Ֆուտզալի Հայաստանի գավաթ. 1/16 եզրափակչի արդյունքները
ՍպորտՓետրվարի 10-13-ը կայացան ֆուտզալի Հայաստանի գավաթի 2024թ. Խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի հանդիպումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Արդյունքները՝ ստորև.
«Վեստ Արմենիա ֆզ» — «Սպորտինգ Երևան ֆզ»՝ 3:10
«Յունիսպորտ» — «Ամերիաբանկ»՝ 17:1
«ՊրոԴեվ» — «Աթլետիկ Երևան»՝ 2:4
«Քոգնայզ» — «Ռեալ Սինոփսիս ֆզ»՝ 1:6
«Ալֆա-ֆարմ» — «Վեգա»՝ 3:3 (11մ – 5:3)
«Արմաթս» — «ՊԵԿ ֆզ»` 6:3
«Ատլաս Մագնեթիքս» — «Նոր Հաճն ֆզ»՝ 2:2 (11մ – 0:3)
«Կոնվերս Բանկ ֆզ» — «ՖԱ Սիեվն»` 3:7
Այս փուլի հաղթողներին 1/8 եզրափակչում կմիանան ֆուտզալի Բարձրագույն խմբի 8 թիմերը:
1/8 եզրափակչի զույգերը հայտնի կդառնան կույր վիճակահանությամբ։