Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի նկատմամբ
ԱշխարհԷստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել, հայտնում է ՌԴ Ներքին գործերի նախարարության տվյալների բազան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կայա Կալլաս, 17.06.1977թ.: Խուզարկության հիմքերը. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է տվյալների բազայում:
Քրեական հոդվածը, որով նա հետապնդվում և հետախուզվում է, չի նշվում։
Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՆԳՆ-ի որոշումը պատասխան է Բալթյան երկրներում պատմական հիշողության դեմ տեղի ունեցած վրդովմունքին, «թշնամական գործողություններին ինչպես պատմական հիշողության, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ»։