Իտալական մաֆիան սպառնում է Ջենարո Գատուզոյի ընտանիքին
ՍպորտԿալաբրիայի մաֆիան գումար է պահանջում Մարսելի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքից։ Այս մասին հայտնում է L'Equipe-ը։
Հրատարակությունը նշում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մասնագետի հայրը ծրագրել է ֆոտովոլտային վահանակներ տեղադրել իրեն պատկանող հողատարածքում։ Այս նախագծի համար նա ստացել է 80 հազար եվրոյի չափով ֆինանսավորում։ Դրանից հետո հանցագործները սկսել են ճնշում գործադրել Գատուզո ավագի վրա՝ գումար ստանալու համար, երկու անգամ հրկիզել են նրա դստեր մեքենան՝ 2023 թվականի հոկտեմբերին և դեկտեմբերին։
Գատուզո ավագը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նախաքննության ընթացքում երկու անձ բերման է ենթարկվել։
Գատուզոն գլխավորել է «Մարսելը» 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Մինչ այդ՝ նա որպես մարզիչ աշխատել է իսպանական Վալենսիայում, իտալական Նապոլիում և Միլանում։
Գատուզոն Ֆրանսիայի հավաքականի մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 30-ին։ Նրա թիմը 2։3 հաշվով պարտվեց «Մոնակոյին»։
Այս մրցաշրջանում Մարսելը Ֆրանսիայի առաջնության 20 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը՝ վաստակելով 29 միավոր։