Մենք արտագնա խաղում հաղթել ենք հայերին 5։0, բայց դրանից առաջ պարտվել էինք 0։4 հաշվով․ Միլևսկի
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին։ C լիգայի C4 խմբում ընդգրկվել են Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների և Լատվիայի հավաքականները։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Եթե նախորդ խաղարկություններում մենք խմբերում էինք, որոնցից շատ էինք ուզում խուսափել, ապա այս անգամ այդպես չէ։ Այսօր ֆուտբոլում ֆավորիտներ չկան։ Ես միայն կցանկանայի, որ մենք առողջ լինենք: Մենք հանդիպումներ ենք ունեցել խմբում բոլոր ընտրանիների հետ, պարզ է, որ այս մրցակիցների հետ և՛ դրական, և՛ վատ փորձեր ունենք։
Մենք պետք է լիովին կենտրոնացած լինենք։ Եկեք իրական մոտեցում ցուցաբերենք յուրաքանչյուր մրցակցի նկատմամբ։ Մենք Հայաստանին հաղթեցինք վերջին արտագնա խաղում 5։0 հաշվով, բայց չմոռանանք, որ այնտեղ էլ պարտվեցինք 0։4 հաշվով։ Ֆարերյան կղզիներն ու Լատվիան գալիս են սեփական հաշվարկներով ու ակնկալիքներով,- մարզչի խոսքն է մեջբերել Sport1.mk-ն։