Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Անահիտ Բախշյանի բաց նամակը Փաշինյանին

Հասարակություն

Հերթական բաց նամակս Նիկոլ Փաշինյանին Փետրվարի 21-ին Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում մասնակցեցի ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՄԱՆԸ:  Այս մասին գրել է Անահիտ Բախշյանը։

«Անչափ հուզված ու տխուր վերադարձա ու լրատվությունն էի փորփրում, մեկ էլ մի տեղ կարդացի, որ դուք ասել եք. Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է:

Մտքումս մի շառաչուն ապտակ տվեցի ձեզ (հուսամ որպես քաղբանտարկյալ ինձ չեք դատի), չնայած լավ հասկանում եմ նաև ձեր հիմնավորումը, բայց այդ պահին աչքիս առաջով անցան մեր երրորդ հանրապետության բոլոր հերոսները, որոնց շնորհիվ այսօր կանք և որոնց բացակայության պատճառով դուք եք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽՆ ու այս օրին ենք այսօր: Հասկացա՞ք ում նկատի ունեմ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ: Չնայած ինչո՞ւ եմ զարմանում: Վստահ եմ, որ 2018-ին Ազգային ժողովի թանգարանի բացմանը եղել եք ու չեք տեսել, որ այդ թանգարանում ոչինչ չկա ցուցադրված 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճի ահաբեկչության վերաբերյալ, այսինքն չկան նույնիսկ նշածս հերոսների նկարները: Թե ինչո՞ւ չեք տեսել թանգարանի այդ լուրջ բացը, հիմա հասկացա: Նրանք ձեր հերոսները չեն: Ո՞նց եք այդքան արժեզրկում ՀԵՐՈՍ ԲԱՌԸ, գուցե նրանից է, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր քաղաքական որոշ թիմակիցներ չե՞ք ծառայել ու չեք պատկերացնում, թե ինչպես կարող է մարդ կյանքը զոհել հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, հանուն ՊԵՏՈՒԹՅԱՆ:

Փաստորեն դուք հարկատուին, ով պարտավորված իր քսակի մի փոքր մասը տալիս է պետությանը, գերադասում եք իր 21-ամյա կյանքը տված ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՞Ց, ով տաղանդավոր երիտասարդ էր, արդեն ընդունվել էր ԲՈՍՏՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և ուներ հնարավորություն բանակ չզորագրվելու, բայց որոշեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ու հետո շարունակել կրթությունը՞: Դուք ի՞նչ բարոյական իրավունքով եք շարունակելու ղեկավարել մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որի առաջ ծառացած օրհասական խնդիրներ կան հատկապես ԲԱՆԱԿԻ ու ՍՊԱՍՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ: Ձեր այդ մի անբովանդակ արտահայտությամբ արժեզրկում եք թե՛ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, թե՛ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, գրողը տանի: Իսկ ամենացավալի փաստն ինձ համար այն է, որ ձեր այս արտահայտությունից հետո առավել վտանգված եմ տեսնում մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ այն դեպքում, երբ ինքս ժողովրդավար պետության հավատավորն եմ, հավատացել եմ «թավշյա» հեղափոխությանը: Միշտ հիշում եմ. Յուրան իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ արդար, հզոր ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԻ, այլ՝ միջոց: Իհարկե, Ձեր ու Յուրայի ազգային արժեհամակարգը շատ տարբեր են: Յուրան ՆԺԴԵՀԱԿԱՆ ԷՐ, իսկ դուք ձեր թիմակիցների հետ չգիտեմ ինչական եք:

Հ.Գ. Նախորդ բաց նամակներիցս որոշներում ձեզ դիմել էի «տղաս», սխալվել եմ, Յուրան ու ես ձեզ նման տղա չէինք կարող ունենալ: 2018թ. ապրիլի 20-ին բաց նամակով դիմել էի Նիկոլ Փաշինյանին, որտեղ ինձ համար շատ կարևոր հարց էի ձևակերպել: Մեջբերում եմ. Նիկոլ, տղա՛ս, ես մշտապես հայտարարել եմ, որ դեմ եմ ցանկացած հեղափոխությանը, բայց դու ասում ես սա «թավշյա հեղափոխություն է» ու գործում ես «առանց բռնության» կարգախոսի։ Շատ լավ, ես՝ 70-ամյա քաղաքացիս նույնպես ոգևորվում եմ ու ուզում եմ իմ քայլն էլ անել, որից առաջ խնդրում եմ այսօրվա հանրահավաքում բացատրես, թե ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում և խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը։ Ես այսօր Հանրապետության հրապարակում ուշադիր լսելու եմ քո պատասխանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ամենադիտված