Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» 

Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։

Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների ԱԳ նախարարները ազդարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին, որից հետո 2023 թվականին նշանակվեցին դեսպաններ երկու երկրներում։

«Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն և Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը, Հունգարիա պաշտոնական այց է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Եվ այս առումով նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը երկու երկրների հարաբերությունների համար կունենա իր կարևորագույն դերը և նշանակությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցով հունգարական կողմն ազդարարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է ավելի սերտանան։ Ինչպես տեսանք՝ թե՛ Հունգարիայի նախագահի, թե՛ Հունգարիայի վարչապետի, և թե՛ Հունգարիայի ազգային ժողովի նախագահի մակարդակով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահին»,- ասաց Սմբատյանը՝ հավելելով, որ հանդիպումները եղել են շատ բովանդակային, որոնց ընթացքում ստորագրվել է կրթական և մշակութային ոլորտին վերաբերվող երկու համաձայնագիր։

Այս առումով դեսպանը կարևորեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև համաձայնագրի ստորագրումը։

«Պատահական չէր, որ ընտրվել էին հենց այդ բուհերը, քանի որ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում գործում է հայագիտական կենտրոնը։

Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ վերջին տարիներին նկատվում է հայագիտական կենտրոնների փակման միտում, իսկ այս առումով հետաքրքիր է, որ Հունգարիայի պետական այս բուհում գործում է հայագիտական կենտրոնը և բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։

Դրանից զատ՝ հունգարական կողմը հակված է Երևանի պետական մանկավարժական համալսարանում բացել հունգարագիտության կենտրոն, ինչը ողջունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Կարծում եմ, որ սա նույնպես քայլ կլինի երկու երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտում հարաբերություններն ավելի սերտացնելու առումով»,- ընդգծեց դեսպանը։

Սմբատյանը նաև առանձնացրեց Հանրապետության նախագահի հանդիպումը Հունգարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հունգարահայ համայնքը իրավական առումով ունի հատուկ դեր և կարգավիճակ Հունգարիայում։ Եվ նմանօրինակ դեր և կարգավիճակ հայ համայնքների առումով ունեն երկու երկիր ողջ Եվրոպայում՝ Հունգարիան և Ռումինիան, որոնց խորհրդարաններում հայ համայնքը ունի իր խոսնակը։ Եվ այս առումով Հունգարիայի սահմանադրությունը օրինակելի է՝ Հունգարիայում պաշտոնապես գրանցված 13 փոքրամասնություններից մեկը հենց հայկական ինքնավարությունն է։

Կարծում եմ՝ երկու երկրների պատմական առնչությունները շատ խորն են, և այդ իմաստով Տրանսիլվանիայի հայերն ունեն բացառիկ դեր Հունգարիայի պատմության մեջ, ինչը Հունգարիայի կողմից գնահատվում է։ Ինչպես Հանրապետության նախագահը նշեց հայ համայնքի հետ հանդիպմանը և այլ պաշտոնական հանդիպումների ժամանակ, այստեղ բնակվող հայերը պետք է առաջին հերթին լինեն Հունգարիայի օրինակելի քաղաքացիներ և այս առումով յուրովի կամուրջի դեր ունենան երկու երկրների միջև»,- շեշտեց Սմբատյանը։

Դեսպանը նշեց, որ հունգարական Wizz Air ավիաընկերությունն արդեն Հայաստանում ունի բավականին ակտիվ չվացուցակ։ Նա կարծիք հայտնեց, որ այս տարվա ընթացքում կկարողանան հասնել նրան, որ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն Հայաստան։ Դեսպանը ցանկալի է համարում, որ թռիչքներ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն ոչ միայն Երևան, այլ նաև Գյումրի։ «Այս ուղղությամբ հայկական կողմն աշխատանքներ է իրականացնում։ Դա, իհարկե, կախված է նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնի ավիաընկերությունը»,- նշեց Սմբատյանը՝ ընդգծելով, որ ուղիղ չվերթի բացումը յուրովի խթան կհանդիսանա զբոսաշրջության բնագավառում։

Դեսպանը նաև առանձնացրեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի այն հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում պաշտոնական Բուդապեշտը մտադրություն ունի հյուպատոսություն բացել Հայաստանում։

«Կարծում եմ և հուսով եմ, որ համապատասխան քայլը հայկական կողմից ևս կլինի։ Ինչպես Հունգարիայի նախագահը նշեց, դա նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առումով քայլ կլինի»,- ասաց Սմբատյանը։

Դիվանագետը նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը կարևորեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնելու առումով, քանի որ Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ-ի նախագահությունը։

«Կարծում եմ՝ այդ նախագահության մեկնարկից առաջ շատ կարևոր էր նախագահի պաշտոնական այցը Հունգարիա։ Այսինքն՝ Հունգարիայի հետ հարաբերությունները կարևորվեցին ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ մակարդակով»,- շեշտեց դեսպանը։

Ընդհանուր առմամբ, ըստ դեսպանի, նախագահի այցը անցավ շատ ջերմ մթնոլորտում, և հունգարական կողմը այդ ամենը կազմակերպել էր ամենաբարձր մակարդակով։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի նախագահին հրավիրեց Հայաստան, և հունգարական կողմից այդ հրավերն ընդունվեց։

Կարծում եմ, որ այս տարի ականատես կլինենք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցին Հունգարիա։ Բացի այդ, Հունգարիայի խորհրդարանում հանդիպման ժամանակ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրավիրեց Հունգարիա։

Այս բարձր երկկողմ մակարդակի այցերը անպայման իրենց դերը և նշանակությունը կունենան երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում»,- եզրափակեց Սմբատյանը։ 

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո` ՀՀ ԱԱԽ որոշմամբ։ 

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։

Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին. սա ազգային ազատագրական պայքար է՝ հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (տեսանյութ) Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (տեսանյութ) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցը ՌՕՈւ հրամանատար է նշանակվել Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքիցՄենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն ՄելիքյանԲիշքեկում գիշերը անկարգություններ են տեղի ունեցել. 29 մարդ է տուժելՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին
Ամենադիտված