ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն առավոտը Կիևում սկսել է Ռուսաստանի Դաշնության կողմից զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով ապաստարանում թաքնվելով: Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«Առավոտը սկսում եմ ապաստարանում, երբ օդային հարվածների ազդանշաններ են լսվում ամբողջ Կիևում: Սա խիզախ ուկրաինացի ժողովրդի ամենօրյա իրականությունն է այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց իր անօրինական ագրեսիան», - գրել է դիվանագետը X-ում և հրապարակել ռմբապաստարանում իր լուսանկարը: