Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում. վերլուծական․ ԵՊԲՀ ռեկտոր

Բլոգոսֆերա
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«ՄԻԱՎ վարակը՝ մարդու իմուն անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հարուցվող հիվանդություն է: Բնութագրվում է ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի հարաճուն զարգացումով:
 
Համաձայն ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալների՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 1988թ․-ից մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ հետևյալ տեսքն ունի.
ՄԻԱՎ վարակի գրանցված 5614 դեպք, որից 3909-ը՝ արական (69,6%), 1705-ը՝ իգական (30,4%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 2669 դեպք, որից 1982-ը՝ արական (74,3%) և 687-ը՝ իգական (25,7%) սեռի շրջանում:
Մահվան 1186 դեպք, որից 950-ը՝ արական (80,1%) և 236-ը՝ իգական (19,9%) սեռի շրջանում։
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 84 դեպք, ՁԻԱՀ-ի 46 դեպք, մահվան 12 դեպք։
Ժամանակահատվածի վերջի դրությամբ՝
ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 4428 է (հաշվարկային թիվը 5900 է)։
Հակառետրովիրուսային /ՀՌՎ/ բուժում է ստանում3398 ՀՀ քաղաքացի:
 
2023թ-ի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է․
 
ՄԻԱՎ վարակի 500 դեպք, որից 346-ը՝ արական (69,2%), 154-ը՝ իգական (30,8%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 221 դեպք, որից 162-ը՝ արական (73,3%) և 59-ը՝ իգական (26,7%) սեռի շրջանում:
Մահվան 79 դեպք, որից 61-ը՝ արական (77,2%) և 18-ը՝ իգական (22,8%) սեռի շրջանում:
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 5 դեպք։
2023թ․-ի և 1988-2023թթ. ընթացքում (ընդհանուր) ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխում ըստ տարիքային խմբերի։
 
ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի (1988-2023թթ․) հարաբերական բաշխումն ըստ մարզերի՝ 100․000 բնակչի հաշվարկով, ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի (275) մարզում է, որին հաջորդում է Լոռու (248), այնուհետև Գեղարքունիքի (235) մարզը։

Բոլոր փոխանցման ուղիները բաժանվում են 2 խմբի՝ արհեստական և բնական: Արհեստական ուղիներ 1. բժշկական միջամտություններ, արյան և արյան բաղադրամասերի փոխներարում, օրգանների փոխպատվաստում, բոլոր տեսակի բժշկական միջամտություններ, 2. ոչ բժշկական միջամտություններ, ներերակային թմրամոլություն, դաջվածք, պիրսինգ և այլն:

Բնական ուղիներ 1. սեռական, հատկապես՝ հոմոսեքսուալ շփումների դեպքում 2. մորից պտղին՝ ուղղահայաց տրանսպլացենտար և հատկապես՝ ծննդաբերության ժամանակ Արյան մինիմալ վարակիչ դոզան 0.1մլ է:

2023թ․ և 1988-2023թթ. ընթացքում (ընդհանուր) ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխում ըստ փոխանցման ուղիների։

2021թ.-ի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունների տվյալներով՝ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի խոցելի խմբերի չափերն են՝

  • թմրամիջոցների ներարկային օգտագործողներ (ԹՆՕ) – 14 110,
  • տղամարդու հետ սեռական կապեր ունեցող տղամարդիկ (ՏՍՏ) – 22 716,
  • կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք (ԿՍԿ) – 8 140,
  • տրանս անձինք (ՏԱ) – 1 015:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը խոցելի խմբերում կազմում է՝

  • ԹՆՕ-ների շրջանում՝ 2,6%,
  • ՏՍՏ-ների շրջանում՝ 5%,
  • ԿՍԿ-ների շրջանում 0,2%,
  • ՏԱ-ների շրջանում՝ 2,5%:

2023թ․ գրանցված նոր դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է՝ կազմում է 82,4%, հաջորդում են հոմոսեքսուալ հարաբերությունները 11,2%, թմրամիջոցների ներարկային օգտագործումը 3,4%, մորից երեխային փոխանցումը 1% և անհայտ՝ 2%:

ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակներում 2023թ.-ի ընթացքում արձանագրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման 60 դեպք, ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում՝ 77 դեպք և ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման՝ 64 դեպք:

Հետկոնտակտային կանխարգելումը (ՀԿԿ) բժշկական միջամտություն է, որն ուղղված է ՄԻԱՎ-ի հետ հնարավոր շփումից հետո վարակման վտանգի նվազեցմանը: ՀԿԿ միջոցառումները ներառում են՝ առաջին օգնություն, խորհրդատվություն և վարակման վտանգի գնահատում, տեղեկացված համաձայնության ստացումից հետո ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության անցկացում և, կախված վարակման վտանգի աստիճանից, ՀՌՎ բուժման կարճատև կուրսի (28 օր) տրամադրում, հետագա դիսպանսերային հսկողություն և հոգեբանական աջակցություն:

ՀԿԿ անցկացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է ռիսկի գործոնների կլինիկական գնահատման արդյունքների հիման վրա: ՀԿԿ տրամադրվում է ՄԻԱՎ-ի հետ մասնագիտական և ոչ մասնագիտական շփման ենթարկված անձանց:

2024թ. փետրվարից սկսած՝ պետպատվերի շրջանակում ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումն անվճար է տրամադրվում ոչ միայն մասնագիտական վարակման վտանգի ենթարկված, այլև ՄԻԱՎ վարակ հավանական ունեցողի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց:

Հետկոնտակտային կանխարգելման տրամադրումը կատարվում է ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա:

Նախակոնտակտային կանխարգելումը (ՆԿԿ) բժշկական միջամտություն է, որն ուղղված է ՄԻԱՎ վարակ չունեցող անձանց շրջանում, որոնց մոտ առկա է ՄԻԱՎ-ով վարակվելու զգալի վտանգ, ՀՌՎ դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)
Ամենադիտված