Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում Դոհա Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Աստղագուշակ մայիսի 20-ի համար Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին 

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

Քաղաքական

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան:

Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Շուրմի Շաբոլցը:

Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ և ավելին՝ կարծում եմ խորհրդանշական է, քանզի Ձեր համալսարանն այսօր հանդիսանում է հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի խորհրդանիշներից մեկը՝ յուրովի ծառայելով մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության խորացմանը:

2016թ. մարտի 23-ին Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունքում Պազմանի համալսարանի պատմության ինստիտուտում հիմնադրվեց հայագիտության ամբիոն: Սա հիրավի պատմական իրադարձություն էր՝ ուղղված այն հայագիտական ավանդույթների զարգացմանը, որոնց ակունքներում էին հունգարահայ պատմագիրներ Սոնգոտ Քրիշտոֆը, Գովրիկ Գերգեյը, Ավետիք Լուկաչը, հայագետներ Էդմոնդ Շյուտցը, Էվա Բագի-Գևորգյանը, Պալ Սալմաշին, Պիրոշկա Կրայչիրը։

Իսկ այսօր այդ ավանդույթները զարգանում են հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր Բալինտ Կովաչի ամենօրյա ջանքերի և գիտական գործունեության արդյունքում: Ներկայում Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում ուսանում են 45 հայ ուսանողներ տարբեր երկրներից: Նրանց զգալի մասը կրթաթոշակ է ստանում Հունգարիայի կառավարությունից, իսկ մյուս մասը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից:

Ինձ հաճելի էր տեղեկանալ, որ Հունգարիայի ազգային փոքրամասնություններին առնչվող «Pro Cultura Minoritatum Hungariae» մրցանակի այս տարվա 13 մրցանակակիրներից մեկը հենց դոկտոր Կովաչն է, ով այդ մրցանակին արժանացել է իր հայագիտական հետազոտությունների, Հայ կաթոլիկ եկեղեցու մշակութային ժառանգության վերաբերյալ իր գիտական աշխատանքի և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտական ամբիոնի հիմնադրման համար:

Հարգելի գործընկերներ,

Յուրաքանչյուր ժողովրդի զարգացման կարևոր հիմնաքարը կրթությունն է, և կրթությանն ուղղված ներդրումները: Իսկ միջպետական կապերի զարգացման հիմքերից մեկը երկրների միջև գիտակրթական, պատմական և մշակութային կապերի զարգացումն է: Հայաստանի և Հունգարիայի միջև բարելավվող հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում ոչ միայն երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական հարուստ անցյալի, հունգարահայ պատմական գաղթօջախի և նրա մշակութային ժառանգության, Հունգարիայի պատմության մեջ նշանակալի ներդրումներ ունեցած հայազգի նշանավոր զինվորական և պետական գործիչների, գրողների, արվեստագետների կյանքի ու գործունեության հանրահռչակումը, այլ նաև մեր երկրների մերօրյա և ապագային միտված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը։ Եվ այս գործում իր անփոխարինելի դերն ունի Հունգարիայում հայ ազգային ինքնավարությունը՝ կենտրոնական, քաղաքային և մարզային կառույցներով։ Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնցից կառանձնացնեի Հայաստանում 1968թ.-ից գործող «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապերի և համագործակցության ընկերությունը:

Իրականում երկկողմ զարգացման մեծ ներուժ կա ոչ միայն հումանիտար, այլև գիտության գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և այլ ոլորտներում, որտեղ թե հայերը, թե հունգարացիներն ունեն նշանակալի ձեռքբերումներ միջազգային հարթակներում: Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկատվության փոխանակումը և ծրագրերի մշակումը ոչ միայն կառավարական կառույցների, այլև տարբեր գերատեսչությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական կենտրոնների միջև՝ ամենատարբեր միջազգային գործիքների ներգրավմամբ:

Նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտական ամբիոնին սատարելու, իսկ դոկտոր Շանդոր Օզեի գլխավորությամբ համալսարանի պատմության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և հայագիտական ամբիոնի ողջ աշխատակազմին՝ իրենց ամենօրյա անխոնջ աշխատանքի համար»:

Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Երևանի Պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի միջև ստորագրված միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը, որը ստորագրել են ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Շուրմի Շաբոլցը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի փաստաբաններ միացել են փաստաբանների գործադուլին․Սա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում․ Ստեփան ԴաինելյանԲրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ Տավուշում թեժ «հերոսամարտեր» են, Սրբազանին արգելում են մտել Կիրանց, իսկ տավուշցի ՔՊ-ական պատգամավորը աղբի մասին քննարկում է անում Երևանում (տեսանյութ)Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն ԱյվազյանԻրանում երկիրը կառավարելու համար 6 հատուկ կոմիտե է ստեղծվելՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Ախպեր, խի՞ կանգնեմ, ես իմ տուն գնալու իավունք չունե՞մ. ջուջևանցի Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում (տեսանյութ)Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Բա ով ա որոշում, օրենքով ստեղ մենակ ես եմ որոշում. ոստիկանները ճնշում են գործադրում պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)Սրբազանը, իբր պատգամավորներին բարևելով, ճեղքեց ոստիկանական պատը եւ մտավ արգելված Կիրանց. իրավիճակը շարունակում է ավելի թեժանալ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազիՀակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է, մենք ոչ մի տեղ չենք գնալու. Սրբազան (տեսանյութ)Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ)Մենք ընդդիմադիր չենք, մեր կյանքն ենք միայն ուզում, պետությանն ընդդիմադիր այդ մարդն ու իր խմբակն է (տեսանյութ)Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում ԴոհաՈՒՂԻՂ․ Դեպի Կիրանց ճանապարհը փակ է, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարասյանը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղՈւժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն ՎրթանեսյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԽորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն ՄանուկյանՀամոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, մենք կիսում ենք ձեր վիշտը. Ալեն ՍիմոնյանՄեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»․«Հինգ իրավապաշտպաններ»Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահԻրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն ՊետրոսյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ)Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ)Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան ԱբրահամյանԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումըՋուր չի լինիԱբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դիԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըԷս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան խնդիրներ առաջացել. Ավինյան (տեսանյութ)Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ)Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում ինդուստիալ չափերի. Ավինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը շարժվում է Կիրանց (տեսանյութ)Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)Հյուսիս-հարավի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԻրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի
Ամենադիտված