Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին Նուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համար ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Ֆրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի «Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ) Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ Կացարավային Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 

Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում 2022 թվականին Հայաստանը բարձր տնտեսական աճ արձանագրեց, որի ազդեցությունն իներցիայով շարունակվեց նաև անցյալ տարի։ Արդյունքում էական եկամուտներ հոսեցին դեպի պետական բյուջե։ Իսկ այս տարի արտաքին գործոնների փոփոխությունների արդյունքում արդեն այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպի պահպանման համար նոր ռիսկեր են նկատվում։ Տնտեսական առումով վտանգավոր իրավիճակ է առաջացնում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում ավելացող լարվածությունը, քանի որ Հայաստանի տնտեսությունն ուղղակի սերտաճած է ռուսական տնտեսությանը։ Միայն առաջացող խնդիրները հայկական արտահանման ճանապարհին դեպի ռուսական շուկա կարող են ծնկի բերել մեր տնտեսությունը։

Պատահական չեն փորձագիտական շրջանակներում կանխատեսումներ արվում, որ 2024 թվականի վերջում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից առավել մռայլ պատկեր ենք ունենալու։ Իսկ այս պայմաններում բնական է, որ ֆինանսական մուտքերը պետբյուջե էականորեն նվազելու են։ Բայց իշխանությունները միայն հակված են խոսել այն մասին, թե ամեն տարի ավելացնում են պետբյուջե մուտքագրվող ֆինանսական ռեսուրսների ծավալը։ Ու նրանք ոչ թե քայլեր են ձեռնարկում երկրի ներտնտեսական միջավայրն ավելի բարելավելու ուղղությամբ, այլ շարժվում են ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկերի ու տուրքերի միջոցով դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը։

Օրինակ՝ գործադիրը նախաձեռնությամբ է հանդես եկել, որի համաձայն, բարձրացվելու է հարկային բեռը փաստաբանների և նոտարների համար, ինչն էլ ավտոմատ հանգեցնելու է մատուցվող ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը։ Վերջնարդյունքում այս ծառայությունների հարկային բեռը հասարակ քաղաքացիների ուսերին է դրվելու, ովքեր օգտվում են իրավաբանական ծառայություններից։ Հաջորդ թեման վերաբերում է, այսպես ասած, «խոպանչիներին»։ Բնական է, որ կառավարության այսպիսի հարկային նախաձեռնությունը արտագնա աշխատանքի մեկնողների կողմից բուռն դժգոհության հանդիպեց. նրանք տարբեր վայրերում բողոքի ակցիաներ կազմակերպեցին ու ճանապարհներ փակեցին։ Բայց այս ամենի մեջ կա մեկ այլ ուշագրավ իրողություն:

Կոնկրետ «խոպանչիների» պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ դիպչում են մարդկանց գրպանին, ապա նրանք իսկույն էմոցիոնալ դրսևորումներով բողոքի են դուրս գալիս, իսկ երբ իշխանությունները մեր հայրենիքն են մասմաս զիջում թշնամուն ու Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, այդ նույն մարդիկ հաճախ անտարբեր են կամ էլ արդարացնում են իշխանությունների գործողությունները։ Այս է մեր ցավալի իրականությունը։ Ճիշտ է՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքի արդյունքում իշխանությունները որոշեցին հետ կանգնել իրենց մտադրություններից, բայց այն ուղղակի ժամանակավոր բնույթ ունի, հատկապես եթե հաշվի ենք առնում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հերթական հայտարարությունը՝ հարկ վճարելու և օդանավակայանի ճանապարհի մասին։ Երևի այդ ճանապարհներից շուտով միայն քպականները իրավունք ունենան օգտվել:

Ու ընդհանրապես, ստացվում է, որ քաղաքացիները պարտավոր են մտնել օրավուր մեծացող հարկային ու տուրքային ծանրաբեռնվածության տակ, իսկ իշխանություններն ազատ են մուտքագրված միջոցները իրենց ուզածի պես ծախսելու հարցում։ Նրանք կարող են առանց հարկ վճարողին ու ընդհանրապես հանրությանը որևէ օգուտ տալու միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալ, անհասկանալի ու անարդյունավետ գործուղումների մեկնել, այսինքն, իրենց լեզվամտածողությամբ ասած, «ֆռֆռալ», օրավուր ճոխացնել իրենց բարեկեցությունը և այլն: Մամուլում պակաս չկա այնպիսի հրապարակումների, որոնցում նշվում է իշխանությունների կողմից պետական միջոցներից ոչինչ չտվող միջոցառումների կազմակերպման, շռայլ գնումների, անիմաստ գործուղումների կամ աննպատակահարմար հաստիքների ավելացման մասին։

Էլ չենք խոսում քպականների հայտարարագրերի մասին, առավել ևս «չհայտարարագրվածի» մասին: Թե բա՝ համակարգային կոռուպցիան վերացած է: «Հպարտ քաղաքացին», մերօրյա «հերոսը» թող հարկեր ու տուրքեր վճարի, իսկ իշխանավորները վայելեն իրենց պաշտոնները: Ու այդքանից հետո ուզում եք, որ կամավոր հեռանա՞ն...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներինՆուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականըՖրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ)Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ ԿացարավայինԼեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԱրմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել ենՎաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. ՍրբազանԲժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակումԿիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհիՔաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBCՀաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանըՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել էՁեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդինՕպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ֆրանսահայ լրագրողը 22 օր է, ինչ մարդկային արժանապատվությանը հակասող պայմանների մեջ էԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Գործ կունենանք հանցավոր իշխանության հետ, եթե վաղը սահմանազատման գործողություններ լինեն. Սրբազան (տեսանյութ)Հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ․ ՍրբազանՉնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ)Ոքան բիրտ ուժ կիրառեք, այնքան շատ ենք ակցիա անելու. Դանիելյան (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում էՊարզվում է` ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին, որ արտահայտեն իրենց քաղաքացիական զգացումները. Սրբազան (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է (տեսանյութ)Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազիՕկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը«Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը44-օրյա պատերազմի համատեքստում՝ ում և ինչ գործ նկատի ուներ Աննա Վարդապետյանը Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում (ուղիղ)Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ Վարդան Մինասյանը միացել է Սրբազան պայքարին․Նրան ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներինՀայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը«Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ ԲորտնիկովՄեծ հիասթափություն եմ ապրել իմ որոշ նախկին ուսանողներից․Գագիկ ՂազինյանԲաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրելԴոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Սրբազանը մետրոյում շփվել է քաղաքացիների հետ (տեսանյութ)Իսկ մե՞նք, մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ քան երբևէ․ Վ․ Մարտիրոսյան Ադրբեջանի Գյոյչայի շրջանը հեղեղվել է կեղտաջրերով (տեսանյութ)Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ)
Ամենադիտված