Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել 

Երևան քաղաքի 36-ամյա բնակչին Տավուշի մարզում առևանգել են, բռնության ենթարկել, ստիպել պարտքը մարել ապրանքով

Իրավունք

Պարզվել են Տավուշի մարզի չորսբնակիչների կողմից Երևան քաղաքի 36-ամյա բնակչի առևանգման, վերջինիս նկատմամբ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթիև ընտրական հանցագործություններիքննության վար­չութ­յունում քննվողքրեական վարույթով իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Տավուշիմարզի 49-ամյա բնակիչ Մ.Մ.-ն, մի խումբ անձանց՝ եղբոր, նույն մարզի 53-ամյաբնակիչ Ա.Մ.-ի, վերջինիս որդու՝ 27-ամյա Յ.Մ.-ի և  Ա.Մ.-ի ընկերոջ՝ Տ.Հ.-ի հետ,նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ առևանգել են 36-ամյա իր ծանոթ, Երևան քաղաքի բնակիչԱ.Հ.-ին և վերջինիս կամքին հակառակ, ապօրինի տեղափոխելով այլ վայր, բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս նկատմամբ կատարել ենինքնիրավչություն, որն էական վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին:

Մասնավորապես, պարզվել է, որ դեռևս2020թ մայիսին Մ.Մ.-ն Երևան քաղաքիհիշյալ բնակչին տվել է շուրջ 230.000 ՀՀ դրամ արժողության տարբեր ապրանքներ՝ դրանք վաճառելու և գումարը հետագայում վճարելու պայմանով: Սակայն վերջինս, վերցված ապրանքները վաճառված չլինելու պատճառաբանությամբ, նշված գումարը չի տվել, ինչն էլ ծանոթների միջև դարձել էտարաձայնությունների պատճառ:

Այդ ընթացքում Մ.Մ.-ն պարբերաբար զանգահարել է և պահանջել ինչպես պարտքը, այնպես էլ՝ դրան իր կողմից հավելագրված տոկոսագումարը՝ չվճարելու դեպքում սպառնալով վերցնել պարտապանին պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան: Սակայն վերջինս պահանջված ժամանակահատվածում չի վճարել պարտքը, որից հետո պարտատերը՝ Մ.Մ-ն, ընկերոջ, եղբոր, վերջինիս որդու հետպայմանավորվել է բռնություն գործադրելով առևանգել Ա.Հ.-ին:

Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Տավուշի մարզում, Մ.Մ.-ն 2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ի սահ­մաններում, իր ավտոմեքենայով հիշյալ անձանց հետ գնացել է Ա.Հ.-ի մոտ և պահանջել իր գումարը, այնուհետև ցանկացել է վերջինիս ավտոմե­քե­նայից վերցնել վաճառքի ենթակա բջջային հեռախոսների աքսեսուարները, սա­կայն Ա.Հ.-ն թույլ չի տվել: Այնուհետ խմբի անդամները, փակելով Ա.Հ.-ի ավտոմեքենայի ճանապարհը և հեռանալու բոլոր ուղիները, բացահայտ, Ա.Հ.-ի կամքին հակառակ,  ֆիզիկական բռնություն գործադրելով, առևանգելու նպատակով, հրելով տուժողին նստեցրել են իրենց ավտոմեքենաներից մեկը, տարել Պտղավան գյու­ղի ճանապարհին գտնվող գազալցակայան:

Ա.Հ.-ին տեղափոխելով հիշյալ գազալցակայանում գտնվող սենյակ՝ մի քանի հոգով ձեռքերով ու ոտքերով, սառույցով լցված պլաստմասե շշով հարվածներ են հասրել Ա.Հ.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ շարունակելով այդ գործողությունները նաև վերջինիս վայր ընկնելուց հետո։

Ապա Ա.Հ.-ից պահանջել են տալ իրեն պատ­կա­նող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, սակայն վերջինս հրաժարվել է, ինչի պատճառով հանցավոր խմբի անդամները կրկին հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ հանցավոր խմբի անդամները, սպառնալիքների ազդեցության տակ, փոխ­լրաց­նելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի կողմից պարտք մնացած 230.000 ՀՀ դրամ գումարը օրենսդրորեն սահմանված կարգով ստանալու փոխարեն, իրենց ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, տվյալ պահին փաստացի ազատությունից զրկված Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս դրամապանակից վերցրել են այնտեղ առկա 16.000 ՀՀ դրամը և պահանջել իրենց հանձնել ավտոմեքենայում գտնվող բջջային հեռախոսների աքսեսուարները:

Տուժողը, գիտակցելով առևանգման արդյունքում անազատության մեջ գտնվելու հանգամանքը և կրկին ֆիզիկական բռնության ենթարկվելու իրական վտանգը, հարկադրված կատարելով հանցավոր խմբի կողմից ներկայացված ապօրինի պահանջը՝ իր ավտոմեքենայից դատարկել է առնվազն 634.800 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարները՝ դրանք հանձնելով Մ.Մ.-ին, որից հետո նրան թույլատրել են հեռանալ նշված վայրից հեռանալու թույլտվություն է խնդրել և ստանալով այն՝ իր ավտոմեքենայով հեռացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը):

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Ամենադիտված