Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համար Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին Հրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Թբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ) Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքը Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել  Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. Սինեգուբով 

Ինչո՞ւ է Ալիևն ավելի ու ավելի սանձարձակ դառնում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հիմա՝ առավել ևս: Բաքուն ինչքան շատ զիջումներ է ստանում, այնքան շատ է զիջումներ ցանկանում։ Ավելի ճիշտ՝ պահանջում Փաշինյանից: Ադրբեջանի ճնշման քաղաքականությունն արտահայտվում է պատերազմական հռետորաբանությամբ և սահմանային էսկալացիայով։ Եվ ահա, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, Ադրբեջանը վարում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ կապված այս դիտարկման հարցում տարակուսանք լինել չի կարող, պետք է ընդունել, որ Փաշինյանն իր դիտարկումներում լիովին իրավացի է։

Ալիևը գնալով ավելի է լկտիանում, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը սադրանքներ է իրականացնում և դրանցում հայկական կողմին է մեղադրում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անգամ հումանիտար խնդիրներում կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Բաքուն մինչև հիմա ոչ միայն չի հանձնել բոլոր գերիներին, այլև նրանց որպես սակարկությունների առարկա է օգտագործում հայկական կողմից ընթացիկ զիջումներ կորզելու նպատակով։ Սա նույնիսկ զարմանալի չէ. չէ՞ որ գործ ունենք ալիևյան հանցավոր բռնապետական վարչակազմի հետ, որի համար միջազգային իրավունքի նորմերի խախտումն ու պատերազմական հանցագործությունները սովորական երևույթ են։ Ու այս ամենն Ալիևը չի էլ թաքցնում՝ նշելով, որ ներկա փուլում միջազգային իրավունքը չի գործում և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

Կրկնենք, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, բացարձակ ճշմարտություն է: Սակայն այստեղ այլ հարցեր են առաջ գալիս: Նախ՝ այդ ի՞նչ հրաշքով հանկարծ Փաշինյանը «հասկացավ», որ Ալիևը հետզհետե ավելի սանձարձակ է դառնում, որ առաջնորդվում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությամբ, այսինքն՝ «հասկացավ» այն, ինչ արդեն երեք տարուց ավելի է, ինչ ընդդիմադիր գործիչները, վերլուծաբաններն ու փորձագետները զգուշացնում են, ասում, Ալիևն աստիճանաբար ավելի սանձարձակ է դառնալու, և ինչքան Փաշինյանը շատ զիջի, այնքան ավելի շատ պահանջներ է ներկայացնելու։ Այնինչ, մինչ Ադրբեջանը շարունակում էր իր ավանդական հարկադրման քաղաքականությունը, այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելով:

Այ, այստեղ էլ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա։ Այսպես կոչված՝ «միջազգային հանրության» գործոնն, իհարկե, շատ մեծ է: Այն, որ գազային բազմակի ստանդարտները վաղուց դարձել են Արևմուտքի, մասնավորաբար Եվրոպայի գործունեության կրեդոն, նորություն չէ: Դրա համար էլ նրանք հիմա քաղում են իրենց ցանածի պտուղները, քանի որ Ալիևը ոչ միայն իրեն անպատիժ է համարում, նաև հոխորտում է Արևմուտքի դեմ: Սակայն ալիևյան սանձարձակությանը ոչ պակաս նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանն իր՝ խաղաղություն մուրալու քաղաքականությամբ և անընդհատ զիջելու պատրաստակամությամբ, Ալիևին որևէ կերպ չհակադարձելու մոտեցմամբ: Թե ինչու և ինչպես եղավ, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց պատասխանել Ալիևին, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք:

Նախ՝ իր մամուլի խոսնակի միջոցով, ապա նաև հենց ինքը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին»: Սակայն այստեղ էլ գործ ունենք վերը ասվածի հետ: Իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևը խառնվի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, նույն Փաշինյանը: Ալիևը առաջին անգամ չէ խոսում Հայաստանի Սահմանադրության և այլ օրենքների փոփոխության անհրաժեշտության մասին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում: Եվ խնդրեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել էր նա։ Ավելին, հիմա կան տեղեկություններ, որ իշխանությունները ինտենսիվ պատրաստվում են հանրաքվեի: Բնականաբար, այս ամենն ավելի է բացում Ալիևի ախորժակը, որը պատրաստ է անընդհատ նոր պահանջներ դնել Հայաստանի առջև, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը պարտվել է Ալիևին, որը պարտության խորհրդանիշ է: Վերջապես, այս ամենի մեջ կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ հանգամանք: Պատերազմից միայն երեք տարի հետո նման կտրուկ արձագանքն իր մեջ որոշակի մտահոգություն է պարունակում՝ հատկապես իրավիճակի սրման հեռանկարի հետ կապված։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի ՅոհաննեսոնինՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թ․-ի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՑավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Չեք նեղվո՞ւմ առաստաղի ցածրությունից․ Փաշինյանը ծանոթացել է դպրոցի դահլիճի ավարտական աշխատաքներին (տեսանյութ)Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամՔրիս Ջենները թանկարժեք խաղալիք է նվիրել Քիմ Քարդաշյանի որդուն (լուսանկար)Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու ՋերսիումՓորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից․ Ալեն Սիմոնյան Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհըՄի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույցԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ազատվել է պաշտոնից 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Էջմիածնում ձերբակալված անձանց մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, նրանք ազատ են արձակվել. Մելիքյան Էս ներկե՞լ են, թե՞ տենց է եղել. Նիկոլ Փաշինյանը Մեծամորի նորակառույց մանկապարտեզում է (տեսանյութ) Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱզատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Անդադար հնչող ազդանշաններով և եռագույններով ավտոերթը շարժվում է Երևան` Սրբազանին միանալու համար Հայերն անմիաբանության պատճառով մեկ շանս արդեն բաց են թողել. Պետք է համախմբվել Բագրատ սրբազանի շուրջ. Լևոն Հայրյան
Ամենադիտված