Այս մրցաշարում մենք միշտ ուժեղ մրցակիցներ ենք ունենալու․ Տեդեսկո
СпортԲելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Լա՞վ, թե՞ վատ վիճակահանություն էր։ Դա ուղղակի կախված է ձեր ակնկալիքներից: Անձամբ ես գոհ եմ: Այս մրցաշարում մենք միշտ ուժեղ մրցակիցներ ենք ունենալու, և մենք դա գիտեինք։ Լավագույն թիմերի դեմ խաղալու լավ հնարավորություն կունենանք Եվրո-2024-ից հետո։
Մեր նպատակը հաղթելն է՝ անկախ նրանից, թե ովքեր են մեր մրցակիցները։ Ֆրանսիայի հավաքականը շատ ուժեղ է, այս թիմում շատ լավ խաղացողներ կան, նույնիսկ պահեստայինների նստարանին: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա ես ուրախ եմ այս թիմի հետ առաջիկա խաղերի համար, քանի որ իմ ընտանիքն այնտեղ է ապրում։ Սա ինձ համար յուրահատուկ պահ է»,- Տեդեսկոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը Ազգերի լիգայի 2024/2025 թթ․ խաղարկությունում նույն խմբում կխաղա Ֆրանսիայի, Իտալիայի և Իսրայելի ընտրանիների հետ։