Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր
Ս.թ. մարտի 2-ին Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:
Նույն օրը դեսպան Մակունցն այցելեց Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, որից հետո մասնակցեց Ամերիկայի Հայ Աետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:
Նիստի ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: