Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվել է Բորիս Նադեժդինին գրանցել` որպես նախագահի թեկնածու
ՌուսաստանՓետրվարի 8-ին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել ՌԴ նախագահի միակ հակապատերազմական թեկնածու Բորիս Նադեժդինին՝ անվավեր ճանաչելով նրա աջակցության համար հավաքված ավելի քան ինը հազար ստորագրությունը, գրում է CurrentTime-ը։
Նադեժդինը հավաքել է ավելի քան 200 հազար ստորագրություն։ Դրանցից գրեթե 105 հազարը ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար, որոնք Նադեժդինն ինքն ու իր աշխատակազմը անվանել են «անբասիր»: Առաջին լուրն այն մասին, որ ԿԸՀ-ն Նադեժդինի ներկայացրած ստորագրություններում «շատ թերություններ» է հայտնաբերել, հայտնվել է փետրվարի 5-ին։ Հաջորդ օրը քաղաքական գործչի շտաբում ցույց են տվել, որ ԿԸՀ-ում իրականացված թվայնացումից հետո «Ростов-на-Дону»-ն որոշ ցուցակներում վերածվել է «Ростов на дому»-ի, իսկ «улица Маяковского»-ն՝ «улицу Мяковского»-ի։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտին: