Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն Հերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ) Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ) Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ) Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) 

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳՆ–ի առաջնահերթություններից է. Ղազարյան

Տեսանյութեր
Փետրվարի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
 
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, և ոստիկանությունն այդ ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։
Վահե Ղազարյանն իր խոսքում հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման խնդիրն ու հայտնել, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար Քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում։
 
Նախարարն առանձնացնելով նաև այլ պետություններից ապօրինի եղանակով Հայաստան ներմուծվող թմրամիջոցների հայտնաբերման խնդիրը՝ բարձր է գնահատել հանձնաժողովի դերը առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հստակ լուծումներ գտնելու ուղղությամբ և հույս հայտնել, որ համագործակցված աշխատանքը դրական արդյունքներ կտա մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ պայքարում։
Միջգերատեսչական հանձնաժողովը նախագահում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, իսկ կազմում ընդգրկված են ՆԳՆ ոստիկանության, ՀՀ առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
 
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա ներկայացրել է վերջին տարիներին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, շեշտել ներկայիս խնդիրների, հատկապես՝ սինթետիկ թմրամիջոցների տարածման և համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել է առաջիկա անելիքները։
 
Նիստին ներկա հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված այլ հարցեր:
 
Ամփոփելով՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ քննարկման համար և նախանշել հանձնաժողովի կազմում հետագա անելիքները։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հիմնական խնդիրներն են` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությանը (վերահսկողությանը) և ապօրինի շրջանառության կանխարգելմանը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների համագործակցությանը, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանն աջակցելը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության ու թմրամոլության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով թիրախային տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ արձանագրված դրական փորձի տարածում, համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն և առաջավոր փորձը ներդնելուն աջակցելը, այդ նպատակով միջազգային փորձի ուսումնասիրությունը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության վերաբերյալ պետական լիազորված մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության փոխանակման դյուրացումը:
 
Հանձնաժողովի նիստերը կհրավիրվեն յուրաքանչյուր ամիս:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք
Ամենադիտված