Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Աստղագուշակ մայիսի 20-ի համար Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին 4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել է Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ) Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ) Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ) 

Փետրվարի 27-ի աստղագուշակ

Աստղագուշակ

ԽՈՅ Օրվա առաջին կեսի համար լավ է կարևոր գործեր չծրագրեք: Ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ում կարելի է դիմել աջակցության հարցով, ինչպես սկսածն ավարտին հասցնել: Որոշ Խոյեր կբարկանան դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեն իրադարձություններ, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հետաքրքիր հանդիպումներով ու հաճելի անակնկալներով: Նախկինում ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն, և դա կուրախացնի:

ՑՈՒԼ  Առավոտյան ձեզ կարող են հրաշալի թվալ մակերեսին դրված որոշումները, բայց մի շտապեք: Իրավիճակից գլուխ հանելուց հետո դուք ձեր կարծիքը կփոխեք: Արժե լսել ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Նրանք կարող են արժեքավոր տեղեկատվությամբ կիսվել, ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի, ինչն առաջ աննկատ է մնացել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք արագ լեզու կգտնեք նրանց հետ, զրուցելու թեմաներ կգտնեք: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրվա սկիզբը հարմար կլինի լուրջ գործերի և կարևոր հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, հնարավորություն կունենաք համատեղ գործողությունների մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնց շատ կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի: Բայց դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի ու անպայման կգտնեք դրանց հասնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, գայթակղությունները շատ կլինեն: Այդ հատվածը հարմար կլինի ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ շփվելու համար: Նրանց շնորհիվ դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԽԵՑԳԵՏԻՆ Օրը հարմար կլինի ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր բարդ հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կգտնեք ժամանակին պիտանի ինֆորմացիան ստանալու ձևը, նպատակին տանող մի քանի ուղիներից էլ ամենակարճն ու հասարակը կընտրեք:

Բայց շրջապատողներին ձեր արարքները հասկանալի չեն լինի: Հնարավոր են լարված պահեր շփումներում, թյուրըմբռնում, նույնիսկ վիրավորանքներ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է՝ հույզերին չտրվելն է: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով բոլորի հետ կպայմանավորվեք, կգտնեք թյուրըմբռնմանն ու տարաձայնություններին վերջ տալու ձևը:

ԱՌՅՈՒԾ  Հետաքրքիր ու ոգեշնչող օր է սպասվում: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Որոշ Առյուծների մոտ կստացվի այն, ինչը նախկինում ոչ ոքի չի հաջողվել: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողություններն ու աջակցություն կառաջարկեն: Ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են ձեր կողմն անցնել, բայց նրանց անվերապահ վստահելը դեռ վաղ է:

Ամենահարմար օրն է լինելու ապագայի ծրագրեր կառուցելու համար. դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ չի ստացվի: Չի բացառվում լրիվ նոր գաղափարներ ունենաք: Դրանց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԿՈՒՅՍ  Օրը բարենպաստ կլինի ամենատարբեր զբաղմունքների համար: Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Օգնության և աջակցության կարիք հազիվ թե ունենաք, դուք միայնակ էլ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել:

Հնարավոր են ոչ մեծ մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների և գործընկերների հետ: Սակայն բոլորը բավական արագ կընդունեն ձեր ճշմարտացի լինելը: Մտերիմների հետ շփումներում լարված պահեր չեն լինի, հակառակը՝ դուք իրար կես խոսքից կհասկանաք: Որոշ Կույսեր առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

ԿՇԵՌՔ Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Կարևոր չէ, թե ինչի մասին եք խոսելու: Ձեզ բոլոր դեպքերում ուշադիր կլսեն, ձեր ճշմարտացիությունը արագ կխոստովանեն, հասարակ ու ակնհայտ բաները բացատրելու կարիք էլ չի լինի: Որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը նոր հնարավորություններ կբացի մասնագիտական ոլորտում:

Չի բացառվում ծրագրերը պետք լինի փոխել անսպասելի իրադարձությունների կամ հեռվից ստացած լուրերի պատճառով: Դուք չեք հուզվի, ապրումներ չեք ունենա: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել, և այն չի սխալվի:

ԿԱՐԻՃ Անսովոր, բայց հաջող օր է սպասվում, որը ձեզ կուրախացնի: Դուք չեք ձանձրանալու, քանի որ իսկապես ոգեշնչող ու հետաքրքիր բանով եք զբաղվելու: Անհրաժեշտ արդյունքներին հասնելը հեշտ չի լինի: Սակայն դուք չեք նահանջի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել: Ձեր համառությունը դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան համագործակցել ձեզ հետ:

Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ: Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից, ավելորդ բաներ մի խոսեք նրանց մոտ, ովքեր գաղտնիք պահել չգիտեն: Օրվա երկրորդ կեսին ձեր աջակցության կարիքն է ունենալու ամենամտերիմներից մեկը: Աշխատեք չմերժել նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, քանի որ դատարկ բաների պատճառով ապրումներ կունենաք, աննշան իրադարձություններն էլ սրտին մոտ կընդունեք: Ձեր այդպիսի արձագանքին անսովոր մարդիկ խուճապի մեջ կհայտնվեն: Նրանց որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես պիտի իրենց պահեն:

Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Երեկոն իսկապես հաճելի կանցնի այն ամենամտերիմների հետ շփումներին նվիրած Աղեղնավորների համար: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ  Օրվա իրադարձություններին չարժե շատ լուրջ վերաբերվել, քանի որ դրանք լուրջ հետևանքներ չեն ունենալու, լուրջ ազդեցություն չեն թողնելու ձեր կյանքի վրա: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, չի բացառվում ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

Օրը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ աննկատ է մնացել, նոր հնարավորություններ կտեսնեք: Չի բացառվում, որ հենց դուք գտնեք բոլորին վշտացնող խնդիրները լուծելու ձևը:

ՋՐՀՈՍ Օրը հազիվ թե հարմար լինի վճռական գործողությունների կամ բարդ աշխատանքի համար: Ձեզ չէր խանգարի հանգստանալն ու առօրյա գործերից շեղվելը, ձեզ իսկապես հետաքրքրող ու ոգեշնչող բանով զբաղվելը: Եթե պայմանները թույլ չեն տալիս այդպես վարվել, ապա աշխատեք օգնականներ գտնել, որոնց հետ կարող եք կիսել հոգսերի բեռը: Նման մարդիկ ձեր կողքին կլինեն, ձեր խնդրանքներն էլ չեն մերժի:

Մի շտապեք գնումների հարցում: Այսօր իսկապես լավ իրեր ընտրելու համար շատ ժամանակ է պահանջվելու: Վտանգ կա անօգուտ վատնեք մեծ գումարը:

ՁԿՆԵՐ Օրը հարմար կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գումարի, գործարքների, շահույթ ստանալու հետ կապված հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հնարավոր են աշխատանքի գրավիչ առաջարկներ:

Օրը առանց ոչ մեծ տարաձայնությունների չի անցնի, շրջապատողները երբեմն սխալ կհասկանան ձեզ: Սակայն դուք կաշխատեք խուսափել լարված պահերից, անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Որոշ Ձկներ կհասկանան՝ ինչ սխալներ են գործել նախկինում ու կփորձեն ուղղել դրանք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԽորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն ՄանուկյանՀամոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, մենք կիսում ենք ձեր վիշտը. Ալեն ՍիմոնյանՄեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»․«Հինգ իրավապաշտպաններ»Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահԻրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն ՊետրոսյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ)Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ)Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան ԱբրահամյանԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումըՋուր չի լինիԱբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դիԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըԷս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան խնդիրներ առաջացել. Ավինյան (տեսանյութ)Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ)Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում ինդուստիալ չափերի. Ավինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը շարժվում է Կիրանց (տեսանյութ)Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)Հյուսիս-հարավի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԻրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի ՈւՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանում նիստ է անցկացնում«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիԻմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարարՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբԻրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվենԻրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԳլխատվեց Իրանը... մեծաթիվ փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էրԻրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասինԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսըԼույս չի լինի «Ռեալը» 4:4 հաշվով ոչ ոքի խաղաց (տեսանյութ) Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ ՍարաֆյանԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱՄԷ-ն պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Իրանին Եգիպտոսը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին լուրերի առնչությամբ
Ամենադիտված