Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ Մարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքը Հազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն Սիմոնյան Հայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան (տեսանյութ) Louis Vuitton-ի դդում-պայուսակը վաճառվել է 150 հազար դոլար ռեկորդային գնով Պատրաստ ենք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում. Սոս Հակոբյան Ոստիկանապետը գնդակահարել է դատավորին 

Պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամ վնաս. մեղադրանք է ներկայացվել ԲԸՏՄ նախկին պաշտոնատար անձանց

Իրավունք
ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել և սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ է ներկայացվել մասնագիտական եզրակացություն այն մասին, որ ՍՊ ընկերությունը թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս տեղահանել է 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո:
 
«Այնուհետև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը և կառուցվածքային ու գործառութային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նպատակադրվել են ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով կազմել կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։
 
Մասնավորապես, ստորաբաժանման ղեկավարը, հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, իր ղեկավարի գիտությամբ և թույլտվությամբ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, այն է՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020 թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված գրություն՝ դրանում ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 40972.5 խմ բազալտի օգտակար հանածոն, որը եզրակացության մեջ նշվել էր, որ թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս էր արտահանվել, կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ ՍՊԸ-ին տրամադրված տարածք: Այնուհետև հիշյալ գրությունը ստորագրման նպատակով ներկայացրել է տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով էլ իր հերթին, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։
 
Ստորաբաժանման ղեկավարը, շարունակելով չարաշահել պաշտոնեական լիազորությունները, թույլտվությամբ տրամադրված հիշյալ տարածքից դուրս տեղահանված 40972.5 խմ բազալտի հանածոյի, դրանով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ ՀՀ ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ բնապահպանական որևէ տեսակի վերահսկողության բացակայության պայմաններում, 2020 թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված ևս մեկ գրություն՝ դրանում կրկին ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել, ուստի օրենքի պահանջի խախտում առկա չէ:
 
Սույն գրությունը ստորաբաժանման ղեկավարը ստորագրման նպատակով ներկայացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։
 
Հիշյալ գրության հիման վրա ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ։ Դրա հիման վրա Ընկերության կողմից իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 79.891.700 ՀՀ դրամի գույքային վնաս։
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 445-րդ հոդվածի 1-ին մասին): Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
 
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում ենՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՈւղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտՄարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքըՀազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվելՄեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն ՍիմոնյանՀայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան (տեսանյութ)Louis Vuitton-ի դդում-պայուսակը վաճառվել է 150 հազար դոլար ռեկորդային գնովՊատրաստ ենք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում. Սոս ՀակոբյանՈստիկանապետը գնդակահարել է դատավորինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ․ Դավիթ Մանուկյան«Ադրբեջանում մի քանի հարյուր-հազարանոց ցուցակներ են կազմում. դա մեր ինքնիշխանության տակ դրվող ռումբ է». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)ԵՄ-ն 13.5 մլն եվրո է փոխանցել Փաշինյանին արցախցիների աջակցության համարՀերթական փողոցն է փակվելու ԵրևանումԵՄ-ն պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմըՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքինԱրցախյան իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտՈւկրաինան մտադիր է այս տարի վերջ դնել հակամարտությանը․ ԶելենսկիՎլադիմիր Պոզները վերադառնում է ռուսական «Առաջին ալիք»Բևեռը դադարեցնում է հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետՎերաքննիչ դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը ինձ ձերբակալելու վերաբերյալ. Հրաչ ՂևոնդյանՁերբակալվել է Վահե Հակոբյանի եղբայրըԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԱմերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարելՎահե Ղազարյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ուղղություններըԵրկուշաբթի Հակակոռուպցիոն դատարան կներկայանան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետն ու այլ պաշտոնյաներ․ գործի վերսկսումԱրագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 1-ին անգամ Սուրբ Ստեփանոս եկեղեցի կբերվի Ստեփանոս Նախավկայի ՄասունքըԴատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկելԹուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնումՀ1-ը հարկատուների հաշվին սնունդ է ձեռք բերել. oragir.newsՏավուշի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ ու վիրավոր Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում«Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի էԱյսուհետ կգործի կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ Փաշինյանը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկաՆախատեսվում է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելԱլեքսանդրա Գրիգորյանը` Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիրՑավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանությունՏիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ MediaHub.amԳլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալՆիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le FigaroՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներին. ԱՄՆ կոնգրեսականՉինացի պաշտոնյան աշխատանքի է ընդունել իր 58 սիրեկաններինԿարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամԽոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավորՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ
Ամենադիտված