ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներ Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ) Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ) Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Աղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Արևմուտքի և Ադրբեջանի էներգետիկ շահերը Հարավային Կովկասում ամբողջությամբ համընկնում են

Վերլուծական

Եթե 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանն էներգետիկ ռեսուրսները, այդ թվում՝ գազը, ծառայեցնում էր Արցախի խնդրի շուրջ բանակցային գործընթացում իր համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակին, ապա այժմ փորձում է այն օգտագործել որպես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում առանցքային տարածաշրջանային դերակատար՝ իր դիրքերն ամրապնդելու գործիք։ Ուշագրավ է, որ հավաքական Արևմուտքի էներգետիկ շահերը Հարավային Կովկասում ամբողջովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ և այս հանգամանքը պետք է լուրջ քննության առնվի արևմտյան արտաքին քաղաքական վեկտոր որդեգրելու կողմնակիցների կողմից:

Դիցուք՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունները Հարավային Կովկասում պայմանավորված են էներգետիկ նկատառումներով, ինչպես նաև՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացմամբ՝ մրցակցության մեջ լինելով Ռուսաստանի հետ: Նրա գլխավոր նպատակը՝ Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային էներգետիկ ուղիների ստեղծումն է, ինչը և իրագործվել է ԱՄՆ–ի աջակցությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցմամբ։  ԱՄՆ–ն ամենևին շահագրգռված չէ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ստեղծել: Սակայն՝ որպես բուֆերային գոտի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, այս տարածաշրջանում ԱՄՆ–ի հետաքրքրությունները մեծանում են: Տարածաշրջանային ներգրավվածությունը կարող է նպաստել ԱՄՆ-ին առաջ տանել իր շահերը՝ Կասպյան ավազանի նախագծերում, ինչպես նաև՝ նվազեցնել Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը:  Ընդգծենք, որ Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։

Վաշինգտոն-Բաքու էներգետիկ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանում նավթի և գազի հատվածի զարգացումը, նոր խողովակաշարերի կառուցումն ու շահագործումը, Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և ոչ նավթային հատվածում փոխադարձ առևտրի ընդլայնումը։ Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումները Ադրբեջանից կազմել է 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն: Ադրբեջանը գտնվում է Տրանս-կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (հայտնի է Միջին միջանցք անունով) վրա, որը կապում է Չինաստանը Թուրքիային և Եվրոպային՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Այն շրջանցում է Ռուսաստանը (որը տասնամյակներ շարունակ եղել է Չինաստանի և Եվրոպայի միջև հիմնական ցամաքային կապը) Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) նորակառույց 826 կմ երկարությամբ երկաթգծով: Քննարկվում է նաև Անդրկասպյան խողովակաշարի (Trans-Caspian Pipeline – TCP) նախագիծը, որը գազը Թուրքմենստանից կբերի Ադրբեջան և այնուհետև դեպի Հարավային գազային միջանցքին՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը ներկայումս ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնում է դեպի հարավ-արևելյան Եվրոպա: Այսպիսով, հաշվի առնելով, որ Հարավային Կովկասը էներգետիկ և տրանսպորտային հանգույց է Եվրոպայի և Ասիայի միջև և դրա դերը առավել քան արժևորվում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին՝ որպես ռուսական գազի այլընտրանք, ԱՄՆ-ը դիտարկում է Ադրբեջանին որպես էներգառեսուրսների ստաբիլ մատակարարման աղբյուր և փորձում է ապահովել դրա անվտանգ անցումը դեպի Եվրոպա:

ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում ունեցած էներգետիկ շահերին շաբաթներ առաջ անդրադարձել են նաև ամերիկյան մի շարք «ուղեղային կենտրոններ»: Դրանցից ամենահեղինակավորներից մեկը՝ Foreign policy in Focus կենտրոնը ծավալուն հոդված էր նվիրել՝ նկարագրելով Վաշինգտոնի որդեգրած ռազմավարությունը Բաքվի հետ հարաբերություններում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանավորման հիմքում Ադրբեջանն է։ Հաշվի առնելով երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսները, հատկապես՝ նավթն ու բնական գազը, ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են Հարավային Կովկասում այն բանալին, որը կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ավելին՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատունն օրեր առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալների մեծացմանն ու այդ ծրագրերը մեծամասամբ կապված են Ադրբեջանի հետ: Իսկ շաբաթներ առաջ Մյունխենում ԱՄՆ նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ համակարգող Ամոս Հոխշտեյնի միջև։ Հանդիպմանը քննարկվել են Միջին միջանցքի զարգացումը և Ադրբեջանի դերն այս գործընթացում։

Գանք Եվրոպա. ԵՄ տարածքում խորացող էներգետիկ ճգնաժամը Բրյուսելին ստիպում է ակտիվացնել էներգակիրների, առաջին հերթին՝ բնական գազի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքը։ Այդ համատեքստում ԵՄ-ն վերջին շրջանում առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում կասպյան, մասնավորապես՝ ադրբեջանական գազի նկատմամբ։ Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝

  1. ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը,
  2. Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը,
  3. խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ–ի լոյալ մոտեցումն օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ, Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։ Ընդամենն ամիսներ առաջ Բրյուսելն ու Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանից Եվրոպական միություն գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ:

Վերջում նշենք նաև, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր շահառուն էլ է հանդիսանում Արևմուտքը: Ինչպես և կարելի էր ենթադրել՝ Հայաստանի հաշվին Արևմուտքը ցանկանում է իրացնել իր էներգետիկ շահերը: Լրացուցիչ ծավալների համար Եվրոպային անհրաժեշտ են նոր երթուղիներ Կասպից ծովի տարածաշրջանից բնական գազի և այլ ածխաջրածինների մատակարարման համար: Եվ այս առումով Հայաստանի Սյունիքի մարզն սկսում է շատ կարևոր նշանակություն ձեռք բերել Արևմուտքի համար։ Եվ հենց դա է պատճառը, որ Արեւմուտքը պահանջում է խաղաղության պայմանագրում ֆիքսել միջանցքը՝ այն էլ առանց ռուսական կողմի վերահսկողության: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
300 մլն դրամի ներդրում սահմանամերձ համայնքում. կնքվեց խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրըՎիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, եկել է միանալու երթին (տեսանյութ)ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներՄեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Այսօր զանգը խփեց, ազգը զարթնեց, պետք է համախմբվենք ու պահենք մեր հողերը (տեսանյութ)Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)Երգիչ Արամոն, Աշոտ Գևորգյանը ու այլ մշակութային գործիչներ միացան երթին (տեսանյութ)Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ)Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացավ Սրբազանին (տեսանյութ)Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ովՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնելԱնհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանըԱղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գավառցիները դիմավորեցին Սրբազան Հորն ու նրա ղեկավարած Շարժմանը (տեսանյութ)ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ Ֆեյքերի գրոհումը՝ ընդեմ Սրբազանի պայքարին․ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալԻ՞նչ պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չի հետաքրքրում, էդ իրենց ծնկներն է դող ընկել աթոռի համար (տեսանյութ)Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ ՄանթաշյանՇարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն ՄանուկյանԱպրի Սևանը, էս մարդիկ մեզ պահել են, երբ ուսանող էինք. Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով Արյունաքամությունը պիտի դադարեցվի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբՊատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՌիո դե Ժանեյրոյում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել (լուսանկարներ)Հոգևոր Հայստանը հաղթելու է նոր Հայստանին. դա ապացուցվեց ՍևանումԵթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվելՄայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան
Ամենադիտված