Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Տաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան Ոստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ Աբրահամյան 

Մեր թշնամիներին ու մեծ տերություններին անհրաժեշտ է ամեն կերպ արդարացնել Հայոց ցեղասպանության այս հերթական փուլը․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Մեր թշնամիներին ու նրանց աջակցող գաղութարար մեծ տերություններին անհրաժեշտ է ամեն կերպ արդարացնել Հայոց ցեղասպանության այս հերթական փուլը, մասնավորապես Արցախի հայաթափումը։ Ուրեմն, նախևառաջ նրանց պետք է կոտրել հայ ժողովրդի ոգին ու շեղել նրա ուշադրությունը՝ կատարվածի ամբողջ մեղքը բարդելով ոչ թե ոճրագործների, այլ զոհի՝ հայ ժողովրդի վրա։ Եվ ահա՝ ի դեմս Շիրակի թեմի առաջնորդ չարքեպիսկոպոս Աջապահյանի, նրանք գտել են մի հրաշալի գործիք, հոգևորականի սքեմ հագած մի նոր փաշինյան։
 
Սա էլ թևերը քշտել ու լծվել է հայոց մեջ հայատյացություն (այսինքն՝ ինքնատյացություն) քարոզելու ստոր ու դավաճանական գործին։ Սա այլևս կանգ չի առնելու, որովհետև, ըստ երևույթին, եկել է իր ժամը։ 36 տարի շարունակ ու հատկապես վերջին տարիներին հայաստանաբնակ ժողովուրդը ներսից ու դրսից ստացել է ցեղասպանական հարվածներ ու մեծապես թուլացել է։ Ուրեմն, ըստ ցեղասպանների ու գաղութարարների, հիմա՛ է հայ ժողովրդին սևացնելու, ստորացնելու, կամազրկելու ու վերջնականապես ստրկացնելու պահը։
 
Աջապահյանը հաճույք է ստանում հայոց պատմությունը կեղծելուց. ըստ նրա՝ «վերջին հազար տարում մեկ հատ Սարդարապատ ենք ունեցել», իսկ դրանից առաջ՝ ընդամենը մի «Հայկի նետ» (իր հեգնանքն է) ու մի Ավարայր։ Սա սովորական տգիտություն չէ, այլ օտարի պատվերով կատարվող պատմության վայրագ կեղծարարություն։
Աջապահյանը հաճույք է ստանում հայ ժողովրդին վատաբանելուց՝ նրան անվանելով աշխարհի «ամենահիվանդ ու ամենախայտառակ» ազգը։ Սրանք հե՛նց թուրքերի ու գաղութարարների թեզերն են։
 
Աջապահյանը հաճույքով 10 անգամ կրկնում է, թե «Արցախը հավետ կորցրել ենք» ու այլևս երբեք հետ չենք բերելու։ Այս հայտարարության պատվիրատուի ականջները ևս, կարծում եմ, պարզ երևում են։
 
Ճիշտ Փաշինյանի տիկնոջ պես, Աջապահյանն էլ է հերյուրում, թե մեր նահատակ զինվորներն իբր «զոհվել են հանուն ոչնչի»։ Իր ձևակերպմամբ՝ մեր հերոսների սխրանքը «զրոյացվել է», որ նույն վայրահաչոցն է։ Հանուն հայրենիքի զոհված նահատակների մասին այդպես արտահայտվելն ինքնին անբարոյականություն է ու մեծ մեղք։ Այս անհավատ հոգևորականը փորձում է նսեմացնել նույնիսկ Ավարայրի ՍՐԲԱԴԱՍՎԱԾ հերոսներին, Նժդեհի բառերով՝ 1036 «հաղթական նահատակներին»՝ ասելով, թե ինքն անգամ չգիտի, թե այդ հերոսամարտն ինչ ելք է ունեցել։ Այսինքն՝ փաշինյանական տխրահամբավ դասագրքի պես, Աջապահյանն էլ է Ավարայրին փորձում պարտություն վերագրել։
 
Հարվածելով հայրենասիրություն գաղափարին և իրեն արդեն հոգեբան երևակայելով՝ Աջապահյանը զազրաբար կեղծում է, թե հայ ժողովուրդն «այնքան բթացած է հայրենասիրության մեջ, որ Արցախի կորստից ցավ չի զգում, Արցախի կորուստը մեզ ցավ չի պատճառում»։
 
