Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ) Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներ Լարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել 

Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում

Հասարակություն

2024 թ. փետրվարի 27, Դիլիջան, Հայաստան. «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» Հիմնադրամի կառավարման խորհուրդը հայտնում է, որ Նախապատրաստման դասընթացների կենտրոն, Դիլիջանին (ՆԴԿԴ) շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դասարանների համար: ՆԴԿԴ-ը տեղակայված է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի կամպուսում: Հիշեցնենք, որ UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի կրթական ծրագիրը, և այստեղ սովորում է 220 ուսանող ավելի քան 80 երկրից: ՆԴԿԴ-ը գործարկվել էր UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: UWC Դիլիջանի գոյության տասը տարիների ընթացքում կենտրոնը զարգացել է՝ վերածվելով լիարժեք դպրոցի, և այժմ ունի աշակերտներ՝ նախակրթարանից մինչև 9-րդ դասարան: Այսպիսով, միջազգային հավատարմագրման գործընթացը դպրոցի բնականոն զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Քեմբրիջ միջազգային դպրոցների հավատարմագրումը ճանաչվում է կրթական գերատեսչությունների կողմից որպես բարձրորակ միջազգային կրթություն տրամադրելու հանձնառություն: Քեմբրիջ դպրոցները կազմում են մեկ համաշխարհային համայնք, որ նպատակ ունի նախապատրաստել ուսանողներին հարափոփոխ աշխարհում հաջողության հասնելու համար: Հավատարմագրման առավելությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Քեմբրիջի կայքը:

Անդրադառնալով հավատարմագրման գործընթացին՝ ՆԴԿԴ-ի ղեկավար Ստեֆանի Ջոնսը նշել է. «Տարրական, միջին և ավագ դպրոցի համար Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրումը զորեղացնում է մեր անձնակազմի կարողությունը և հավաստում է բազմազգ ուսանողական կազմի համար բարձրակարգ կրթություն ապահովելու մեր հանձնառությունը»։

UWC Դիլիջանի և Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի տնօրեն Ադամ Արմանսկին ասել է. «Հավատարմագրումը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Արտաքին գնահատում անցնելը խիստ կարևոր է 70 աշակերտ ունեցող և աճող հաստատության համար: Հաջորդ տարի մեր աշակերտների մի մասը կփոխադրվի 10-րդ դասարան: Այսպիսով կունենանք ամբողջական լրակազմ՝ նախակրթարանից մինչև UWC Դիլիջանի միջազգային բակալավրիատի ծրագրի 12-րդ դասարան»:

«Շատ ուրախ ենք, որ մեր Նախապատրաստման դասընթացների կենտրոնը, որ հիմնել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունն ապահովելու նպատակով, հասել է այս կարևոր հանգրվանին: Երբ սկսեցինք ընդլայնվել և դրսից ներգրավել աշակերտներ, հավատարմագրումն անհրաժեշտություն դարձավ: UWC Դիլիջանը կարևորում է արտաքին չափանիշներին համապատասխանությունը. սա կրթության գերազանցության կենտրոն դառնալու և պահպանելու պայմանն է»,- նշել է UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Նախապատրաստման դասընթացների կենտրոն Դիլիջանի մասին

UWC Դիլիջանի Նախապատրաստման դասընթացների կենտրոնը (ՆԴԿԴ) տարրական, միջին և ավագ դպրոց է` մանկապարտեզից մինչև 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընթացիկ տարում դպրոցն ունի մանկապարտեզից մինչև 9-րդ դասարան, հաջորդ ակադեմիական տարում կունենա նաև 10-րդ դասարան: Ներկայում դպրոցն ունի 70 աշակերտ և 16 աշխատող 9 երկրից:

UWC Դիլիջանի մասին

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Դպրոցն ունի 220 ուսանող աշխարհի 80 երկրից և 80 աշխատող 15 երկրից։

UWC Դիլիջանը UWC շարժման մաս է, որի կազմում ներառված են 18 միջազգային դպրոց և քոլեջ և ազգային կոմիտեներ շուրջ 160 երկրում: 

UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի (International Baccalaureate, IB) ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երեխաների համար: 

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 70% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված