Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) 

Վարդապետյանն այցելել է Լիճք բնակավայրում ապրող, ապագա իրավաբան 15-ամյա Արսեն Գասպարյանին

Քաղաքական

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ եմ դիտել ու շատ կցանկանայի հանդիպել ձեզ հետ, գոնե 10 րոպե զրուցել, հավատացեք դա ինձ շատ բան կտա»։

Աննա Վարդապետյանը 2023 թվականի նոյեմբերի 30-ին պատասխան նամակում շնորհակալություն էր հայտնել Արսեն Գասպարյանին և նշել. «Ես հավատում եմ Ձեր ցանկությանը: Ես վստահ եմ, որ Դուք ունեք կամք և համբերատարություն՝ հետևողականորեն կատարելագործելու Ձեր կրթությունն ու դառնալու Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը, որովհետև հանցավորությունն անզոր է իրավական որակյալ գիտելիքի և վերլուծական մտքի դեմ:

Լինել դատախազ, նշանակում է լինել պատրաստ՝ պաշտպանելու հանցագործությունից տուժած անձանց իրավունքները, լինել անվախ՝ մեղադրելու հանրային բարիքի դեմ ոտնձգած անձին, լինել անզիջում՝ պետական ինստիտուտները քայքայող կոռուպցիոն դրսևորումների դեմ, դառնալ այն մարդկանց ձայնը, ով խոցելի լինելու պատճառով՝ հասարակության համար լսելի չէ»:

Նամակում Աննա Վարդապետյանն Արսեն Գասպարյանին խոստացել էր, որ իրենք անպայման կհանդիպեն:

Օգտվելով Գեղարքունիքի մարզի դատախազության 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով մարզում գտնվելու առիթից՝ Աննա Վարդապետյանն այցելել է նամակի հեղինակին: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Արսեն Գասպարյանը զրուցել են, քննարկել ապագա մասնագիտության ընտրության հետ կապված հարցերը, որից հետո Արսենն առաջարկել է այցելել և տեսնել իր դպրոցի և բնակավայրի գրադարանները:  

Աննա Վարդապետյանը և Արսեն Գասպարյանը միասին այցելել են Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, հանդիպել Արսենի դասընկերներին, դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, այդ թվում՝ Արսենի սիրելի դասղեկին և «Պատմություն» առարկայի ուսուցչին:

Այնուհետև, այցելել են Լիճք բնակավայրի գրադարան, որտեղ Արսենը պատմել է իր սիրելի հեղինակների, պատմվածքների, նորը սովորելու նկատմամբ հետաքրքրության, պետությանը ծառայելու ցանկության և իրավաբան դառնալու ծրագրերի մասին:

Գլխավոր դատախազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ապագա իրավաբանին և կրկին ընդգծել, որ հավատում է Արսենի ցանկությանն ու վստահ է, որ նա դառնալու է Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը:

(Լուսանկարներն ու տեսանկարահանումը կատարվել են Արսեն Գասպարյանի ծնողների համաձայնությամբ):

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է
Ամենադիտված