«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» «Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Քաղաքացիներն իրենց դիրքորոշումը հայտնելու կրեատիվ տարբերակներ են գտնում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ» Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» 

Իշխանությունների 10 «հարվածը» հայ ժողովրդին

Վերլուծական
Որքան էլ որ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ հեղափոխությունից հետո մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, իրենք էլ` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարում են միայն ու միայն ՀՀ ազգային շահերից բխող քաղաքականություն, փաստերը խոսում են տրամագծորեն հակառակ իրողության մասին։ Ներկայացնենք 10 կետ, որոնք լավագույնս ի ցույց են դնում այն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը քանդել ու քանդում Հայաստանը` հարվածելով հայ ժողովրդի կենսական շահերին։
 
1) Խաղաղ բանակցությունների ձախողում և 44-օրյա պատերազմ, որի արդյունքում՝ 5000 զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր, մեծ թվով գերիներ, էթնիկ զտում Արցախում, Արցախի հայաթափում և Պրահայում Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչում։ Իրական սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ մասնավորապես այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով և բանակի ու ազգային անվտանգության համակարգերի փլուզմամբ պայմանավորված:
 
2) Սփյուռքի նախարարության լուծարում և այդ կառույցի փոխարեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրում, որի ղեկավար Զարեհ Սինանյանը պատմական մինիմումի հասցրեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակը՝ անվստահություն սերմանելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում և պայքար մղելով պետեկանամետ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանամետ սփյուռք ձևավորելու համար։
 
3) Գյուղատնտեսության նախարարության լուծարում, ինչի արդյունքում Հայաստանի տնտեսության երբեմնի առաջատար ճյուղը տարեցտարի նորանոր անկումներ է գրանցում, իսկ գյուղացիները հայտնվել են «եղունգ ունես` գլուխդ քորի» իրավիճակում։ Հայաստանում նախորդ տարի 13 հազար տոննայով քիչ կարտոֆիլ է հավաքվել, բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի բերքը նվազել է շուրջ 17 հազար տոննայով, խաղողինը՝ 11 հազար տոննայով։ Նախորդ հինգ տարիների համեմատ զգալիորեն պակասել է կենդանական ծագման արտադրանքը։ Անասունների գլխաքանակը նույնպես նվազել է։ Նախորդ տարի  Հայաստանում հաշվարկվել է շուրջ 560 հազար կենդանի՝ 54 հազարով պակաս 22-ի համեմատ։ 
 
4) Իշխանությունները և անձամբ Փաշինյանը շինծու գաղափարների ներքո հետևողական պայքար են մղում ՀՀ խորհրդանիշների՝ դրոշի, օրհներգի, զինանշանի դեմ, տուրք տալով Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին։ Այդ հակահայկական փոփոխությունները փորձ է արվում ներկայացնել նոր Սահմանադրության փաթեթավորմամբ:
 
5) Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, աղքատության խորացում։ 2018 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը 23.5% էր, իսկ վերջին ամփոփված տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 24.8%։
 
6) Պետական պարտքի ավելացում, որը, ըստ էության, փակելու են սերունդները։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքը հասել է 11 մլրդ 845 մլն դոլարի։ Մեկ տարի առաջ 10 մլրդ 638 միլիոն էր։ Իսկ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 6,7 միլիարդ էր։ Այս ընթացքում հասցրել են պարտքն ավելացնել 5,1 մլրդ դոլարով կամ ավելի քան 76 տոկոսով։ Նույն տեմպերով՝ ևս մեկ տարի, և պարտքն այս իշխանության օրոք կկրկնապատկվի։
 
7) Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների քայքայում, որի գլխավոր նպատակը հայ ժողովրդի հոգևոր հիմքերի խարխլումն է։
 
8) Նիկոլ Փաշինյանը և թիմակիցներն ակնհայտորեն փորձել և փորձում են խարխլել ավանդական ընտանիքի մոդելը՝ առաջ մղելով Ստամբուլյան կոնվենցիան և ընդունելով օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը հենց այդ ծրագրի իրագործմանը հասնելն է։ Դիցուք` իշխող քաղաքակամ ուժի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է այսուհետ ընտանիքի անդամներ (հետևաբար՝ նաև ընտանիք) համարել զուգընկերներին և նախկին զուգընկերներին, այդ թվում՝ միասեռականներին (համասեռամոլներին), որոնք, ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության, այսօր օրինական ամուսնություն գրանցել չեն կարող։
 
9) Փաշինյանի օրոք Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Սա ոչ այնքան տնտեսական բաղադրիչ պարունակող ծրագիր է, որքան Փաշինյանի հերթական հայաթափման նախագիծն է:
 
10) Որքան էլ որ իշխանությունները հայտարարում են, թե քաղաքացին իրենց համար տուգանքի մատերիալ չէ, վճարները, որոնք ավելացել են և որոնք լրջորեն հարվածելու են քաղաքացու գրպանին վկայում են հակառակի մասին։ Թվարկենք ընդամենը մի քանիսը` եկամուտների համընդհանուր հայտարարագրում, գույքահարկի թանկացում, տաքսիների տուրքերի ավելացում, Երևանում հանրային տրանսպորտի թանկացում, կարմիր գծերի թանկացում և այլն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերիԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լՔաղաքացիներն իրենց դիրքորոշումը հայտնելու կրեատիվ տարբերակներ են գտնում«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն ՎրթանեսյանԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԻ՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ․ Անի Քոչար (տեսանյութ)ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեի Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)
Ամենադիտված