Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ներկայացվել են ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Армения

Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։

Մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով գործընկերներին՝ երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ արդարադատության և ներքին գործերի ոլորտներում Հայաստանի կառավարության հետ բազմաոլորտ համագործակցության համար։

Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը ստեղծվել է մեկ տարի առաջ՝  հավակնոտ բարեփոխումների օրակարգով։ Բարեփոխումների նոր փուլն ընդգրկում է ոստիկանության, փրկարար ծառայության, աղետների ռիսկի կառավարման և հանրային անվտանգության ապահովման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։

 Խոսելով Նախարարության աշխատակազմի կարողությունների բարձրացման մասին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է իրականացված մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ կառուցվածքային ստորաբաժանումների մեծ մասի ձևավորումը՝ բաց և թափանցիկ մրցույթային ընթացակարգերով։ Կարևորելով հակակոռուպցիոն պատշաճ մեխանիզմների կիրառումը՝ նա հատուկ ընդգծել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ձևավորումը։

Ելույթի ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Ոստիկանության բարեփոխումներին, որոնք ներառում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ կազմակերպչական և գործառնական բարելավումներ: 
Նշվել է, որ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաջողությամբ իրականացվել են, իսկ նոր ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումն ընթացքի մեջ է։

Հիմնական ձեռքբերումներից փոխնախարար Սարգսյանն առանձնացրել է Հայաստանի բոլոր մարզերում Պարեկային ծառայության ստեղծումը և Ջրային պարեկային ծառայությունը՝ Գեղարքունիքի մարզում։ 

Շարունակելով ներկայացել Ոստիկանության բարեփոխումները՝ ՆԳ փոխնախարարը խոսել է նաև Քրեական և Համայնքային ոստիկանությունների, Ոստիկանության գվարդիայի և Զանգերի միասնական/Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ձևավորումների մասին. «Հատկանշական է, որ վերջերս ավարտվել է նոր Քրեական ոստիկանությունում ծառայության դիմելու համար ընդունելության գործընթացը։ Եվրոպոլի հետ համագործակցությունը և այս ոլորտում ԵՄ չափանիշների կիրառումը կլինի նոր Քրեական ոստիկանության հիմնական ուղղություններից մեկը»,- հավելել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հիմնական նպատակն է ապահովել մարդու իրավունքների վրա հիմնված, ժողովրդավարական և բազմաֆունկցիոնալ ոստիկանություն, որը կարող է պայքարել հանցավորության դեմ և, միջազգային ստանդարտներին համահունչ, պահպանել օրենքի գերակայությունը. «Մեր նպատակն է ոստիկանությունը վերափոխել մասնագիտացված և տեխնիկապես կատարելագործված համակարգի։ Այս ուղղությամբ արդեն իսկ կան ձեռքբերումներ։ Մասնավորապես՝ մեկնարկել և բարեհաջող ընթանում է ոստիկանության ծառայողների ատեստացիան, ինչը ներառում է նաև ծառայողների բարեվարքության ստուգման կարևոր բաղադրիչ»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարար Սարգսյանը հատուկ շեշտել է Ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման կարևորությունը. «Մի շարք գործողություններ են իրականացվել կանանց համար ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով. սահմանվել է հատուկ գրանցման ընթացակարգ, մեղմացվել են նվազագույն քվոտաները, կազմակերպվել են իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակում կոնկրետ օրինակներով ցույց ենք տվել, որ կանայք նույնպես իրավապահ համակարգի լիիրավ անդամ են։ Այս ուղղությամբ Եվրամիությունը, որպես մեր հիմնական գործընկերներից մեկը, կարող է ավելի մեծացնել ոլորտին ուղղված նպատակային աջակցությունը ինչպես բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում, այնպես էլ երկկողմ նախագծերի միջոցով»,-նշել է փոխնախարարը։

Առաջնահերթ ոլորտներից ՆԳ նախարարի տեղակալն առանձնացրել է նաև քաղաքացիական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը և առաջացող կարիքների մարտահրավերներին դիմակայելը: Նշվել է, որ հաստատվել են 2023-2030 թթ. Աղետների և ռիսկերի կառավարման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Այս պահին իրականացվում են միջոցառումներ Փրկարար ծառայության լիովին վերափոխման ուղղությամբ, ինչի հիմնական նպատակն է ձևավորել անվտանգ և դիմակայուն երկիր, աղետների վտանգից ապահովել անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը: 

«Նշված գրեթե բոլոր բարեփոխումներն իրականացվել են Եվրամիության ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ, և մենք բարձր կգնահատենք ԵՄ աջակցության շարունակությունն ու հետագա ընդլայնումը՝ հասանելի բոլոր ձևաչափերով. աջակցելով  Ոստիկանության և Փրկարար ծառայության բարեփոխումներին՝ ապահովվելու է հանրային անվտանգությունը»,-հավելել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև 2023-2026 թթ. Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը, դատաիրավական լայնածավալ բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային բարեփոխումներին, քրեական, քրեադատավարական օրենսդրության, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիոն օրենսդրության մշակմանը, սահմանադրական փոփոխություններին և Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Մարդու իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի ազգային ռազմավարության մշակմանն ու ընդունմանը։ Անդրադարձ է եղել նաև Հռոմի ստատուտին։

Ելույթի ավարտին Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցությունն ու ընդլայնել փոխգործակցության օրակարգը։

Ելույթ է ունեցել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է աշխատանքներ իրականացնել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին ուղղված պահանջների կատարման ուղղությամբ, այդ թվում բարելավելով փաստաթղթերի անվտանգությունը՝ ներառյալ կենսաչափական տվյալները, սահմանների և միգրացիայի կառավարումը և ապաստանի քաղաքականությունը:

Արմեն Ղազարյանն ընդգծել է ԵՄ տարածքում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացիների թվի նվազման միտումը. եթե 2018 թվականին Եվրոպայում անօրինական միգրանտների միայն 0,4%-ն էր ՀՀ քաղաքացի, ապա 2019-ին այդ ցուցանիշը նվազել է, և ՀՀ քաղաքացիների տեսակարար կշիռը ԵՄ անդամ պետություններում ապօրինի բնակվող անձանց ընդհանուր թվի մեջ կազմել է 0,3% (2020, 2021 և 2022 թվականներին՝ 0,2%)։ 

Արմեն Ղազարյանը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ առաջարկ է արել կազմել գործողությունների ծրագիր, որն առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի այս ուղղությամբ հետագա քայլերը։

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով արվել է մամուլի համատեղ հայտարարություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Ի թիվս այլ ոլորտների՝ հայտարարության մեջ նշվում է, որ Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: 

ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռք բերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը:

  Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին  Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: 

Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները. Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին՝ դիտարկելու համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:

  Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելով այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023 թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: 

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու ջանքերն այդ ուղղությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное