Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) 

Հայ Դատը աշխատում է Ներկայացուցիչների պալատում «Հայկական պաշտպանության ակտի» ընդունման ուղղությամբ

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Լոուլերը միացել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնին և Գուս Բիլիրակիսին, ինչպես նաև Գաբե Ամոյին՝ ներկայացնելով «Հայկական պաշտպանության ակտը»։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Ադրբեջանին Ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելուն միտված այս նախագիծը նույնպես էապես խթանվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Բանաձևի նախագիծը նախորդ տարեվերջին ամերիկյան Սենատի կողմից միաձայնությամբ ընդունված համանուն բանաձևի տրամաբանությունն է կրկնում արդեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և գալիս է առաջ մղելու ներամերիկյան օրենսդրական գործընթացը՝ ապահովելու համար ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկումը և էապես սահմանափարելու ԱՄՆ նախագահի լիազորությունները հիշյալ հոդվածի կիրարկումից հրաժարվելու գործում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային լայնամասշտաբ գործողությունների արշավ՝ «Հայկական պաշտպանության ակտի» (H.R.7288) արագ քննարկմանն ու ընդունմանը նպաստելու համար:

Ներկայացված բանաձևի նախագծի առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Տասնամյակներ շարունակ ԱՄՆ նախագահները անխոհեմ կերպով հրաժարվել են Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին ռազմական օժանդակության կանոնադրական սահմանափակումներից՝ նյութապես օգնելով և բարոյապես քաջալերելով նրանց ինչպես 2023թ․ Արցախի էթնիկ զտումների, այնպես էլ Հայաստանի տարածքի շարունակական անօրինական օկուպացիայի ժամանակ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ներկայացուցիչներ Լոուլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին իրենց սկզբունքային առաջնորդության համար՝ վերականգնելու Կոնգրեսի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության երկարաժամկետ վերահսկողությունը։ Մենք կանգնած ենք այս և այլ օրենսդրական նախաձեռնությունների ետևում՝ սկսած 907-րդ հոդվածի և Արտաքին աջակցության ակտի վերահսկողական մեխանիզմների կիրարկումն ապահովելուն միտված միջոցառումներից մինչև «Մագնիցկու» և «Լիհիի» պատժամիջոցների կիրառման հարցը՝ Ալիևի ռեժիմին, միջազգային իրավունքի խախտման համար, պատասխանատվության ենթարկելու մասով»:

Կոնգրեսական Լոուլերը, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, հաստատակամ է Բայդենի վարչակազմի հստակ գործողությունների անհրաժեշտության հարցում՝ դադարեցնելու Ադրբեջանի հակահայկական հարձակումները քաջալերելը: «Ավելի քան 100․000 հայեր Ադրբեջանի կառավարության կողմից թիրախավորվեցին, բռնության ենթարկվեցին և տեղահանվեցին։ Ուղղակի անընդունելի է, որ ԱՄՆ-ը ֆինանսավորի Ադրբեջանի արշավը հայ ժողովրդի դեմ։ Հայաստանի պաշտպանության ակտը կդադարեցնի Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ֆինանսավորումը և տարածաշրջանային գերակայության ձգտումը»:

Կոնգրեսական Փալոնն ընդգծել է Արցախի բնիկ հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության համար Ադրբեջանի պատասխանատվության անհրաժեշտությունը: «Նախագահ Ալիևը խախտեց միջազգային իրավունքը, երբ մահացու հարձակում սկսեց Արցախի վրա անցյալ տարվա սեպտեմբերին և մինչ օրս չի բախվել միջազգային հանրության կողմից որևէ նշանակալից հետևանքների: Համաշխարհային առաջնորդները չկարողացան կանգնեցնել նրա ցեղասպանական արշավը, որը 120․000 հայերի տեղահանեց իրենց պատմական հայրենիքից, չնայած որ նրա ռազմատենչ հռետորաբանությունը և զորաշարժերը հստակ ցույց էին տալիս, որ հարձակումն անխուսափելի է։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները լուրջ գործողություններ ձեռնարկեն, որոնք կկանխեն Ալիևի ձեռքով ավելի շատ մահերն ու ավերածությունները և կապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունթյունը, որն անհրաժեշտ է Հայաստանին որպես ժողովրդավարական երկրի: Հայկական պաշտպանության ակտը վերջապես պատասխանատվության կենթարկի Ալիևի ռեժիմին, կդադարեցնի ԱՄՆ-ի ցանկացած հետագա աջակցություն, քանի դեռ նրանք չեն դադարեցրել իրենց ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում․․․»:

Իր հերթին Գուս Բիլիրակիսը նույնպես կարևորել է նախագծի ընդունումը։ «Հաշվի առնելով հարևան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով առաջացած քաղաքական և հումանիտար ճգնաժամը, անմտություն է, որ ԱՄՆ-ի հարկատուները, իրենց գումարներով աջակցեն այս դաժան ռեժիմին: Այդ գումարներն ավելի լավ կարող են օգտագործվել այստեղ՝ տանը: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Ադրբեջանի կառավարությանը և մեր գործընկերներին ամբողջ աշխարհում, որ Միացյալ Նահանգները չի աջակցի հայ ժողովրդի դեմ հարձակումներին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կառավարությունը «ազատ անցում» ստանա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ իրենց դաժան ռազմական ագրեսիայի և շրջափակումների համար։ Ես հպարտ եմ աջակցելու այս երկկուսակցական օրենսդրությանը, որը ցույց կտա, որ Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին և չի ընդունում Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է (տեսանյութ)Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ
Ամենադիտված