Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան 

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:

Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:

Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Նախ զեկուցվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների վերաբերյալ: Կարգավորումները սահմանված են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով: Նշվել է, որ ներկայացված կարգավորումների վերլուծությունից բխում է, որ օրենքի առկա կարգավորումները հստակ սահմանում են արգելք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, այն է՝ զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: 2022 թվականի օրենսդրական կարգավորումներով բացառություն է սահմանվել ավագանու անդամների համար, որոնց հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարագավորման ոլորտային համապատասխան օրենքներով: Արդյունքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավահարաբերությունը պետք է դիտարկվի երկկողմանի, քանի որ նույն իրավահարաբերության մասով առկա է մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքը, մյուս կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները: Այսինքն՝ ավագանու անդամը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, կարող է զբաղեցնել որևէ նախարարությունում որևէ պաշտոն, բայց միևնույն ժամանակ՝ որևէ նախարարության պաշտոնյա պաշտոնը զբաղեցնելիս պետք է դիտարկի իր նկատմամբ սահմանվող սահմանափակումները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, որով նաև արգելվում է զբաղեցնել որևիցե պաշտոն, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Արդյունքում՝ 2022 թվականի փոփոխություններից հետո, առկա է օրենքների միատեսակ մեկնաբանման, որոշակիության և կիրառման խնդիր, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ վեր է հանել շահերի բախման իրավիճակներ և դեպքեր ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարման ռիսկեր:

Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է. «Իմ զուտ քաղաքական ընկալումը հետևյալն է, որ ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հակված է այն տեսակետին, որ ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանության մոնոպոլիզացիան վատ բան է, և եթե նույն շրջանակը և՛ հանրային ծառայող է, և՛ ավագանու անդամ, ապա ներգրավվածություն չի ապահովվում: «Մենք փոխանակ գնանք ներկայացուցչականությունը մեծացնելու ճանապարհով, գնում ենք ներկայացուցչականությունը փոքրացնելու ճանապարհով: Եվ այն ժամանակ, երբ խարտիան վավերացրել ենք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել և կողմ եմ քվեարկել խարտիայի վավերացմանը, և իմ ընկալումը եղել է այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը: Խորհրդի անդամները համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող երեք օրենքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է 2022 թվականի փոփոխություններին, ապա դրանք նպատակ են հետապնդել սահմանել առանձնահատուկ կարգավորումներ համայնքի ավագանու անդամի համար՝ դրա ոչ վճարովի լինելու հաշվառմամբ, սակայն հաշվի չեն առնվել հանրային ծառայության օրենքով ներդրված անհամատեղելիության պահանջների առկա ընդհանուր կառուցակարգերը:

Ներգրավվածության ապահովման շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»: Կառավարության ղեկավարի խոսքով, եթե հարցերը վատ ձևով լուծվեն, ապա նաև էթիկայի կանոններ պետք է գոյություն ունենան, այդ էթիկայի կանոնների շրջանակում կարող են քննվել և հասկանալ՝ ավագանու անդամն էթիկայի կոռեկտության սահմանում է գործել, թե ոչ:

Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)Ուժգին կարկուտ Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀոգին հաղթել է «դուխ»-ին, ժողովուրդը կազատագրվի այս նվաստացումից, հոգևոր ՀՀ-ի հաղթանակը կքնելու ենք (տեսանյութ)Իշխանություններին խոհեմության կոչ կանեի. Ասպրամ ԿրպեյանՊատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին (տեսանյութ)Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ ՍրապիոնյանԲագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան«Շատ շուտով». Վարդան Ղուկասյանը լուսանկար է տեղադրելՄերը այս իշխանության հակառակն է, իրենք ատելություն են ներարկել, հերիք է, կասեցնելու ենք այդ ընթացքըԱյս շարժումը 2018-ի հետ որևէ աղերս չունի, չկա նմանություն. մենք տարալուծում ենք բաժանարար գծերը (տեսանյութ)
Ամենադիտված