ՍՈՒՏ ՈՒ ԿԵՂԾԻՔ։ Ընդհակառակը, հայ մարդիկ այնքան մեծ ցավ են ապրել և առ այսօր ապրում, որ այդ ցավը բթացնելու-թմրեցնելու ձև ու միջոց են փնտրում։ Աջապահյանը միտումնավոր կերպով (և անտրամաբանորեն) փորձում է հակադրել հայրենասիրությունը Արցախի նկատմամբ իբր հայերի անտարբերությանը։ Այս հայտարարությամբ նա դարձյալ թուրքավարի սեպ է խրում արցախցիների և հայ ժողովրդի մյուս հատվածների միջև։ ԱՄՈ՛Թ։
 
Երեկ Աջապահյանը մի նոր հարցազրույց է տվել, որտեղ լկտիաբար հայտարարում է, թե հավատարիմ է մնում իր նախորդ խայտառակ ելույթում արտահայտած դրույթներին՝ «ես իմ ասածներից որևէ մեկից չեմ հրաժարվում»։
 
Աջապահյանի ելույթները ստացել են հակահայկական, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, հակաբանակային, հակաազատագրական և հակաարցախյան բնույթ։ Տողատակեր նրա խոսքում չկան, տարընկալումների խնդիր չկա։
Շատ չերկարացնեմ։ Աջապահյանն ինքնատյաց հայ է, այսինքն՝ հոգեպես հիվանդ մարդ է, ինչպեսև բոլոր ինքնատյացները։ Դա է, թերևս, պատճառը, որ նա ամբողջ հայ ժողովրդին «հիվանդ» է անվանում։ Մեր եկեղեցու պատմության մեջ դժվար է գտնել մեկ ուրիշ բարձրաստիճան հոգևորականի, ով այդ աստիճան ատելությամբ լցված կլիներ հայ ժողովրդի նկատմամբ։ Ինչ արժեն միայն նրա հետևյալ բառերը՝ «էս ժողովրդից այլևս ինչ-որ հույսեր կապելն անիմաստ է» (երեկվա հարցազրույցի 17:20 վայրկյանին)։
 
Սա ո՛չ հավատայցյալ քրիստոնյայի, ո՛չ եկեղեցու սպասավորի, ո՛չ էլ հայրենասեր հայ մարդու խոսք է։ Այսպես կարող է արտահայտվել միմիայն թշնամին, որովհետև եթե «հույս չկա», ապա էլ ի՞նչ են անում սահմանին կանգնած հրամանատարն ու զինվորը, ի՞նչ են անում ազնիվ հայ մարդիկ, ի՞նչ է անում, ի վերջո, Հայ եկեղեցին։ Ցրե՛ք ձեր բանակը, ինքնալուծարե՛ք Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվե՛ք ձեր լեզվից ու կրոնից, դարձե՛ք մեր՝ ձեզ ցեղասպանող «ավելի լավ» ազգերի ու պետությունների ստրուկը, ձուլվե՛ք-վերջացե՛ք, զզվելի հայե՛ր։ Սա՛ է Աջապահյանի հայտարարության ետին պատվիրովի իմաստը։
 
Աջապահյանի հետագա ծառայությունը Հայոց եկեղեցում սպառնում է ներսից քայքայել ու կազմալուծել եկեղեցին ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը կազմալուծեց հայոց պետությունը։
 
Չի բացառվում, որ գաղութարարները կփորձեն նրան բազմեցնել Հայոց կաթողիկոսի գահին, որպեսզի նա կարողանա է՛լ ավելի մեծ եռանդով նպաստել հայ ժողովրդին ստրկացնելու նրանց հանցավոր ծրագրերին։
Աջապահյանին պետք է սաստել։ Եվ դա արդյունավետորեն կարող է անել միայն Հայոց եկեղեցին։
 
Ի՞նչ է մտածում և ի՞նչ է պատրաստվում անել այս առթիվ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ու ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ։
 
Հ.գ. Աջապահյանին պաշտպանող բոլոր մեկնաբանությունները ջնջվելու են։ Աջապահյանական վատաբանումներին ու հերյուրանքներին համամիտ մարդիկ ավելի ճիշտ կվարվեն, եթե անմիջապես ինքնահեռացվեն իմ ընկերների ցանկից»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով
Ամենադիտված