ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ Ուշակով Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկը Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ) 

ԱՄՆ-ն դրդում է Հայաստանին խորացնել սեփական էներգետիկ շրջափակումը

Վերլուծական

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5 մլն դոլար (ընդհանուր $15,7 մլն) կհատկացնի Երևանին՝ «Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի կախվածությունը ռուսական և իրանական բնական գազից նվազեցնելու համար»։ Այս մասին փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել տնտեսական լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար: «Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները լուրջ մտավախություններ ունեն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել աշխարհատնտեսական լծակները էներգետիկ ոլորտում, ներառյալ բնական գազի մատակարարումը, որպեսզի Հայաստանին դուրս մղի իր ուղուց՝ վտանգելով կայունությունը տարածաշրջանի մնացած ժողովրդավարական երկրներում», - հայտնել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում:

Փաստացի, ԱՄՆ-ն դրդում է Հայաստանին գնալ մի քայլի, որից, ինչպես ցույց տվեց ժամանակը, զգալիորեն տուժեց Եվրոպան՝ փորձելով նվազեցնել էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից, ռուս-ուկրաիանական պատերազմի ֆոնին: ԵՄ մի շարք երկրներ ճանապարհի կեսից հետ կանգնեցին իրենց ազգային շահերին և տնտեսությանը սպառնացող այդ անհաշվենկատ քայլից: Չնայած 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին Եվրամիությունը էմբարգո է հաստատել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման նկատմամբ, ռուսական խողովակաշարով գազի և հեղուկացված բնական գազի մատակարարումների վրա սահմանափակումները չեն ազդել։ 2023 թվականի եվրոպական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանից ներմուծել նավթ, նավթամթերք և բնական գազ (ընդհանուր՝ 29,1 մլրդ եվրոյի չափ), ինչպես նաև սև մետաղներ, նիկել, ալյումին, պլատինի խմբի մետաղներ, պարարտանյութեր և անօրգանական քիմիական արտադրանք (ներառյալ՝ միջուկային վառելիք, ամոնիակ և այլն):

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողանում բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքը ամբողջությամբ ներկրվում են։  Ներկրվող նավթն ու գազն ապահովել են Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը։ Հետևաբար, անգամ եթե ատոմակայանը համարում ենք սեփական ռեսուրս, ստացվում է, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը առնվազն 77.1%-ով կախված է արտաքին աշխահիցՙ, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն մղում է Հայաստանին մի քայլի, որն ամբողջությամբ տեղավորվում է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու ծրագրի տրամաբանության մեջ, այս անգամ՝ տարածաշրջանի էներգետիկ դաշտից: Ակնհայտ է նաև, այն որ այս քայլն ուղղակիորեն հարվածելու է ՀՀ տնտեսական և ազգային շահերին՝ երկրը տանելով էներգետիկ շրջափակման: ԵՄ փորձը ցույց է տալիս, որ անգամ արևմտյան տերություններն ի վիճակի չեղան դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը և գտնել այլընտրանք ռուսական էներգակիրներին: Սակայն, օգտվելով ՀՀ իշխանությունների պատեհապաշտ արտաքին քաղաքականությունից՝ այժմ ՌԴ-ին փորձում են հարվածել ՀՀ և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». ԼյոկաԱվարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան․ Փաստինֆո Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղԻսրայելն սկսել է ռմբակոծել ՌաֆահըԱվարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻմ, ձեր երեխաների մայրերը չպիտի վախենան մայրենի լեզվով օրորոցային երգել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (տեսանյութ) Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան հոսպիտալացվածներԿիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ)Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը«Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ)Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ ԱշուրյանԵրթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ. ուղիղ Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայ զինվորականի են վտանգի առաջ կանգնեցնում․ իրական պատերազմը հենց դա է․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին․ aysor.am Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթինՄայիսի 8-ին տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Ցուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)
Ամենադիտված