուն գա իրենց ծանր հրետանիների գլխին. Բագրատ սրբազանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանողի հետ գործակցողները շարունակում են նախկիններին մեղադրել. Գալստյան (տեսանյութ)«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)
Ամենադիտված